Հալշտատ (գերմ.՝ Hallstatt, բավ․՝ Hoistod), կոմունա Ավստրիայում, Վերին Ավստրիա դաշնային հողում։

Կոմունա
Հալշտատ
Hallstatt
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՆահանգՎերին Ավստրիա
Մակերես59,8 կմ²
ԲԾՄ511 մ
Պաշտոնական լեզուգերմաներեն
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն788 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+43 6134
Փոստային ինդեքս4830
Փոստային դասիչ4830
Ավտոմոբիլային կոդGM
Պաշտոնական կայքhallstatt.at
Հալշտատ (Ավստրիա)##
Հալշտատ (Ավստրիա)
Հալշտատ (Վերին Ավստրիա)##
Հալշտատ (Վերին Ավստրիա)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 806
ռուս..անգլ..ֆր.

Մտնում է Գմունդեն շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 788 մարդ (2014)[1]։ Զբաղեցնում է 60 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 40709։

Հալշտատյան մշակույթի կենտրոնը ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության հուշարձան է։ Տեղակայված է Հալշտատի լճի դժվարամատչելի ալպյան տեղանքում։

Պատմություն խմբագրել

Հալշտատի աղի հանքերն ամենահինն են Եվրոպայում․ շահագործվում են ավելի քան 3 հազար տարի։ Բնակավայրի մասին տեղեկություններ գրավոր աղբյուրներում հայտնվել են 1311 թվականին։ Միջնադարյան Հալշտատի պատմության մասին գրեթե ոչինչ չի պահպանվել, քանի որ գտնվում էր կապի ուղուց բավականին հեռու։

1595 թվականից լուծվող աղը աշխարհի ամենահին խողովակաշարով տեղափոխվում է Էնբենզե, որը գտնվում է Հալշտատից 40 կմ հեռավորության վրա։

Սովորույթներ խմբագրել

Չնայած իր պատկառելի տարիքին՝ բնակավայրի զարգացումը սահմանափակվում է լճի և ժայռերի միջև տարածությամբ։ Այդ իսկ պատճառով Հալշտատում կա հողի սուր պակաս, այդ թվում նաև գերեզմանոցի։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ մահացածների ոսկորները դուրս են բերվում հողից, կեղտազրկում են, գրանցվում (նրանց վրա նշվում է անունը, մասնագիտությունը և մահացածի մահվան թվականը) և դրվում են տեղի մատուռում՝ հանրային ցուցադրման։ Ազատված տարածքում իրականացվում են նոր թաղումներ։

Չինական կրկօրինակ խմբագրել

2012 թվականին Գուանդուն նագանգի Լոյան քաղաքում Մինիմետալս հանքարդյունաբերական և մետաղների ընկերությունը կառուցել է գյուղի կրկնօրինակը։ Շինարարությունը կազմել է մոտավորապես 700-940 միլիոն ԱՄՆ դոլլար[2]։

2013 թվականին այնտեղ անշարժ գույքի գինը կազմել է 240-600 000 եվրո, ավելի թանկ, քան օրիգինալ Հալշտատի միջնադարյան տները[3]։

Պատկերասրահ խմբագրել

 
Հին տներ
Հին տներ  
 
Տեսարան դեպի լիճը
Տեսարան դեպի լիճը  
 
Լայկ փողոց
Լայկ փողոց  
 
Մյուս տեսարան
Մյուս տեսարան  
 
Տեսարան Հալշտատի հյուսիսից
Տեսարան Հալշտատի հյուսիսից  
 
Հալշտատը 1899 թվականին
Հալշտատը 1899 թվականին  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistik Austria - Bevölkerung zu Jahres- und Quartalsanfang, 2014-01-01.
  2. «Китайцы скопировали австрийскую деревушку». Ридус. 6 июня 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  3. А. Белицкая. Похищение Европы // Вокруг света․ — 2013. — № 8. — С. 56-64.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալշտատ» հոդվածին։