Էժեն Իզայի
Էժեն Իզայի (ֆր.՝ Eugène Ysaÿe, հուլիսի 16, 1858[1][2][3][…], Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4][5] - մայիսի 12, 1931[4][1][2][…], Բրյուսել, Բելգիա[4][5]), բելգիացի ջութակահար, դիրիժոր և կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր։
Էժեն Իզայի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Eugène Ysaÿe |
Ծնվել է | հուլիսի 16, 1858[1][2][3][…] Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4][5] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 12, 1931[4][1][2][…] (72 տարեկան) Բրյուսել, Բելգիա[4][5] |
Գերեզման | Ixelles Cemetery |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և կոնցերտմայստեր |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Կրթություն | Լիեժի թագավորական կոնսերվատորիա և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Quatuor Ysaÿe? |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Էժեն Իզային ծնվել է 1858 թվականի հուլիսի 16-ին, Բելգիայի Լիեժ քաղաքում։
Առաջին երաժշտական դասերը ստացել է ջութակահար և դիրիժոր հոր մոտ։ Այնուհետեև սովորել է Լիեժի կոնսերվատորիայում Դեզիրե Խեյնբերգի, Լեոն և Ռոդոլֆ Մասսարիների մոտ։ 1874 թվականին ավարտելով այն, Էժենը դեռ որոշ ժամանակ զբաղվել է Բրյուսելում՝ Հենրիկ Վենյավսկու ղեկավարությամբ և վերջապես 1876-1879 թվականներին կատարելագործել է իր վարպետությունը Փարիզում Անրի Վիյոտանի մոտ։
1880-1882 թվականներին Իզային զբաղեցրել է համերգավարի պաշտոն բեռլինյան՝ Բենյամին Բիլզերի նվագախումբում (այս պաշտոնում փոխարինելով իր հայրենակից Սեզար Թոմսոնին), այս շրջանում համերգային ուղևորության է մեկնել Սկանդինավիա Անտոն Ռուբինշտեյնի հետ։ 1883-1886 թվականներին Իզային ապրել և աշխատել է Փարիզում, որտեղ անձնական և ստեղծագործական կապեր է հաստատել ֆրանսիացի առաջատար կոմպոզիտորների հետ՝ մասնավորապես Սեզար Ֆրանկը նրան է նվիրել իր Սոնատը՝ ջութակի և դաշնամուրի համար։
1886 թվականից հաստատվել է Բրյուսելում։
1958 թվականին պատկերվել է Բելգիայի փոստային նամականիշի վրա։
Էժեն Իզային մահացել է 1931 թվականի մայիսի 12-ին, Բրյուսել քաղաքում։
ՍտեղծագործություններԽմբագրել
- Օպերա «Հանքափոր Պիեռը» (1931)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Изаи Эжен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
Արտաքին հղումներԽմբագրել
- Էժեն Իզեն. ստեղծագործությունների նոտաները International Music Score Library Project կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։ |