Նադի (ֆիջ.՝ Nadi), քաղաք Ֆիջիում։

Քաղաք
Նադի
ֆիջ.՝ Nadi
ԵրկիրՖիջի Ֆիջի
ՆահանգՄբա
ՇրջանԱրևմտյան շրջան (Ֆիջի)
Հիմնադրված է1947 թ.
Մակերես7,8 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն11 871 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+12
Պաշտոնական կայքnaditowncouncil.org/index.html (անգլ.)
Նադի (Ֆիջի)##
Նադի (Ֆիջի)

Աշխարհագրություն խմբագրել

Նադի քաղաքը գտնվում է Վիտի-Լևու կղզու արևմտյան ափին։ Արևելքում ողողվում է Նադի գետի ջրերով։ Քաղաքի մակերեսը կազմում է 7,8 կմ²։ Բաժանված է երեք վարչական շրջանի․

  • Նադի,
  • Մարտինտար,
  • Նամակա։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1947 թվականին։ 1972 թվականին Նադիում հաստատվել է տեղական ինքնավարության համակարգ[1]։

Բնակչություն խմբագրել

2007 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ քաղաքում ապրում է 11871 մարդ։ Վերջինիս շնորհիվ այն դարձել է բնակչության թվով չորրորդ քաղաքը Ֆիջիում։ Նադիի էթնիկ կազմը բազմազան է․ այնտեղ ապրում են ինչպես Ֆիջիացիներ և հնդիկներ, որոնք կազմում են Ֆիջիի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ բազմաթիվ օտարերկրացիներ։

Նադին Ֆիջիում հանդիսանում է հինդուիզմի և իսլամի կենտրոնը։ Քաղաքում է գտնվում հարավային կիսագնդի ամենախոշոր հինդուիստական տաճարը՝ Շրի Շիվա Սուբրամանյա տաճարը (անգլ. Sri Siva Subramaniya temple)[2]։

Քաղաքը սպասարկվում է Նադի միջազգային օդանավակայանի կողմից, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 9 կմ հեռավորության վրա։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքը հանդիսանում է գյուղատնտեսական շրջանի կենտրոնը։ Արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է (նախ և առաջ շաքարի և շաքարեղեգի արտադրությունը)։

Նադիի բյուջեի զգալի մասն են կազմում զբոսաշրջությունից ստացված եկամուտները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «History» (անգլերեն). Nadi Town Council. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  2. «Country profile: Fiji» (անգլերեն). Guardian News and Media Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադի» հոդվածին։