Նասրիների արքայատոհմ (արաբ․՝ بنو نصر‎‎, իսպ.՝ Nazarí), արաբական արքայատոհմ, որը իշխել է Գրանադայի ամիրայությունում 1230-1490 թվականներին[1][2]։

Նասրիների արքայատոհմ
Տեսակարքայատոհմ
ԵրկիրԳրանադայի ամիրայություն Գրանադայի ամիրայություն
ՏիրույթներՊիրենեյան թերակղզի
ԾագումԱրաբական խալիֆայություն
ՏիտղոսներԳրանադայի էմիր
ՀիմնադիրՄուհամմադ I ալ-Ղալիբ
Հիմնում1230 թվական
Ավարտ16-րդ դար
Ազգային
պատկանելիություն
իսպանացիներ, արաբներ
Դավանանքիսլամ

Նրանց օրոք Գրանադայում կառուցվել է մուսուլմանական Իսպանիայի արվեստի մարգարիտը համարվող ալ-Համբրայի ճարտարապետական համալիրը (արաբ․՝ الحمراء‎‎, թարգմանաբար՝ «կարմիր»), որը ներկայումս ներառված է Իսպանիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[3]։

Պատմություն խմբագրել

13-րդ դարի սկզբին Իսպանիայում հաստատված ալ-Մոհադների դիրքերը խարխլվում են և վերջիններս սկսում են պայքարել իշխանության համար։ 1212 թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, Նավառայի, Արագոնի միացյալ ուժերը շարժվում են Տոլեդոյի հարավ և հանդիպում ալ-Մոհադների զորքին՝ Լաս Նավաս դե Տոլոսա բնակավայրի մոտակայքում։ Ճակատամարտում արաբները ջախջախիչ պարտություն են կրում, սակայն դա իր նպատակին չի ծառայում մինչև 1123 թվականը, քանի դեռ քրիստոնյաները զբաղված էին իրենց ներքին խնդիրների լուծմամբ։ Մուհամմադ խալիֆը մահանում է 1213 թվականին, իսկ նրան հաջորդած որդին՝ 13-ամյա Աբու Յակուբ Յուսուֆ II-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը[4]։

Ալ-Անդալուսում 1223 թվականից ի վեր առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը՝ կենտրոնական թագավորական իշխանության բացակայության պայմաններում։ 1230 թվականին Լեոնի և Կաստիլիայի միավորմամբ ձեռնարկվում է քրիստոնյաների հերթական արշավանքը։ Իսպանական ուժերին ղեկավարում էր Ֆերդինանդ III-ը, ով 1217 թվականից Կաստիլիայի թագավորն էր։ Վերջինիս առաջնորդած բանակը գրավում է ալ-Անդալուսի սիրտը։ Այսպես՝ մուսուլմանների իշխանությունն Իսպանիայում վերջնականապես վերջացանում է` մեկ բացառությամբ։ Այդ բացառությունը Նասրիների իշխանության հաստատումն էր Գրանադայում[5]։ Մոտ 1231 թվականին Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասրը Խաենի շրջակայքում ստեղծում է փոքրիկ պետություն, իսկ 1235 թվականին գրավելով Գրանադան դարձնում է իր պետականության մայրաքաղաքը։

Ռեկոնկիստայի ալիքի տակ չընկնելու և տերությունը չկորցնելու նպատակով Նասրիները որդեգրում են հետաքրքիր քաղաքականություն։ Կաստիլիայի թագավորության արշավանքների շրջանում Նասրիները Գրանադայի ամիրայությունը ճանաչում են որպես Ֆերդինանդ III-ի վասալական տերություն և օգնում են վերջիններիս պայքարել ալ-Անդալուսի իսլամադավան պետությունների դեմ։ Մուհամմադի ժառանգները Գրանադայի ամիրայությունը կառավարում են մինչև 1313 թվականը՝ մինչև Նասր իբն Մուհամմադի անժառանգ մահանալը։ Նրանց հաջորդում են Իսմայիլի (արքայատոհմի հիմնադրի եղբայրն է) սերունդները։ 1481 թվականին՝ Աբուլ Հասան Ալի իբն Սադի օրոք, քրիստոնյաների դեմ պատերազմը վերսկսում է։ Գրեթե նույն ժամանակաշրջանում երկրում սկսվում է գահակալական պայքար, որն էլ հյուծում է երկիրը և տանում անկման։ 1492 թվականին իսպանացիներն ազատագրում են Գրանադան՝ Պիրենեյան թերակղզու վերջին արաբական հենակետը։ Նասրիների իշխանությունն Իսպանիայում անկում է ապրում։

Էմիրների ցանկ խմբագրել

Ստորև ներկայացված են Գրանադայի ամիրայության գահակալները[6]

Թվականներ Սուլթան Գահակալում
1238–1272 Մուհամմադ I իբն Նասիր
1273–1302 Մուհամմադ II ալ Ֆաքիհ
1302–1309 Մուհամմադ III
1309–1314 Նասիր
1314–1325 Իսմայիլ I
1325–1333 Մուհամմադ IV
1333–1354 Յուսուֆ I
1354–1359 Մուհամմադ V
1359–1360 Իսմայիլ II
1360–1362 Մուհամմադ VI
1362–1391 Մուհամմադ V Երկրորդ
1391–1392 Յուսուֆ II
1392–1408 Մուհամմադ VII
1408–1417 Յուսուֆ III
1417–1419 Մուհամմադ VIII
1419–1427 Մուհամմադ IX
1427–1429 Մուհամմադ VIII Երկրորդ
1430–1431 Մուհամմադ IX Երկրորդ
1432-1432 Յուսուֆ IV
1432–1445 Մուհամմադ IX Երրորդ
1445–1446 Յուսուֆ V
1446–1448 Մուհամմադ X
1448–1453 Մուհամմադ IX Չորրորդ
1453–1454 Մուհամմադ XI
1454–1461 Սայիդ
1462-1463 Մուհամմադ V Երկրորդ
1464–1482 Ալի Աբու ի Հասան
1482–1483 Մուհամմադ XII Աբու աբդ Ալլահ
1483–1485 Ալի Աբու ի-Հասան Երկրորդ
1485–1486 Մուհամմադ XIII Աբու աբդ Ալլահ
1486–1492 Մուհամմադ XII Աբու աբդ Ալլահ Երկրորդ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fierro, Maribel. Ways of Connecting With the Past: Genealogies in Nasrid Granada (անգլերեն). էջեր 71–88. doi:10.3366/edinburgh/9780748644971.003.0006. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. Hitti, Philip K. (2002). History of The Arabs (անգլերեն). Palgrave Macmillan. էջեր 549. ISBN 9781137039828.
  3. Centre, UNESCO World Heritage. «Spain - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. Barton, Simon (2009). A History of Spain. London: Palgrave Macmillan. էջ 104. ISBN 978-0-230-20012-8.
  5. Lane-Poole, Stanley (1894). The Mohammedan Dynasties: Chronological and Genealogical Tables with Historical Introductions. Westminster: Archibald Constable and Company. էջ 29.
  6. Fernández-Puertas, Antonio (1997 թ․ ապրիլ). «The Three Great Sultans of al-Dawla al-Ismā'īliyya al-Naṣriyya Who Built the Fourteenth-Century Alhambra: Ismā'īl I, Yūsuf I, Muḥammad V (713-793/1314-1391)». Journal of the Royal Asiatic Society. Third Series. Vol. 7 (No. 1). {{cite journal}}: |number= has extra text (օգնություն); |volume= has extra text (օգնություն)

Գրականություն խմբագրել

Լրացուցիչ ընթերցանություն խմբագրել

  • Miranda, Ambroxio Huici (1970). «The Iberian Peninsula and Sicily». In Holt, P.M; Lambton, Ann K.S.; Lewis, Bernard (eds.). The Cambridge History of Islam. Vol. Vol. 2A. Cambridge University Press. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  • Fernández-Puertas, Antonio (1997 թ․ ապրիլ). «The Three Great Sultans of al-Dawla al-Ismā'īliyya al-Naṣriyya Who Built the Fourteenth-Century Alhambra: Ismā'īl I, Yūsuf I, Muḥammad V (713-793/1314-1391)». Journal of the Royal Asiatic Society. Third Series. Vol. 7 (No. 1). {{cite journal}}: |number= has extra text (օգնություն); |volume= has extra text (օգնություն)