Նիկոլայ Լիտվինով
Նիկոլայ Լիտվինով (ռուս.՝ Никола́й Влади́мирович Литви́нов, մայիսի 6 (19), 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 27, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերասան, ռեժիսոր, եղել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1972 թվական)։ Երեխաների համար ռադիոհեռարձակման խորհրդային առաջատար վարպետներից մեկն է։
Նիկոլայ Լիտվինով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6 (19), 1907 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1987 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1907 թվականի մայիսի 6-ին, Թիֆլիս քաղաքում (այժմ` Թբիլիսի)։ Նրա մայրը հելլենուհի Եվդոկիա Ատմանակին էր, ծագում էր հույների ընտանիքից, որոնք հաստատվել էին Ղրիմում 19-րդ դարի կեսերին, հայրը` Վլադիմիր Լիտվինովը, ծագումով կուբանյան կազակներից էր, ապրում էր ադիգեական ստանիցայում։
Սովորել է ՑՏԵՏԻՍ-ում (հետագայում` Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում)` Ա. Պետրովսկու կուրսում։
1926-1930 թվականներին որպես դերասան է աշխատել Մոսսովետի անվան թատրոնում, այնուհետև` Սմոլենսկ քաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է Ժադովի և Օվոդի դերերը։
1933-1941 թվականներից եղել է Լենսովետի անվան թատրոնի դերասան, այնուհետև աշխատել է Մոսկվայի Փոքր թատրոնի դրամաների ստուդիայում և Մոսկվայի Լենինի անվան կոմերիտմիության թատրոնում։ «Պյոտր Առաջին» (1937 թվական) ֆիլմում փոքր դեր է կատարել։
1932 թվականից սկսել է աշխատել ռադիոյում, նախ` որպես դերասան, հետագայում (1938 թվականից) և՛ որպես ռեժիսոր, և հատկապես երեխաների համար որպես ռադիոհաղորդման դերասան։ Լայնորեն հայտնի է եղել որպես «ռադիոկախարդ» (ֆիրմային կախարդման բառերն էին` «կրիբլե, կրիբլե, բումս»)[1]։
Առավել հայտնի աշխատանքներից են` «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» (1949 թվական, ըստ Ալեքսեյ Տոլստոյի հեքիաթի, բեմադրությունն ըստ Ռոզա Իոֆֆեի), որտեղ Լիտվինովը խաղացել է բոլոր դերեը` այդ փաստով կարելի է նկարագրել Լիտվինովի բազմակողմանի տաղանդը, «Անագե տոկուն զինվորիկը» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի), «Թմբկահարի ճակատագիրը» և «Հեռու երկրները» (ըստ Արկադի Գայդարի) «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը կռվեց Իվան Նիկիֆորովիչի հետ» (ըստ Նիկոլայ Գոգոլի), «Կրակը ցատկում է», «Սինյուշկայի ջրհորը» և այլն (ըստ Պավել Բաժովի հեքիաթների) և այլն։
Երեխաների համար բեմադրել է «Դե գուշակիր» ռադիոխաղերի շարքը, որում ինքը մասնակցել է որպես հաղորդավար։ Իր ստեղծագործական կյանքի համար Նիկոլայ Լիտվինովը բեմադրել է հարյուրավոր ռադիոներկայացումներ և ղեկավարել է հազարավոր ռադիոհաղորդումներ։ 1970-ական 1980-ական թվականներին հաջողությություն է վայելել «Ռադիոդաստիարակ» հաղորդումը, որը նույնպես ստեղծվել է Լիտվինվի ղեկավարությամբ և իր մասնակցությամբ։ Դերասանի նշանավոր ինտոնացիան և «Բարև՛, ընկեր։ Ուզո՞ւմ ես, ես քեզ հեքիաթ պատմեմ» դիմումը դարձել են Լիտվինովի «այցետոմսը»։ Լիտվինովը բազմիցս մասնակցել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի հնչյունավորմանը։
Վերջին ռադիոձայնագրությունը կատարել է 1987 թվականի դեկտեմբերի 24-ին և մահացել է դեկտեմբերի 27-ին։
Թաղված է Մոսկվա քաղաքի Վագանկովյան գերեզմանատանը։
Մուլտֆիլմերի հնչյունավորում
- 1949 թվական` Օտար ձայն` թռչուն / պատմող
- 1951 թվական` Հեքիաթ անկենդան արքայադստերի մասին և յոթ դյուցազունների մասին` 5 և 7 դյուցազունները
- 1953 թվական` Անտառային համերգ` կատու (տիտրերում չէ)
- 1956 թվական` Անճոռնի ճուտիկը` պատմող
- 1956 թվական` Միլիոնը պարկում` գեր մարդ
- 1958 թվական` Պետյան և գայլը` տեքստը կարդում է (տիտրերում չէ)
- 1958 թվական` Չտեսնված գեղեցկություն` պատմող (տիտրերում չէ)
- 1960 թվական` Երեք փեսաները` պատմող (տիտրերում չէ)
- 1961 թվական` Ճպուռն ու մրջյունը` տեքստը կարդում է (տիտրերում չէ)
- 1962 թվական` Թագուհի Ատամի խոզանակ` պատմող (տիտրերում չէ)
- 1963 թվական` Պարոն Տվիստեր` տեքստը կարդում է
- 1966 թվական` Հպարտ նավակը` տեքստը կարդում է
- 1967 թվական` Փղիկը` պատմող
- 1968 թվական` Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը`
- 1968 թվական` Սպիտակ մորթին` պատմող
- 1969 թվական` Չսովորած դասերի երկրում` ռադիոընդունիչ
- 1969 թվական` Արևի սերմնահատիկը` պատմող
- 1972 թվական` Ուրախ կարուսել № 04. «Լռակյաց գերմանամուկը» տեքստը կարդում է
- 1973 թվական` Կախարդական լապտերները` պատմող
- 1974 թվական` Ուրախ կարուսել № 06. «Խառնաշփոթություն»` տեքստը կարդում է
- 1978 թվական` Մատնաչափիկը (Ճապոնիա)` պատմող (տիտրերում չէ)
- 1980 թվական` Գործը հաջողվել է` պատմող / Մումի-հայրիկ
- 1981 թվական` Ամառը Մումի դոլում` պատմող / Մումի-հայրիկ
- 1983 թվական` Մումի դոլում աշուն է գալիս` պատմող
Ֆիլմերի հնչյունավորում
- 1953 թվական` Չուկը և Գեկը` ձայն կադրի հետևից (տիտրերում չէ)
- 1982 թվական` Արցունքները կաթում էին` պատմող
Ընտանիք
- Կինը` Լյուդմիլա (Նոենիլա) Մարատովա (14.11.1928-2008 թվական), եղել է ՌԽՖՍՀ վաստակավոր դերասանուհի (12.02.1985 թվական), Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ուսուցիչ (բեմական խոսք) և Համամիութենական ռադիոյի հաղորդավար, 1978 թվականից եղել է դերասան Ռոստիսլավ Պլյատի կինը։
- Որդին ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Լիտվինովն է (1934-1976 թվական)։
- Դուստրը դերասանուհի, գեղարվեստական խոսքի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի Նատալյա Լիտվինովան (1941-2012 թվական) է։
- Թոռը դերասան, ավելի քան 140 աուդիոգրքերի կատարող Իվան Լիտվինովն է (ծն. 1978 թվական)։
Կոչում և մրցանակներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1956 թվական)։
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1972 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Նիկոլայ Լիտվինովի կենսագրությունը
- Նիկոլայ Լիտվինովի կենսագրությունը և լուսանկարներ
- 100 տարի Լիտվինովի ծննդից Արխիվացված 2013-04-30 Wayback Machine
- «Նա պարզապես հրաշագործ էր աշխատում (հարցազրույց դստեր` Նատալյա Լիտվինովայի հետ)
- Лебедева Е. «Радионяня — была такая передача…». ТЦ ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.