Նեյսի Պատրիսիա Դախոմես Բարրերա (իսպ.՝ Neisi Patricia Dajomes Barrera, մայիսի 12, 1998(1998-05-12), Puyo), էկվադորցի ծանրորդ, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ աշխարհի առաջնությունների մեդալակիր (2017, 2018 եւ 2019), Պանամերիկյան առաջնության կրկնակի հաղթող, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Նեյսի Դախոմես
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Էկվադոր
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 1998(1998-05-12) (25 տարեկան)
Ծննդավայր՝Puyo

Կարիերա խմբագրել

Սկզբում զբաղվել է մարմնամարզությամբ, 13 տարեկան հասակում անցել է չերլիդինգի։ Չերլիդինգում մրցել է չորսուկես տարի, ապա 17 տարեկանում սկսել է զբաղվել քրոսֆիտով, իսկ մեկ տարի անց անցել է ծանրամարտի։

2015 թվականին Տորոնտոյի Համաամերիկյան խաղերում հանդես է եկել մինչև 69 կգ քաշային կարգում և 225 կգ ընդհանուր արդյունքով գրավել է ամփոփիչ 2-րդ տեղը։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին մինչեւ 69 կգ քաշային կարգում[1]՝ ցույց տալով 237 կգ ընդհանուր արդյունք և գրավելով ամփոփիչ 7-րդ տեղը։

2017 թվականի Պանամերիկյան առաջնությունում էկվադորցի մարզուհին ոսկե մեդալ է նվաճել մինչև 75 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 241 կգ արդյունք։ Նույն թվականին Անահայմ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ 240 կգ ընդհանուր արդյունքով։

Սանտո Դոմինգոյի 2018 թվականի Պանամերիկյան առաջնությունում կրկին դարձել է առաջինը 248 կգ արդյունքով։

Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում Նեյսին պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել և արդյունքում դարձել է երրորդը 259 կգ ընդհանուր արդյունքով[2]։

2019 թվականին Պատայյայի աշխարհի առաջնությունում երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է երրորդ տեղը՝ 245 կգ (պոկում վարժությունում՝ 110 կգ, հրում վարժությունում՝ 135 կգ) ամփոփիչ արդյունքով։

2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Նեյսի Դախոմեսը նվաճել է 1-ին տեղը՝ 263 կգ (118 + 145) արդյունքով[3]։

Վիճակագրություն խմբագրել

Տարի Վայր Քաշ Պոկում (կգ) Հրում (կգ) Ընդհանուր Տեղ
1 2 3 Տեղ 1 2 3 Տեղ
  Էկվադոր
Օլիմպիական խաղեր
2016   Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 69 կգ 100 104 107 6 130 135 135 9 237 7
2020   Տոկիո, Ճապոնիա 76 կգ 111 115 118 1 135 140 145 1 263  
Աշխարհի առաջնություններ
2015   Հյուստոն, ԱՄՆ 69 կգ 98 102 103 9 125 130 132 10 233 10
2017   Անահայմ, ԱՄՆ 75 կգ 103 106 108   128 132 135   240  
2018   Աշխաբադ, Թուրքմենստան 76 կգ 110 115 117   137 142 146 4 259  
Պանամերիկյան խաղեր
2015   Տորոնտո, Կանադա 69 կգ 98 98 100 2 121 123 125 2 225  
2019   Լիմա, Պերու 76 կգ 109 112 115 1 135 135 140 1 255  
Պանամերիկյան առաջնություններ
2017   Մայամի, ԱՄՆ 75 կգ 103 107 110   128 131 140   241  
2018   Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն 75 կգ 107 111 114   132 137 140   248  
2019   Գվատեմալա, Գվատեմալա 76 կգ 104 108 109   131 136   245  
Աշխարհի երիտ․ առաջնություններ
2016   Թբիլիսի, Վրաստան 69 կգ 99 103 105   123 125   230  
2017   Տոկիո, Ճապոնիա 75 կգ 103 106 108   128 134 134   242  
2018   Տաշքենդ, Ուզբեկստան 75 կգ 105 110 115   128 134 140   255  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Neisi Dajomes». Rio 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «76kg Results». IWF.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Women's 76 kg Results» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել