Բացել գլխավոր ցանկը

Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ

Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ, Օմայյան խալիֆայության կողմից դեպի Պիրենեյան թերակղզի կատարված արշավանքներն են, հիմնականում 711 թվականից 788 թվականներին: Նվաճումների արդյունքում անկում ապրեց Վեստգոթական թագավորությունը և հիմնադրվեց Կորդովայի ամիրայությունն Աբդ ար-Ռահման I-ի գլխավորությամբ, ով ավարտեց մուսուլմանական Իբերիայի միավորումը կամ ալ-Անդալուսի հիմնումը (756–788): Նվաճման արդյունքում Օմայյան խալիֆայությունը իր տարածքները ընդլայնեց մինչև Եվրոպա:

Escudo de España (mazonado).svg
Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ-Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիա Իսպանիայի պորտալ

Արաբների զորքերը գլխավորում էր Թարիք իբն Զիյադը, ով 711 թվականին ափ իջավ Ջիբրալթարում, իսկ նրա գլխավորած բանակը կազմված էր մեծամասամբ բերբերներով[1]: Նա իր արշավանքը սկսեց հյուսիսից և հաղթեց Գվադալետեի ճակատամարտում Ռոդերիկի գլխավորած զորքին: 717 թվականի դրությամբ նրա արաբական զորքերը կտրեցին Պիրենեյները և հասան Սեպտիմանիա և Պրովենս (734):

Ալ-Անդալուսը Օմայյանների օրոք:

ՆախապատմությունԽմբագրել

Նախապես ինչ էր պատահել Պիրենեյան թերակղզում 8-րդ դարի սկզբին անհայտ է: Քրիստոնեական աղբյուրներից միայն 754 թվականի պատմագրությունն է հայտնի, որը պատմում է մինչև 754 թվականի դեպքերը, սակայն այն այնքան էլ վստահելի չէ: Չկան տեղեկությունները հաստատող մուսուլմանական աղբյուրներ: Մուսուլմանական աղբյուրները հիմնականում պատմում են հետագա դեպքերի մասին:

Արքա Ռոդերիկի մասին քիչ բան է հայտնի, կան տեղեկություններ, որ նա բարեկամական կապ է ունեցել Աքիլլա II-ի հետ, ով Վիտիսայի որդին էր[2]:

Կա պատմություն նաև Կուետայի դուքս Խուլիանի մասին, ում կնոջը կամ աղջկան բռնաբարել է Ռոդերիկը[3]: Այնուամենայնիվ այս պատմությունները չեն ներառվել մուսուլմանների աղբյուրներում[4]:

ՆերխուժումԽմբագրել

 
Կորդովայի խալիֆ Ալ-Մանսուրը

Համաձայն ավելի ուշ շրջանի պատմագիր Իբն Աբդ-էլ-Հակեմի, 711 թվականին Թարիք Իբն Զիյադը 1700 լավ զինված զորքով Հյուսիսային Աֆրիկայից ներխուժեց Իսպանիայի հարավային հատված[5]: Այնուամենայնիվ որոշ տվյալներով նա ուներ 12.000 մարտիկ[6]: Ըստ Իբն Աբդ-էլ-Հակեմի, ով գրել է դեպքերից մեկ և կես դար հետո, Անդալուսի ժողովուրդը չի դիմադրել նրանց, մտածելով, որ նրանք առևտրականներ են և ժամանակավոր հանգրվանել են թերակղզում: Արաբները հաղթեցին Վեստգոթական բանակին Ռոդերիկ թագավորի գլխավորությամբ Գվադալետեի ճակատամարտում 712 թվականին: Թարիքը և նրա զինակից Մուսա Իբն Նուսայրը երկուսով տիրեցին Պիրենեյան թրակղզու մեծ մասին մոտ 10,000–15,000 զորքով[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Maroc et Espagne: une histoire commune publié par Fundación El Legado Andalusí»։ Books google։ Վերցված է 26 May 2010 
  2. Collins, 1989, էջ 33
  3. Collins, 1989, էջեր 31–32
  4. Rucquoi notes that the tale of Count Julian's wife or daughter does not appear in the Chronicle of 754 and considers it to be "probably a legend", but considers there may be more truth in the stories concerning Wittiza's family; Rucquoi, Adèle (1993), Histoire médiéval de la Péninsule ibérique, Éditions du Seuil, p. 71, ISBN 2-02-012935-3 
  5. Collins, Roger (1983)։ Early Medieval Spain։ New York: St. Martin's Press։ էջ 151։ ISBN 0-312-22464-8 
  6. Collins, Roger (1989)։ The Arab Conquest of Spain 710-797։ Oxford, UK / Cambridge, USA: Blackwell։ էջ 97։ ISBN 0-631-19405-3 
  7. «El País»։ 2008-12-05