Նիկո (Նիկոլայ Նիկոլաևիչ) Կեցխովելի (վրաց.՝ ნიკოლოზ (ნიკო) ნიკოლოზის ძე კეცხოველი, դեկտեմբերի 26, 1897(1897-12-26), Տկղվիավի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 1982(1982-12-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային վրացի բուսաբան, գրող և հասարակական գործիչ, Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Վրացական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Վրացական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։

Նիկոլայ Կեցխովելի
վրաց.՝ ნიკოლოზ (ნიკო) ნიკოლოზის ძე კეცხოველი
Niko Ketskhoveli Qartveli Akademikosebi (cropped).jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1897(1897-12-26)
Տկղվիավի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1982(1982-12-26) (85 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Վրաստան
Մասնագիտությունբուսաբան և գրող
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Ketsk.

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 26-ին Թիֆլիսի նահանգի Գորեայի գավառի Տկվիավի գյուղում։ 1918 թվականին վերջացրել է Թիֆլիսի վրացական գիմնազիան, որից հետո ընդունվել է Թիֆլիսի պետական համալսարանի մաթեմատիկա-բնագիտական ֆակուլտետը, որտեղ սովորել է մինչև 1926 թվականը։

Առաջին գիտական աշխատանքները նվիրված են եղել մոլախոտային բույսերին։ Հետո զբաղվել է բուսաբաշխականությամբ, աշխարհագրությամբ, պատմական և համակարգված հետազոտություններով։

1923 թվականին պրեպարատոր է աշխատել Թիֆլիսի համալսարանի բուսաբանական ամբիոնում, հետո ստացել է օգնականի պաշտոն։ 1932 թվականին դարձել է ամբիոնի կառավարիչ, հետո ղեկավարել է Թիֆլիսի համալսարանի բուսաբանական ամբիոնը, Վրացական կենդանաբուծական անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի բուսաբանության ամբիոնը, Թիֆլիսի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1934 թվականին նա եղել է Վրացական Գիտությունների ակադեմիայի ինստիտուտի բուսաբանական բաժանմունքի տնօրենը։

Կենսաբանական գիտությունների դոկտոր (1937 թ.), 1938 թվականին դարձել է ԹՊՀ պրոֆեսոր։

1941 թվականին Վրացական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումից հետո ընտրվել է նրա գործող անդամ, 1943-1945 թվականներին հանդես է եկել որպես նրա փոխնախագահ։ 1945 թվականին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։ 1963 թվականին եղել է բուսաբանական ինստիտուտի տնօրենը։

1980 թվականին ստացել է Թբիլիսի պատվավոր քաղաքացու կոչում։

Մահացել է 1982 թվականին։

Որոշ գիտական աշխատանքներԽմբագրել

  • Վրաստանի բուսաբանական հիմնական տեսակները, Թբիլիսի, 1935 թ.
  • Վրացական բուսաբաշխական քարտեզը, Թբիլիսի, 1936 թ.
  • Վրացական բուսական գոտիները, Թբիլիսի, 1957 թ.

Որոշ տեսակներ, որոնք անվանակոչվել են Կեցխովելիի պատվինԽմբագրել

  • Barbarea ketzkhovelii Mardal., 1977 [≡ Barbamine ketzkhovelii (Mardal.) A.P.Khokhr., 1997]
  • Dianthus ketzkhovelii Makaschv., 1947
  • Pyrus ketzkhovelii Kuth., 1947
  • Scorzonera ketzkhovelii Sosn. ex Grossh. & Sosn., 1938
  • Tragopogon ketzkhovelii Kuth., 1951

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել