Նիկոլայ Ռոմադին
Նիկոլայ Ռոմադին (ռուս.՝ Ромадин, Николай Михайлович, մայիսի 6 (19), 1903, Սամարա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 10, 1987[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, բնանկարի վարպետ, մանկավարժ։
Նիկոլայ Ռոմադին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6 (19), 1903 |
Ծննդավայր | Սամարա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 10, 1987[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վխուտեմաս |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1967, թղթակից-անդամ` 1953), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)։ Լենինյան մրցանակի դափնեկիր է (1980), երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946) և Ի. Ռեպինի անվան ՌԽՍԴՀ պետական մրցանակի դափնեկիր է (1970)։
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Ռոմադինը ծնվել է 1903 թվականի մայիսի 6-ին (19), Սամարայում, երկաթգծում աշխատողի ընտանիքում։ 1922 թվականին ընդունվել է Սամարայի գեղարվեստական տեխնկումը, իսկ 1923 թվականի սկզբից սկսած սովորել է Մոսկվայի Վխուտեմասում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարել է բազմաթիվ բնանկարներ, հիմնականում պատկերելով Ռուսաստանի միջին հատվածները։ Նրա նկարներից շատերը գտնվում են Ռուսաստանի ամենամեծ թանգարանների հավաքածուներում, մասնավորապես` Տրետյակովյան պատկերասրահում։
Նիկոլայ Ռոմանդինը մահացել է 1987 թվականի ապրիլի 10-ին։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատուն։
Աշխատանքները
խմբագրել- «Դերժինսկին բանտում», (1932)
- «Վոլգա` ռուսական գետ» (Խմելյոկա գյուղ, 1944 )
- «Վերջին շողը» (1945)
- «Կերժենեց» (1946)
- «Առաջին ծաղկումը» (1956)
- «Գիշերը Կահիրեում» (1958)
- «Կարմիր ինտերիեր» (1958)
- «Եսենինի մանկությունը» (1959)
- «Բերենդեևի անտառը» (1963)
- «Ուռիները ջրհեղեղի մեջ» (1967)
- «Անդերսենի երազանքը» (1969)
- «Չսառչող գետը» (1969) (Տրետյակովյան պատկերասրահ[3])
- «Հեղեղված անտառ» (1970)
- «Սորտավալայյան անտառ»
- «Խմելյոկա գյուղը»
Մրցանականեր և պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1971)
- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1946) «Վոլգա՝ ռուսական գետ» բնանկարների շարք համարների համար
- Լենինյան մրցանակ (1980) «Ձմեռը մերձմոսկվայում», «Կուդինսկի լիճ», «Բերենդեևի անտառ», «Գարունը Հյուսիսային Կովկասում», «Եսենինյան Ռուսաստան», «Անտառային գյուղ», «Ամպրոպ։ Անձրևից հետո» բնանկարների շարքի համար
- Ի. Ռեպինի անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ (1970)` «Գյուղի խորհուրդը», «Եսենինյան երեկո», «Անտառային բլրակի մոտ», «Ոսկե գետակ» նկարների համար
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Մեդալներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ромадин Николай Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «Ромадин Николай Михайлович. Незамерзающая речка». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.