Նայվա Նիմրի (իսպ.՝ Najwa Nimri, արաբ․՝ نجوى نمري‎‎, փետրվարի 14, 1972(1972-02-14)[1], Պամպլոնա, Իսպանիա[1]), իսպանացի դերասանուհի և երգչուհի հորդանանյան ծագմամբ։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) կողմից թողարկված «Թղթե տունը» հեռուստասերիալում Ալիսիա Սիերայի դերով։ Հեռուստասերիալում սկսել է նկարահանվել 3-րդ եթերաշրջանից։ Նաև հայտնի է «Դեմ առ դեմ» հեռուստասերիալում Սուլեմա Սաիրի դերով։

Նայվա Նիմրի
Ծննդյան թիվ՝փետրվարի 14, 1972(1972-02-14)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Պամպլոնա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝երգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և կոմպոզիտոր
Պարգևներ՝
IMDb։ID 0632385

Կենսագրություն խմբագրել

Նայվայի մայրը նավառացի է, իսկ հայրը՝ հորդանանցի։ Նա ունի եղբայր՝ Կարիմը և երկու քույրեր՝ Սառան և Նադիան։ Նրա զարմիկը՝ Ալեքսանդր Նայմերը, նույնպես իսպանացի երգիչ է։

Նրա անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «էքստազ»։ Դեռ մանուկ հասակում Նիմրին ընտանիքի հետ տեղափոխվել է Բիլբաո։ Ներկայումս Նայվան բնակվում է Մադրիդում։

Կարիերա խմբագրել

Կինոյում խմբագրել

Առաջին դերը խաղացել է «Թռիչք դեպի դատարկություն» ֆիլմում։ 1997 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի «Բացիր աչքերդ» ֆիլմում, Պենելոպե Կրուսի և Էդուարդո Նորյեգայի հետ, կատարելով այն դերը, որը մարմնավորել է Քեմերոն Դիասը «Վանիլային երկինք» ֆիլմի ամերիկյան տարբերակում։

Երաժշտությունում խմբագրել

Երգչուհին կարիերան սկսել է փոքր խմբում։ 1996 թվականին Նաջվան եղել է «Najwajean» խմբի անդամ Կառլոս Ջինի հետ[2]։ Բացի այդ, թողարկել է չորս սոլո ալբոմներ։ Capable սինգլը 2006 թվականին գլխավորել է իսպանական հիթ-շքերթը։ «Ասֆալտ» և «Խաղաղապահներ» ֆիլմերի երաժշտության համար ստացել է «Գոյա» մրցանակ։

Սևավառակագրություն խմբագրել

Կարլոս Ջենի հետ խմբագրել

  • No Blood (1998) – No. 80
  • Asfalto (2001) (soundtrack) – No. 175
  • Guerreros (2002) (soundtrack) – No. 88
  • Najwajean Selection (2002) (compilation album) – No. 108
  • Till It Breaks (2008) – No. 20
  • Bonzo (2015)

Najwajean խմբի սինգլ խմբագրել

  • Crime (2008)

Սոլո ալբոմներ խմբագրել

  • Carefully (2001) – No. 76
  • Mayday (2003) – No. 48
  • Walkabout (2006) – No. 10 (50,000 copies sold; Gold).
  • El último primate (2010)
  • Donde rugen los volcanes (2012)
  • Rat Race (2014)
  • Viene de Largo (2020)

Սոլո սինգլներ խմբագրել

  • That Cyclone (2001) from Carefully – No. 37
  • Following Dolphins (2001) from Carefully – No. 68
  • Go Cain (2003) from Mayday – No. 20
  • Hey Boys, Girls (2003) from Mayday – No. 26
  • Capable (2006) from Walkabout – No. 3
  • Push It (2006) from Walkabout
  • Le Tien, Le Mien (2006) from Walkabout
  • Feed Us (2014) from Rat Race

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #173654673 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «NajwaJean 10 years after» (իսպաներեն). Europa Press. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայվա Նիմրի» հոդվածին։