Նաթան Միլշտեյն

ամերիկացի երաժիշտ
(Վերահղված է Նատան Միլշտեյնից)

Նաթան Միրոնովիչ Միլշտեյն (անգլ.՝ Nathan Milstein, ծննդյան անունը՝ Նուսին Մեյերովիչ Միլշտեյն, դեկտեմբերի 11 (24), 1902, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1992(1992-12-21)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ռուսական ծագումով ամերիկացի ջութակահար։

Նաթան Միլշտեյն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11 (24), 1902
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 21, 1992(1992-12-21)[1][2][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ուկրաինական ԽՍՀ,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Simon Gratz High School?
Մասնագիտությունջութակահար
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Նաթան Միլշտեյնը ծնվել է երաժշտությունից հեռու բազմազավակ ընտանիքում, որի մասին «1902 թվականին Օդեսայում ծնված հրեաների մասին գրքում» արվել է № 2691 գրառումը․«1902 թվականի դեկտեմբերի 11-ին ծնվել է Քիշնևի ծառայող Մեյեր Միլշտեյնի և իր կնոջ՝ Մարիամ Ռուխլիի որդի Նուսինը»[4]։ Նուսինը չորրորդ երեխան էր։ Բացի նրանից ընտանիքում մեծանում էին ևս յոթ երեխա[5]։ Նրա հայրը ՝ Մեյեր Դուվիդովիչ Միլշտեյնը, աշխատում էր «Գուրլենդ և Կ» ֆիրմայում, որը վաճառում էր բրդյա գործվածքներ, մայրը՝ Մարիամ-Ռուխլա (Մարիա) Բլուշտեյնը, տնային տնտեսուհի էր։ Ծնողները Քիշնևից Օդեսա են տեղափոխվում իրենց ավագ դստեր ծնվելուց հետո, իսկ մնացած բոլոր երեխաները ծնվում են Օդեսայում։ Ջութակ նվագել սովորում է Պիտեր Ստոլյարսկու դպրոցում մինչև 1914 թվականը, այնուհետև Պետրոգրադի կոնսերվատորիայում՝ Լեոպոլդ Աուերի մոտ։ 1920 թվականին Օդեսայում կայանում է Միլշտեյնի առաջին համերգը, և նույն թվականին Միլշտեյը կատարում է Գլազունովի ջութակի կոնցերտը՝ հեղինակի ղեկավարությամբ։

Հաջորդ հինգ տարիների ընթացքում ջութակահարը կատարելագործում է իր հմտությունները և ելույթ ունենում ԽՍՀՄ-ում, հաճախ (1923 թվականից[6]) Վլադիմիր Հորովիցի հետ նույն համերգներում, որտեղ Միլշտեյնին նվագակցում է Հորովիցի քույրը՝ Ռեգինան։

1925 թվականին Միլշտեյնը և Հորովիցը արտերկրում շրջագայելուց հետո որոշում են վերադառնալ հայրենիք։

Այս տարիների ընթացքում երաժիշտներն ընկերանում են թավջութակահար Գրիգորի Պյատիգորսկու հետ, ով նույնպես արտագաղթել էր ԽՍՀՄ-ից։ Նրանք երբեմն ելույթ են ունենում եռյակով։

Շուտով Միլշտեյնը բնակություն է հաստատում Բրյուսելում, որտեղ նրան ջերմորեն ընդունում է Էժեն Իզային։

Երեք տարի անց երաժիշտը առաջին անգամ ելույթ է ունենում Նյու Յորքում՝ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նրա համերգները մեծ հաջողություն են ունենում։ Շուտով տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ելույթ է ունենում հաջորդ տարիների ընթացքում։ Երկրորդ աշխարհամարտից հետո, ընդունելով ԱՄՆ քաղաքացիություն (1942 թվական), Միլշտեյնը վերսկսում է համերգները Եվրոպայում։ 1945 թվականին նա ամուսնանում է Թերեզա Կաուֆմանի հետ։ Միլշտեյնը շարունակում է համերգներ և վարպետության դասեր տալ մինչև 1988 թվականը, երբ աշնանը կոտրում է ձեռքը։

Ստեղծագործություն խմբագրել

Միլշտեյնը համարվում է 20-րդ դարի ռուսական դասական ջութակի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, և միևնույն ժամանակ դրանց թվում ամենաքիչ «ռուս»ը։ Այս կարծիքը ձևավորվել է ջութակահարի նվագելու զուտ մտավոր ձևի պատճառով։ Միլշտեյնը տիրապետում էր կատարման կատարյալ տեխնիկայի, ձևի և ոճի լավ զգացողությանը։ Օգտագործելով վիբրատոյի մանրակրկիտ մշակված տեխնիկան և աղեղի ուղղության հաճախակի փոփոխումը, նա հասավ ձայնի յուրահատուկ, ջերմ և մաքուր հնչողության։

Միլշտեյնը ջութակի համար ստեղծված մի շարք օրիգինալ ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում 1954 թվականին գրված «Պագանինիանի», գրել է կադենցիաներ Բեթհովենի կոնցերտների և ուրիշ կոմպոզիտորների գործերի համար։ Ս.Վոլկովի հետ միասին նա գրել է «Ռուսաստանից Արևմուտք» հուշերի գիրքը (լույս է տեսել 1990 թվականին Նյու Յորքում)։ Ելույթ ունենալով առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ՝ Միլշտեյնը բազմաթիվ համերգներ է տվել ամբողջ աշխարհում և արել Մենդելսոնի, Բրուխի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մի շարք ձայնագրություններ։

Ջութակահարի ձայնագրություններից շատերը թողարկվել են սկավառակների վրա։ Նա առավել հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի սոլո ջութակի համար երաժշտության կատարմամբ, որի համար նա 1979 թվականին, որպես դասական երաժշտության լավագույն կատարող, ստացել է «Գրեմմի» մրցանակը։ Մյուս մրցանակների շարքում Միլշտեյնն ունի Պատվո Լեգեոնի սպայի կոչում (1968 թվական)։

Ընտանիք խմբագրել

Ամերիկացի կինոռեժիսոր Լյուիս Մայլսթոունը նրա զարմիկն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 Երաժշտություն (ֆր.)
  4. Юрий Зильберман «Когда в действительности родился Натан Мильштейн» (Киев: Клякса, 2015)
  5. Старшие сестра Сара, братья Дувид (1899) и Лазарь (1901), младшие — Акива-Нохум (Наум, 1904), близнецы Манус (Мирон, 1907) и Бася (1907—1908) и Дора (Доротея, 1911).
  6. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0

Արտաքին հղումներ խմբագրել