Նատալյա Լիտվինովա (ռուս.՝ Наталия Николаевна Литвинова, հուլիսի 5, 1941(1941-07-05), ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2012(2012-11-05), Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և էստրադայի ռուս և խորհրդային դերասանուհի, գեղարվեստական խոսքի վարպետ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[1]։

Նատալյա Լիտվինովա
Ծնվել էհուլիսի 5, 1941(1941-07-05)
ԾննդավայրՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 2012(2012-11-05) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է դերասան և ռեժիսոր Նիկոլայ Լիտվինովի ընտանիքում, մայրը թատրոնում եղել է դաշնակահար։ Հանդես է եկել թատրոնում, էստրադայում, ամենից շատ աշխատել է ռադիոյում, Համամիութենական ռադիոյում վարել է «Մեծահասակները երեխաների մասին», «Պիոներական արշալույսներ», «Երաժշտական գլոբուս» հաղորդումները։ Եղել է գեղարվեստական խոսքի վարպետ, ստեղծել է ավելի քան 20 գրական ծրագրեր և մոնոներկայացումներ, խաղացել է Գոստելեռադիոյի ռադիոբեմադրություններում։ Գրքեր է հնչյունավորել (Լև Տոլստոյի «Աննա Կարենինան», Սերգեյ Նորկայի «Ինկվիզիտորը», Էդվարդ Գիբբոնի «Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը», Սիդնի Շելդոնի «Բանսարկուհին», Վասիլի Գոլովաչյովի «Սևամորթ մարդը», Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» և այլն)[2]։

Եղել է «ՄեդիաԳիրք» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 5-ին, Մոսկվայի Նիկոլայ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում[3]։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը, հոր` Նիկոլայ Լիտվինովի կողքին[4]։

Ընտանիք

Մրցանակներ խմբագրել

Ստեղծագործություն խմբագրել

Ռադիոներկայացումներ

  • «Եկատերինա Մեծ. Սկիզբ»
  • «Արևը խոցված է։ Պուշկինի մենամարտը և մահը»
  • «Արծաթե դարի բանաստեղծները»
  • «Կարամազով եղբայրները»
  • «Աշխարհի ժողովուրդների հեքիաթները»
  • «Նվաստացյալը և վիրավորվածը»` Նատալյա Նիկոլաևնա
  • «Ես մարդ եմ»` Ժեննի Մարքս
  • «Նախօրեին»` Ելենա

Ֆիլմագրություն

  • 2007 թվական` Հատուկ խումբ (ֆիլմ 4 «Կետը կոտրված է»)` դրվագ
  • 2010 թվական` Մոր սիրտը` բնակարանի տիրուհի
  • 2011 թվական` Զայցև+1` դրվագ
  • 2011-2012 թվականներ` Դատախազի ստուգում` հորաքույր Պոլյա, հավաքարարուհին դատախազությունում (տնտեսական բաժնի վարիչ)
  • 2013 թվական` Մարինա պուրակ` Կոլյաշի մայր

Հնչյունավորում խմբագրել

Մուլտֆիլմեր

  • 1980 թվական` Գործը հաջողվել է` Մումի-մայրիկ
  • 1981 թվական` Ամառը Մումի դոլում` Մումի-մայրիկ
  • 1983 թվական` Մումի դոլում աշուն է գալիս` Մումի-մայրիկ

Համակարգչային խաղեր

  • 1999 թվական` Ալլոդ II` Ցնցուղի տիրակալը
  • 2001 թվական` Pool of Radiance: Ruins of Myth Drannor
  • 2002 թվական` The Elder Scrolls III: Morrowind` դանմեր-կանայք, Օրկեր-կանայք, Ազուրա (սկզբնական և եզրափակիչ անվիկում), Ալմալեքսիա
  • 2002 թվական` Syberia` Ելենա Ռոմանսկայա, Քեյթ մայր, Օլիվիա, բեռնանավի նավաստու կինը Բարրոկշտադտում, այգեպանուհին Վալադիլենում
  • 2003 թվական` Big Mutha Truckers` Մայքլ Ջեքսոն
  • 2004 թվական` Տիեզերական բազա` Տամմի
  • 2004 թվական` Syberia 2` Քեյթ մայր, յուկոլ ցեղերի շաման
  • 2005 թվական` Կառլսոնը, որն ապրում էր տանիքում` ֆրեկեն Բոկ
  • 2005 թվական` Գործակալներ 008։ Կոյաբզեզի տեղը` համեղունք վաճառողը այգում
  • 2005 թվական` Պետկա 6` Նոր իրականություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 04.08.1995 г. № 812». Kremlin.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «Наталия Литвинова». Лаборатория Фантастики. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. На 72-м году жизни скончалась заслуженная артистка РСФСР Наталия Литвинова.
  4. «Прокурорская проверка» прощается с тётей Полей.

Արտաքին հղումներ խմբագրել