Բացել գլխավոր ցանկը

Նաթան Աբրահամի Ամիրխանյան (Կնյազև, 1872, մարտի 17, Կոստանդնուպոլիս - 1949, հոկտեմբերի 4, Սոֆիա), հայ կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, մանկավարժ։ Գրվել է նաև Կնյազև:

Նաթան Ամիրխանյան
Ծնվել էմարտի 17, 1872(1872-03-17)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
ԵրկիրOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1949(1949-10-04) (77 տարեկանում)
Սոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, մանկավարժ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, Աբրահամ Ամիրխանյանի ընտանիքում։ Փոքր հասակից տեղափոխվել է Թավրիզ, ապա Թիֆլիս: Երաժշտական կրթությունը կատարելագործել է Հելսինկիի կոնսերվատորիայում: 1897 թվականին մեկնել է Մյունխեն, սովորել տեղի երաժշտական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո համերգներ է տվել եվրոպական մի շարք քաղաքներում։ Ապա մեկնել է Օդեսա, որտեղ աշխատել է որպես երգեհոնահար և երաժշտության պրոֆեսոր։ Եղել է Օդեսայի օպերայի փոխդիրիժորը։ Օդեսայից մեկնելով Բաքու, ստեղծել է հայկական երգչախումբ և համերգներ է տվել։ Այնուհետև մեկնել է Բուլղարիա, ծնողների մոտ, նշանակվել Սոֆիայի օպերայի նվագախմբի ղեկավար։

1912 թվականին անցել է ԱՄՆ, Բոստոնում ղեկավարել է 360 հոգուց բաղկացած մի երգչախումբ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վերադարձել է Բուլղարիա, ղեկավարել Սոֆիայի օպերայի նվագախումբը։ Այս շրջանում գրել է իր գլուխգործոց «Իվանքո» օպերան բուլղարական պատմական կյանքից վերցրած, որը 1932-1933 թատերաշրջանում մեծ հաջողությամբ բեմադրվել է Սոֆիայի պետական օպերայում: Ունի տարբեր բնույթի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում Խրիստո Բոտևի մի շարք բանաստեղծությունների եղանակավորումը։ Գրել է «Հաջի Դիմիտր» բալետը և մի այլ օպերա «Ռալիցա» վերնագրով, դարձյալ բուլղարական կյանքից[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 84 

ՀղումներԽմբագրել