Սուս (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)

Սուս, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի Սուս, Գիհուտ, Ուրմիա բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, իսկ Ներքին Սուս գյուղը՝ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։

Գյուղական համայնք
Սուս համայնք
ԵրկիրԱրցախ Արցախ
ԵնթարկումՔաշաթաղի շրջան
Շրջան Քաշաթաղ
Մակերես2079,2 կմ²
Բնակչություն26 մարդ (2015)
Ազգային կազմՄինչև 01․12․2020թ․-ը՝ հայեր
Ներկայումս բնակչություն չունի
Կրոնական կազմՄինչև 01․12․2020թ․-ը՝ հայ առաքելական
Ժամային գոտիUTC+4
Սուս (համայնք, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սուս (համայնք, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Սուս համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի արևմտյան հատվածում։ Շրջանի վարչական կենտրոն Բերձորից հեռու է 6 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 53 կմ։ Համայնքը լեռնային է։ Ունի 2079,2 հա տարածք, որից 1318,1 հա-ը անտառային հողեր են[2]։

Պատմություն խմբագրել

Արցախյան պատերազմ (1991-1994) խմբագրել

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

Համայնքային կյանք խմբագրել

Բացի Սուս գյուղից, համայնքում ընդգրկված են նաև Ներքին Սուս, Գիհուտ և Ուրմիա գյուղերը։

Համայնքում առկա էր միջնակարգ դպրոց, գյուղապետարան[2]։

Մինչև 2020 թվականի դեկտեմբերը Սուս, Ներքին Սուս, Գիհուտ գյուղերն ապահովված էին էլեկտրաէներգիայով[2]։

Համայնքի բնակավայրերի ջրամատակարարումը ինքնահոս է։ Բնակավայրեր առանձին հատվածներ ջրամատակարարում են ստացել տարբեր բնական աղբյուրներից։ Հասանելի է հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային հեռախոսակապը և համացանցային կապը[2]։

Համայնքի ճանապարհները մասսամբ ասֆալտապատ էին, մյուսները՝ գրունտային և խճապատ[2]։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը համայնքում գործել է հասարակական տրանսպորտ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականի Սուս գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 26 մարդ, կա 13 տնտեսություն։ Ներքին Սուս գյուղում բնակվում է 94 մարդ, կա 26 տնտեսություն, Գրհուտ գյուղում՝ 46 մարդ, կա 12 տնտեսություն, իսկ Ուրմիա գյուղում՝ 2 մարդ, կա 2 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 31 36 30

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքի տարածքի 609,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2]։

Կրթություն խմբագրել

Սուս համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 36 աշակերտ[2]։

Նշումներ խմբագրել

  1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքը հանձնվել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։ Բնակչությունը լքել է բնակավայրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.