Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիհուտ (այլ կիրառումներ)

Գիհուտ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Ընդգրկված է Սուս համայնքի մեջ[2]։

Գյուղ
Գիհուտ
ԵրկիրԱրցախ Արցախ
ԵնթարկումՍուս համայնք
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԼաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Ազգային կազմՄինչև 01․12․2020թ․-ը՝ հայեր
Ներկայում բնակչություն չունի
Կրոնական կազմՄինչև 01․12․2020թ․-ը՝ հայ առաքելական
Ժամային գոտիUTC+4
Գիհուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Գիհուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բնակավայրի հայկական անունը Գիհուտ է[2]։ Գյուղի ադրբեջանական անունը Մոլլալար է։

Պատմություն

խմբագրել

Արցախյան պատերազմ (1991-1994)

խմբագրել

Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 18-ին, բնակեցվել է 1996 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի Սուս, Ուրմիա, Գիհուտ բնակավայրերը հանձնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, իսկ Ներքին Սուսը՝ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2002 թվականի տվյալներով 40 մարդ է։ 2015 թվականին ուներ 46 մարդ, կար 12 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 41 42 45

Տնտեսություն

խմբագրել

Գիհուտ գյուղի բնակչությունը զբաղվում են այգեգործությամբ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 372.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։