Ռոքֆելլեր կենտրոն
Ռոքֆելլեր կենտրոն (անգլ.՝ Rockefeller Center), խոշոր գրասենյակային կենտրոն Նյու Յորքում, որը կառուցվել է մանհեթենյան միդթաունում 1930-ականներին Ռոքֆելլեր ընտանիքի գումարներով: Անվանվել է ի պատիվ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր կրտսերի: Առավել հայտնի են 14 բարձրահարկ շենքեր ար-դեկո ոճային ձևավորմամբ: Այստեղ են գտնվում տարբեր ընկերությունների շտաբ-բնակարանները և ըստ եկամտաբերության խոշորագույն «Քրիստիս» աճուրդի տունը: 1989 թվականին Ռոքֆելլերի կենտրոնը Ռոքֆելլերներից գնել է ճապոնական Mitsubishi ընկերությունների խումբը[3]:
Կոորդինատներ | |
---|---|
Փոստային ինդեքս | 10112, 10020 և 10111[1][2] |
Rockefeller Center Վիքիպահեստում |
ԱՄՆ ազգային պատմական հուշարձան է 1987 թվականից:
Ռոքֆելլերի կենտրոնի որոշ շինություններԽմբագրել
- Ջի-Ի-Բիլդինգ
- Ռադիո-սիթի-մյուզիք-հոլլ
Ռիվերայի որմնանկարԽմբագրել
1932-1934 թվականներին Ամերիկայի խոշորագույն նկարիչ մեքսիկացի Դիեգո Ռիվերան Նելսոն Ռոքֆելլերի պատվերով ստեղծեց՝ 99 քառակուսի մետր մակերեսով «Մարդ ճամփաբաժնում» որմնանկարը, որի վրա պատկերված է Մոսկվայի մայիսմեկյան ցույցը մայիսի 1-ին՝ Վլադիմիր Լենինի պատկերով: Պատվիրատուն խիստ դժգոհ է մնացել այդ պատկերով (որմնանկարում Լենինը միացնում է աշխատավորների ձեռքերը): Որոշ ժամանակ այս որմնանկար թաքցնում էին վարագույրի տակ, իսկ 1934 թվականի սկզբին ոչնչացրել են Կենտրոնի ղեկավարության հրամանով[4]: Ռիվերան հետագայում վերստեղծեց որմնանկարը Մեխիկոյում՝ Պալասիո դե Բելյաս Արտես օպերային թատրոնում:
Սուրբծննդյան տոնակատարությունԽմբագրել
Յուրաքանչյուր Սուրբ ծնունդ Ռոքֆելլերի կենտրոնում զարդարվում է քաղաքի գլխավոր տոնածառը: Տոնածառի լույսերի առաջին վառելը հեռարձակում է NBC հեռուստաալիքը:
Ռոքֆելլերի կենտրոնը հայտնի է նաև իր սահադաշտով:
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Карты Google — 2005.
- ↑ 2,0 2,1 https://www.rockefellercenter.com/
- ↑ Rockefeller 2002, էջ. 479
- ↑ «RIVERA RCA MURAL IS CUT FROM WALL; Rockefeller Center Destroys Lenin Painting at Night and Replasters Space. VANDALISM,' SAYS ARTIST Sloan, Urging Boycott, Says He Will Never Exhibit There -- Protest Meetings Called.»։ The New York Times (en-US)։ 1934-02-13։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-11-11
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (անգլերեն)