Ներսես Սարգիսյան

հայ բանասեր

Ներսես Սարգիսյան (աշխարհական անունը՝ Սարգիս, հոկտեմբերի 3, 1800(1800-10-03)[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 21, 1866(1866-06-21)[1], Ֆիեսո դ’Արտիկո, Վենետիկ, Վենետո, Իտալիա[1]), հայ բանասեր, աղբյուրագետ, ճանապարհորդ, ուղեգրող։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1823 թվականին հոգևոր նախնական աստիճանով հաստատվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ 1829 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Ներսես Սարգիսյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1800(1800-10-03)[1]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 21, 1866(1866-06-21)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՖիեսո դ’Արտիկո, Վենետիկ, Վենետո, Իտալիա[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, աղբյուրագետ, ճանապարհորդ և գրող ճանապարհորդ

Հնագիտական-աշխարհագրական ուսումնասիրություններ

խմբագրել
 
հուշարձան

Մինչև 1843 թվականը ղեկավարել է միաբանության տպարանը, բարեխղճորեն սրբագրել հայագիտական հրատարակությունները, մասնակցել «Մատենագիրք նախնեաց» մատենաշարի հրատարակմանը։ Միաբանության մատենադարանի ձեռագրերի հիման վրա կազմել է հայ հին ու միջնադարյան, ինչպես նաև թարգման, երկերի մանրամասն ցուցակը՝ առանձնացնելով կորած կամ թերի պահպանված բնագրերը։ Հնագիտականաշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու, պատմական և մատենագրական հուշարձաններ որոնելու նպատակով 1843-1853 թվականներին ճամփորդել է Հայաստանում և հարակից երկրամասերում։ Ուղևորության ընթացքում հետազոտել ու ճշգրտորեն նկարագրել է այցելած բնակավայրերի ու գավառների բնապատմական վիճակը, շինարար, և ճարտարապետ հուշարձանները, այլևայլ հնությունները, կազմել քարտեզներ ու հատակագծեր, նմանահանել արձանագրությունները (X-XVIII դարերին վերաբերող 196 արձանագրություն՝ բնագիր և ռուս, թարգմանությամբ, հրատարակված են 1881 թվականին Մոսկվայում լույս տեսած «Հայկական արձանագրությունները Կարսում, Անիում և վերջինիս շրջակայքում» գրքում)։ Հավաքել և Վենետիկ է ուղարկել հարյուրավոր հայերեն մեծարժեք ձեռագրեր, հնագիտական իրեր, դրամներ, հայերեն, հունարեն, վրացերեն, արաբերեն, և այլ լեզուներով բազմաթիվ վերնագիր հիշատակարաններ, գրի առել հայ ժողովրդի բանահյուսության նմուշներ։ Հավաքած նյութի հիման վրա գրել է «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս» (1864) տեղեկատու բնույթի հայագիտական արժեքավոր աշխատությունը։ ․Զբաղվելով հայ հին և միջնադարյան արձակի ուսումնասիրությամբ՝ Սարգիսյանը․ հրատարակել է «Վարք հարանց․․․» (հ․ 1-2, 1855) մատենագրական կարևոր հուշարձանը։ Երկար տարիներ նվիրվել է Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն հնագույն թարգմանությունների հավաքմանն ու ուսումնասիրությանը, դրանց մի մասը հրատարակել է «ճառք» և «Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի» (հ․ 1-3, 1861-1862) խորագրերով։ Հայաստանի պատմական աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ փաստական հարուստ նյութ են պարունակում նաև 1843-1853 թվականներին Ա․ Բագրատունուն և Ալիշանին հասցեագրած Սարգիսյանի նամակները (մի մասը հրատարակվել է-«բազմավեպում», 1970-1971 թվականին)։

Աշխատություններ

խմբագրել
  • «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս» (1864),
  • «Հայկական արձանագրությունները Կարսում, Անիում և վերջինիս շրջակայքում» (ռուս., 1881, Մ., թարգմ.՝ Մ. Էմինի)։
Մատենագրական երկ
  • «Վարք սրբոց հարանց...» (հ. 1–2, 1855)։

Գրականություն

խմբագրել
  • Ճէմճէմեան Ս., Ներսէս Սարգիսեանի ուղեւորութիւնը դէպի Փոքր եւ Մեծ Հայք (1843–53), Վնտ., 1974։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 218—219.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։