Նիկոլայ Ալեքսեևիչ Կասատկին (ռուս.՝ Николай Алексеевич Касаткин, դեկտեմբերի 25, 1859(1859-12-25)[1][2][3] կամ դեկտեմբերի 13, 1859(1859-12-13)[4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[5] - դեկտեմբերի 17, 1930(1930-12-17)[5][6][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս գեղանկարիչ-ռեալիստ[7]։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ 1891 թվականից, Հանրապետության առաջին ժողովրդական նկարիչը (1923), սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից մեկը։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վասիլի Պերովին։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ (1903

Նիկոլայ Կասատկին
Николай Касаткин
Ծնվել էդեկտեմբերի 25, 1859(1859-12-25)[1][2][3] կամ դեկտեմբերի 13, 1859(1859-12-13)[4]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[5]
Վախճանվել էդեկտեմբերի 17, 1930(1930-12-17)[5][6][2][…]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1883)
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՀանքափորուհի
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Nikolay Alekseyevich Kasatkin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Կասատկինը ծնվել է 1859 թվականի դեկտեմբերի 13-ին (դեկտեմբերի 25-ին) Մոսկվայում՝ գեղանկարիչ-վիմագրող Ալեքսեյ Կասատկինի ընտանիքում։

 
Նիկոլայ Կասատկինի դիմանկարը, Վասիլի Պերով, 1876 թվական

1873-1883 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Վասիլի Պերովն ու Իլարիոն Պրյանիշնիկովը։

1891 թվականից անդամակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությանը։ 1883 թվականին Կասատկինը «Աղքատները եկեղեցու գավթում» (ռուս.՝ «Нищие на церковной паперти») կարի համար ստացել է ուսումնարանի բարձրագույն պարգևը՝ մեծ արծաթե մեդալ և նկարչի կոչում։ 1894 և 1895 թվականներին այցելել է Դոնբաս։

 
ԽՍՀՄ նամականիշ, 1956 թվական

1894-1917 թվականներին Նիկոլայ Կասատկինը՝ որպես մանկավարժ, աշխատել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Բացի այդ, ուսումնարանն ավարտելուց հետո Կասատկինին իր՝ Ռուսաստանում խոշորագույն գրահրատարակչությունում աշխատելու էր հրավիրել Իվան Սիտինը։ Նկարիչն այնտեղ աշխատել է 30 տարի՝ մասնակցելով այնպիսի հրատարակությունների, ինչպիսիք են «Ռուսաստանի պատմությունը նկարներում» (ռուս.՝ «Русская история в картинах»), առաջին սեղանի օրացույցը, «Մեծ ռեֆորմը» (ռուս.՝ «Великая реформа»գյուղացիական բարեփոխումների իրականացման հիսունամյակին նվիրված հրատարակությունը և այլն։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կասատկինն եղավ առաջինը, ում շնորհվեց Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում (1923)։ Նա դարձավ նոր կազմավորված Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության (ռուս.՝ Ассоциация художников революционной России) անդամ։ 1924 թվականին գործուղվել է Անգլիա՝ ստեղծելու այնտեղի պրոլետարիատի սոցիալական պայքարին նվիրված նկարներ։ Սակայն այդպես էլ չհաջողվեց նրան դարձնել «խորհրդային գեղանկարչության Գորկի»։ Ուշ շրջանի նրա ստեղծագործություններից առավել հաջողված են մի շարք դիմանկարներ («Սովորելու ժամանակն է։ Պիոները գրքերով» (ռուս.՝ «За учебу. Пионерка с книгами»), 1926, Հեղափոխության թանգարան)։

Նիկոլայ Կասատկինը հանկարծամահ է եղել 1930 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ Հեղափոխության թանգարանում մեկնաբանում էր իր նոր՝ «Կարայական ողբերգություն» (ռուս.՝ «Карийская трагедия») նկարը։ Թաղված է Մոսկվայում։

Նիկոլայ Կասատկինի աշակերտներից են եղել Բորիս Իոգանսոնը, Վասիլի Մեշկովը և այլք։

Հիշատակ խմբագրել

  • 1956 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է Նիկոլայ Կասատկինին նվիրված նամականիշ։
  • Նիկոլայ Կասատկինի անունն է կրում Մոսկվայի փողոցներից մեկը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Sokolov M. N. Kasatkin, Nikolay // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T045919
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Касаткин Николай Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Nikolaj Alexeevich Kasatkin (նիդերլ.)
  7. Большая Советская Энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 20. Кандидат — Кинескоп. 1953. 644 стр., илл.; 55 л. илл. и карт.

Աղբյուրներ խմբագրել

  • Журавлёв В. В., Журавлёва Е. А. Николай Алексеевич Касаткин: народный художник. 1859-1930. — М.-Л., 1945.
  • Епишин А. С. Миф, проект и результат. Ранняя советская живопись 2-й половины 1920-х — начала 1930-х годов. — М., 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կասատկին» հոդվածին։