Նարուհիտո (ճապ.՝ 徳仁, փետրվարի 23, 1960(1960-02-23)[1][2][3], Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա), Ճապոնիայի կայրսը` սկսած 2019 թվականի մայիսի 1-ից[5][6][7], ով հաջորդում է իր հորը՝ Ակիհիտոյին[5][8]։ Ըստ ճապոնական թագաժառանգման ավանդական կարգի` նա աշխարհի ամենահին միապետութան 126-րդ կայսրն է։ Նա նաև առաջին կայսրն է, ով ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[9][10]։ Իր ղեկավարման ժամանակաշրջանը կոչվում է Ռեյվա[6]։

Նարուհիտո
Ծնվել է՝փետրվարի 23, 1960(1960-02-23)[1][2][3] (63 տարեկան)
ԾննդավայրՉիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
ՏոհմՃապոնիայի կայսերական տուն[4]
միապետ և ազնվական
ՇրջանավարտGakushūin?, Գաքուշուինի համալսարան (մարտ 1982) և Մերթոն քոլեջ (1986)
ՀայրԱկիհիտո[4]
ՄայրՄիտիկո[4]
ԵրեխաներԱյկո[4]
Հավատքսինտոիզմ
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ, Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան, Լեոպոլդի շքանշան, Փրկիչի շքանշան, Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, Grand Cordon of the Order of the Paulownia Flowers, Մշակույթի շքանշան, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ, Հունգարիայի ծառայությունների շքանշան, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Փրկչի շքանշանի Մեծ խաչ, Քրիստոսի շքանշան, Grand Cross of the Military Order of Christ, Order of Merit (Qatar), Թագի շքանշան, Սիկատունայի շքանշան և Զայիդի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Վաղ կյանք խմբագրել

 
Նարուհիտոն 1961 թվականի փետրվարին

Նարուհիտոն ծնվել է 1960 թվականի փետրվարի 23-ին ժամը 16:15-ին Տոկիոյի կայսերական հիվանդանոցում[11]։ Նա հետագայում նշել է, որ ծնվել է ախոռում[12]։ Նրա մայրը փոխեց սեփական հավատքը կաթոլիկությունից սինտոիզմ։ Նախքան Նարուհիտոյի ծնունդը այն ժամանակվա թագաժառանգ արքայազն Ակիհիտոյի և Միչիկո Շոդայի նշանադրությունը (հետագայում Միտիկո) մեծ ընդդիմության արժանացավ ավանդապաշտ խմբերի կողմից, քանի որ Միտիկոն սերում էր կաթոլիկների ընտանիքից[13]։ Չնայած նա երբեք չէր մկրտվել, նա սովորել է կաթոլիկ դպրոցում և ինչպես երևում էր, կիսում էր իր ծնողների հավատքը։ Խոսակցություններ էին պտտվում, որ կայսրուհի Կոջունը դեմ էր նշանադրությանը։ 2000 թվականին Կոջուն Կայրուհու մահից հետո Reuters-ը հայտարարեց, որ նա եղել է իր որդու ամուսնությանը ամենից շատ դեմ եղողներից մեկը և 1960-ականներին նա հասցրել է իր հարսին և թոռներին դեպրեսիայի՝ անընդհատ մեղադրելով հարսին, որ նա չի համապատասխանում իր որդուն[14]։

Կրթություն խմբագրել

Երբ Նարուհիտոն 4 տարեկան էր, նա սկսել է հաճախել էլիտար Գակուշին կրթահամալիրը, որտեղ ճապոնացի էլիտար շատ ընտանիքների և մեծահարուստների երեխաներն էին հաճախում[15]։ Հասուն տարիքում Նարուհիտոն անդմակցում է աշխարհագրական ակումբին[16]։ Նարուհիտոն ավարտում է Գակուշին կրթահամալիրը 1982 թվականի մարտին պատմության բակալավրի աստիճանով[17]։ Նույն տարվա հուլիսին նա սկսում է անգլերենի եռամսյա ինտենսիվ դասընթաց, մինչև Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանի Մերթոնի քոլեջը ընդունվելը[18],, որտեղ նա սովորել է մինչև 1986 թվականը, չնայած Նարուհիտոն չպաշտպանեց իր թեզը մինչև 1989 թվականը[19]։

Անձնական կյանքը խմբագրել

Ամուսնություն խմբագրել

Իր կնոջ՝ Մասակա Օվադայի հետ Նարուհիտոն առաջին անգամ հանդիպել է 1986 թվականի նոյեմբերին Իսպանական դքսուհու տանը թեյելիս[20][21]։ 1993 թվականի հունիսի 19-ին նրանք նշանադրվեցին։ Հարսանիքը տեղի ունեցավ հունիսի 9-ին կայսերական Սիտնոյի պալատում, որին մասնակցեցին 800-ից ավել հյուրեր` ներառյալ եվրոպական արքայական շատ տոհմերի ներկայացուցիչներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.bbc.com/news/world-asia-48101637
  5. 5,0 5,1 Osaki Tomohiro (դեկտեմբերի 1, 2017)։ «Japan sets date for Emperor Akihito’s abdication as April 30, 2019»։ The Japan Times։ Վերցված է հունվարի 6, 2018 
  6. 6,0 6,1 «Japan reveals name of new imperial era»։ BBC News։ ապրիլի 1, 2019։ Վերցված է 2019-04-01 
  7. Richarz Allan (մարտի 30, 2019)։ «Celebrating ‘Platinum Week’ in Japan»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-04-24 – via NYTimes.com 
  8. «Japan sets date for emperor's abdication»։ BBC News։ դեկտեմբերի 1, 2017։ Վերցված է 2019-04-01 
  9. Enjoji Kaori (դեկտեմբերի 1, 2017)։ «Japan Emperor Akihito to abdicate on April 30, 2019»։ CNN (Tokyo)։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017 
  10. Kyodo Jiji (դեկտեմբերի 3, 2017)։ «Japan’s publishers wait in suspense for next era name»։ The Japan Times։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-02-ին։ Վերցված է հունվարի 13, 2018 
  11. «浩宮徳仁親王(現皇太子)誕生»։ Mainichi Shimbun։ փետրվարի 23, 1960։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է ապրիլի 30, 2019 
  12. Hills 2006, էջ. 69
  13. Bix Herbert P. (2000)։ Hirohito and the Making of Modern Japan (անգլերեն)։ New York: Harper Collins։ էջեր 661։ ISBN 978-0-06-019314-0 
  14. «Japan's Dowager Empress Dead At 97»։ CBS News։ 2000-06-16։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-06-ին։ Վերցված է 2016-10-21 
  15. Hills 2006, էջեր. 77–78
  16. Hills 2006, էջ. 79
  17. Hills 2006, էջ. 81
  18. Hills 2006, էջեր. 142–143, 152
  19. Hills 2006, էջեր. 144–145
  20. Fitzpatrick Beth Cooney (հունվարի 21, 2011)։ «Great Royal Weddings: Princess Masako and Crown Prince Naruhito»։ Stylelist։ AOL։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 10, 2011-ին։ Վերցված է դեկտեմբերի 2, 2016 
  21. Hills 2006, էջ. 150