Նաիրա Թումանյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նաիրա Թումանյան ( Մարտի 31, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ ժամանակակից դիզայներ, նկարչուհի և արվեստի տեսաբան։
Նաիրա Թումանյան |
---|
ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի կինն է[1]։
Կյանք և Գործունեություն
խմբագրելՆաիրա Թումանյանը ծնվել է 1968 թվականի մարտի 31-ին Երևանում։
-1991 թվականին ավարտել է Արվեստի պետական ինստիտուտ ը՝ ստանալով արվեստաբան-տեսաբանի որակավորում։
- 1992 թվականին վերապատրաստվել է Գ. Սունդուկյանի անվան Հայկական ակադեմիական թատրոնում՝ մասնագիտանալով թատերարվեստում։
Նաիրա Թումանյանի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ժամանակակից ավանգարդ արվեստը[2]։ Զբաղվում է ձևավորման նախագծերի իրականացմամբ և գեղանկարչությամբ՝ գերադասելով վերացական ուղղությունները[3]:
Ցուցահանդեսներ
խմբագրել2014, 2017, 2019, 2021 թթ․ Աստանայի օպերայի թատրոն և պետական ազգային գեղարվեստի թանգարան,
2015 թ․ Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատուն,
2017- 2019 թթ․ Ղազախստանում Հայաստանի դեսպանատուն,
2017 թ «Հանդիպում» անհատական ցուցահանդես Աստանայում գտնվող Մոսկվայի տան «ARTROOM-21» պատկերասրահում,
2017 թվականին Աստանայի համաշխարհային ցուցահանդեսին Բելառուսիայի ազգային տաղավարը ներկայացրեց «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» համաշխարհային ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են Նաիրա Թումանյանի աշխատանքներից երկուսը։
2019 թ․ Ղազախստանում Ամերիկայի և Չինաստանի դեսպանատուն։
2022 թվականի մարտի 5-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել անհատական ցուցահանդեսը[4][5][6]։
Տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը։ Տաղանդավոր մարդու հետ միությունը Նաիրա Թումանյանին հնարավորություն է տվել բացահայատելու իր թաքնված գեղագիտական ունակությունները և կտավների միջոցով արտահայտելու սեփական հույզերն ու ապրումները[7]։
Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, փառատոնների, դիզայներական ցուցադրությունների[8] և բարեգործական նախաձեռնությունների[9]:
Մասնակցել է «Այթմատովյան ընթերցումներ» միջազգային սիմպոզիում-ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանը։
Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեի մեդալակիր է:
2023 թվականի հուլիսի 25-ին Միացյալ թագավարությունում կայացած “Golden Time Talent” Միջազգային Մրցույթի “Painting over 50 years old” անվանակարգում արժանացել է երրորդ մրցանակի։
Նաիրա Թումանյանը նաև հեռուստատեսային հաղորդումների սցենարների և բալետի լիբրետոների հեղինակ է:
Եվրասիայի դիզայներների միության Արխիվացված 2024-07-12 Wayback Machine[10] և Լոնդոնի եվրասիական դիզայներների գիլդիայի անդամ է, Եվրասիական դիզայներական ակադեմիայի ակադեմիկոս Արխիվացված 2024-07-11 Wayback Machine[11], Ղազախստանի «Կոմեդ» պատվո մեդալակիր։
Արժանացել է նաև ոսկե մեդալների «Դիզայնի զարգացման համար» և «Դիզայնի ասպարեզում ներդրում ունենալու համար»։
Նրա ստեղծագործություններին անդրադարձել են «OCA MAGAZINE» և «EURASIAN URAZIAN CREATIVE GULIT LONDON» միջազգային ամսագրերը։
2014 թվականից Նաիրա Թումանյանը բնակվում է Երևանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՍԱՄՎԵԼ, ԴԱՆԻԵԼՅԱՆ (Նոյեմբեր 28,2013). ««Նա իմ Լեոնարդո դա Վինչին է»». «Առավոտ» օրաթերթ.
- ↑ ԱռաջինԱլիք. «Առավոտ Լուսո․ Նունե Ավետիսյան, Նաիրա Թումանյան».
- ↑ Թումանյան, Նաիրա (2022). «Անհատական ցուցահանդեսի կատալոգ».
- ↑ Լուրեր. «Նաիրա Թումանյանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը».
- ↑ Մարիամ, Մկրտչյան (04 Մարտ, 2022). «Նկարել, մաքրվել և․․․ մաքրել կտավը դիտողի աչքերը․ Նաիրա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում».
- ↑ Ирина, Аброян (9 марта, 2022, 15:53). «Наира Туманян представила порядка 40 живописных работ из своей внушительной коллекции». Республика Армения.
- ↑ «Նկարչուհի Նաիրա Թումանյանն առաջին անգամ հայրենիքում ցուցադրել է իր կտավները». 10 մարտի 2022.
- ↑ GALIYA, KHASSENKHANOVA (17 JANUARY 2020). «National Museum holds designer meeting, fashion shows».
- ↑ DANA, OMIRGAZY (24 DECEMBER 2016). «Winter Charity Ball Raises more than $60,640 for Children with Special Needs».
- ↑ «Հունվարի 15-18-ը Նուր-Սուլթան քաղաքում ընթանում է Դիզայներների եվրասիական միության անդամների հերթական նիստը». 17 январь 2020 г.
- ↑ «ВЫСТАВКА "ДИАЛОГ С МИРОМ"». Արխիվացված է օրիգինալից 2024-07-11-ին. Վերցված է 2024-07-11-ին.