Բացել գլխավոր ցանկը

Ալ-Համբրա (իսպաներեն` Alhambra Ալ-Համբրա, արաբ․՝ الْقَلْعَةُ ٱلْحَمْرَاءُ‎‎, ալ-Քալ'աթ ալ-Համրա, նշ.` «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր։ Հիմնական զարգացումն ստացել է մուսուլմանական Նասրիյանների հարստության (1230-1492 թթ.) գահակալության ընթացքում, ում ժամանակ Գրանադան դարձել էր Իբերյան թերաղզու մուսուլմանական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում պատկանում են 14-րդ դարին)։ Աշտարակներով և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնում էին նաև բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց։ Ներկայումս Ալհամբրան իսլամական ճարտարապետության թանգարան է։

Alhambra, Generalife and Albayzín, Granada*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Պատիո դե լոս Արրանայանես
Երկիր {{{2}}} Իսպանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ I, III, IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8 նստաշրջան)
Համար 314
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 314
ռուս..անգլ..ֆր.

Ալհամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։ Այդպիսով, ստվերաշատ այգիների մեջ առաջացել է Ալհամբրան՝ էմիրների վարչակենտրոնը և նստավայրը։

ՊատմությունԽմբագրել

 
Համալիրի հատակագիծը 1889 թ.
 
Պալատի սենյակ եւ տեսարան դեպի Առիւծների բակ։

Ալհամբրա համալիրի հիմնադիրն է 1238 թ.-ին Գրանադան նվաճած Մուհամեդ I իբն Նասրը, «ալ Ահմար» (Շեկ) մականունով, ով խլեց այն Մուրսիի էմիր Յուսուֆ իբն Խուդայից։ Վերջինս մինչ այդ իր հերթին գրավել էր թուլացած Ալմոհադներից։

Մուհամեդ I-ի սկսած շինարարությունը շարունակեց նրա որդի և ժառանգորդ Մուհամեդ II-ը (1273-1302 թթ.). Յուսուֆ I-ի (1332-1354 թթ.) ժամանակ կառուցվեց Կոմարես աշտարակը, Մուհամեդ V-ի (1354-1359 թթ.) օրոք՝ Առյուծի բակը։ Առանձնացվեցին Ալքասաբան՝ որպես միջնաբերդ և Մեդինան՝ որպես էմիրի պալատով բնակելի տարածք։
1492 թ.-ին Գրանադան գրավեցին Կաթոլիկ թագավորները և Ալհամբրան դարձավ նրանց նստավայրը։ Որպես առաջին ալկալդ նշանակվեց Ինյիգո Լոպես դե Մենդոսա-ի-Կինյոնեսը (1440-1515 թթ.), իսպանացի նշանավոր բանաստեղծ մարքիզ դե Սանտիլյանայի թոռը։

XVI—XVII դարերում մզկիթի տեղում կառուցվեց Սանտա-Մարիա եկեղեցին, իսկ պալատների համալիրի մոտ հայտնվեց Կարլ V-ի պալատը։
Բուրբոնների գահակալությունից, այսինքն՝ Փիլիպոս V-ի (1700-1746 թթ.) թագավորելուց հետո իսպանացի թագավորները, կարելի է ասել, կորցրեցին Ալհամբրայի հանդեպ հետաքրքրությունը։

Արտաքին հղումներԽմբագրել