Սիդնի Շելդոն (անգլ.՝ Sidney Sheldon, իսկական անունը՝ Սիդնի Շեհթել, փետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6] - հունվարի 30, 2007(2007-01-30)[1][2][3][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9]), ամերիկացի գրող և սցենարիստ։

Սիդնի Շելդոն
անգլ.՝ Sidney Sheldon
Ծննդյան անունանգլ.՝ Sidney Schechtel
Ծնվել էփետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6]
Վախճանվել էհունվարի 30, 2007(2007-01-30)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, կինոռեժիսոր, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, արձակագիր և հետազոտող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Senn High School?, East High School?, Weinberg College of Arts and Sciences? և Northwestern University?
Ժանրերդրամա, դետեկտիվ և սիրավեպ
Պարգևներ
ԶավակներMary Sheldon?

Կենսագրություն խմբագրել

Սիդնի Շելդոնը ծնվել է 1917 թվականի փետրվարի 11-ին, Չիկագոյում, Իլինոյս նահանգում, հրեա ընտանիքում[11]։ Հայրը աշխատում էր ոսկերչական խանութում։ Նրա մոր՝ Նատալի Մարկուսի ծնողները գաղթել են ԱՄՆ, Օդեսայի մոտ գտնվող փոքր գյուղից, փրկվելով ջարդերից։ Նրա առաջին բանատեղծությունները հրատարակվել են, երբ տղան 10 տարեկան էր։ Նրա կարիերան սկսվել է 1937 թվականին, Հոլիվուդում, որտեղ նա սցենարներ էր գրում Բ-կարգի ֆիլմերի համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին նա ծառայում էր ավիացիայում։ 1941 թվականին, նրա ստորաբաժանման կազմալուծումից հետո, Շելդոնը վերադարձել է քաղաքացիական կյանքի և սկսել է մյուզիքլներ գրել բրոդվեյան ներկայացումների համար, միևնույն ժամանակ շարունակելով սցենարներ գրել ստուդիայի համար։ Նրա սցենարները գնում էին՝ MGM և Paramount Pictures ընկերությունները։

1963 թվականին Շելդոնը սկսում է սցենար գրել հեռուստասերիալների համար, որի շնորհիվ նա անհավանական հաջողության է հասել։

1970 թվականին Շելդոնը գրել է իր առաջին վեպը՝ «Պատռել դիմակը», որի համար արժանացել է Էդգար Ալլան Պոյի մրցանակի։ Նրա վեպերը թարգմանվել են 56 լեզուներով, և հրատարակվել ավելի քան 300 միլիոն օրինակ տպաքանակով, 100-ից ավելի երկրներում, նրա գրած սցենարներով նկարահանվել է 25 ֆիլմ։ Նրա անունը դարձել է բեսթսելլեր բառի հոմանիշ։

1982 թվականին գրականության և կինեմատոգրաֆիայի համար կատարած ծառայությունների համար Շելդոնը Հոլիվուդյան փառքի ծառուղում անվանական աստղ է ստացել։ Բացի այդ, նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. Շելդոնը աշխարհում «ամենաթարգմանված» հեղինակն է։

Սիդնի Շելդոնը մահացել է 2007 թվականի հունվարի 30-ին, 89 տարեկանում, երկողմանի թոքաբորբից, Ռանչո Միրաժում, Կալիֆոռնիա, ԱՄՆ։

Անձնական կյանք խմբագրել

  • Շելդոնը ամուսնացած էր Ջեյն Կաուֆման Հարդինգի հետ (1945-1948)։ Ավելի ուշ նա գրել է. «Ցավոք, մի ամիս անց, Ջեյնը և ես հասկացանք, որ մենք սխալ ենք գործել… Մենք հաջորդ ինն ամիսները անց ենք կացրել փորձելով աշխատեցնել ամուսնությունը»։
  • 30 տարիների ընթացքում նա ամուսնացած էր Ջորջիա Կարտրայտի հետ (Jorja Curtright), թատրոնի և կինոյի դերասանուհի, ով հետագայում դարձել է ինտերիերի դիզայներ։ Ջորջիան մահացել է 1985 թվականին՝ սրտի նոպայից։ 1989 թվականին նա ամունսացել է Ալեքսանդրա Կոստոֆի հետ։ Նրա միակ երեխան դուստրն է՝ Մերի Շելդոնը։

Մրցանակներ խմբագրել

  • 1947 - «Օսկար»՝ «Ամուրին և աղջնակը» ֆիլմի լավագույն օրիգինալ սցենարի համար
  • 1959 - «Թոնի» մրցանակ՝ «Շիկահեր» մյուզիքլի սցենարի համար
  • 1971 - Էդգար Ալլան Պոյի մրցանակ՝ «Լավագույն առաջին վեպ» կատեգորիայում «The Naked Face»վեպի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել