Սիբելիուս ակադեմիա (ֆիններեն՝ Sibelius-Akatemia, շվեդ.՝ Sibelius-Akademin), Հելսինկիի արվեստի համալսարանի 3 համալսարաններից մեկը, համալսարանական մակարդակի երաժշտական դպրոց Հելսինկիում և Կուոպիոյում։ Ունի չափահասների ուսուցման կենտրոն Յարվենպյաայում և վերապատրաստումների կենտրոն Սեյնյայոկիում։ Ակադեմիան Ֆինլանդիայի միակ երաժշտական համալսարանն է[1][2]։

Սիբելիուս ակադեմիա
ֆիններեն՝ Taideyliopiston Sibelius-Akatemia
Տեսակհասարակական համալսարան և Կոնսերվատորիա
Հիմնադրված է1882
ՀիմնադրիրՄարտին Վեգելիուս
Անվանված էՅան Սիբելիուս
Երկիր Ֆինլանդիա
ՏեղագրությունՀելսինկի
Կայքuniarts.fi/siba(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Սիբելիուս ակադեմիա (Ֆինլանդիա)##
Սիբելիուս ակադեմիա (Ֆինլանդիա)
Սիբելիուս ակադեմիա, Ֆինլանդիա
 Sibelius Academy Վիքիպահեստում

Սիբելիուս ակադեմիան Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի կազմակերպիչներից է[3]։

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1882 թվականին Մարտին Վեգելիուսի կողմից որպես Helsingfors musikinstitut («Հելսինկիի երաժշտական ինստիտուտ»), ակադեմիա դարձել է (Sibelius-Akatemia) 1939 թվականին[4], ի պատիվ իր նախկին ուսանող և Ֆինն հանրահայտ ջութակահար Յան Սիբելիուսի` կրում է նրա անունը։ 2013 թվականին ակադեմիան միավորվեց երկու անկախ համալսարանների հետ` Հելսինկիի թատերական ակադեմիայի և Հելսինկիի գեղարվեստի ակադեմիայի հետ, և կազմավորվեց Հելսինկիի արվեստի համալսարանը[5]։

Կոչումներ, գիտական աստիճաններ խմբագրել

Սիբելիուս ակադեմիան տրամադրում է որակավորված երաժշտի կոչում, ունի նաև հետբուհական կրթության և հետազոտական աշխատանքի հնարավորություններ։ Հետբուհական կոչումներից են արվեստի լիցենզավորված մասնագետ և երաժշտության արվեստի դոկտոր։

Ծրագրեր խմբագրել

Ակադեմիան առաջարկում է հետևյալ ծրագրերը[6]

  • Եկեղեցական երաժշտություն
  • Երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ծրագիր
  • Ժողովրդական երաժշտություն
  • Ջազային երաժշտություն
  • Նվագախմբային և երգչախմբային դիրիժորություն
  • Երաժշտական կրթություն
  • Երաժշտական տեխնոլոգիա
  • Երաժշտական կատարում
  • Վոկալ երաժշտություն
  • Արվեստի կառավարում

Ականավոր ուսանողներ և դասախոսներ խմբագրել

Կոմպոզիտորներ խմբագրել

  • Կալևի Ախո
  • Էրիկ Բերգման
  • Պաավո Հեյնինեն, կոմպոզիցիայի նախկին պրոֆեսոր
  • Տուոմաս Կանտելինեն
  • Մագնուս Լինդբերգ[7]
  • Ջաակո Մանտջարվի
  • Էրկի Մելարտին
  • Վելի-Մատի Պումալա
  • Կաիջա Սաարիահո
  • Աուլիս Սալինեն[8]
  • Յան Սիբելիուս[4]

Դիրիժորներ խմբագրել

  • Լեո Ֆունտեկ (1885–1965), ջութակահար, դիրիժոր, երաժշտության պրոֆեսոր
  • Պիետարի Ինկինեն, ջութակահար, դիրիժոր
  • Սաշա Մակիլա
  • Սակարի Օրամո[9]
  • Ջորմա Պանուլա
  • Էսա-Պեկա Սալոնեն
  • Ջուկա-Պեկա Սարաստե[9]
  • Դավիթ Սիրլե[10]
  • Լեյֆ Սեգերստամ
  • Օսմո Վանսկա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Higher education in the Helsinki region». City of Helsinki. 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Sibelius Academy – Welcome». Sibelius Academy. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  3. «10th International Jean Sibelius Violin Competition Nov. 21 – Dec. 2, 2010». Sibelius Academy. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 «Sibelius Academy – History». Sibelius Academy. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Finnish Academy of Fine Arts + Sibelius Academy + Theatre Academy Helsinki = University of the Arts Helsinki». University of the Arts Helsinki. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Sibelius Academy – Degree Programmes». Sibelius Academy. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  7. Smith, Steve (2009 թ․ սեպտեմբերի 25). «Embracing the Orchestra as Alive». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  8. Koppinen, Mari (2004). «Aulis Sallinen: "Hyvä taide on aina selkeätä"» (Finnish). Finnish Music Information Centre FIMIC. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 «Department of Orchestral Instruments – Studies». Sibelius Academy. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  10. «David Searle Director of Orchestral Activities and Conducting Studies - School of Music». The Catholic University of America. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել