Յոհան Պալիսա (գերմ.՝ Johann Palisa, դեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 7, 1848(1848-12-07)[4], Օպավա, Austrian Silesia, Ավստրիական կայսրություն[4][5] - մայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5]), ավստրիացի աստղագետ։

Յոհան Պալիսա
Johann Palisa
Ծնվել էդեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 7, 1848(1848-12-07)[4]
Օպավա, Austrian Silesia, Ավստրիական կայսրություն[4][5]
Մահացել էմայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3][…] (76 տարեկան)
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5]
բնական մահով
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա և  Ավստրիա
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս և սպա
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6]
Պարգևներ
Երեխա(ներ)Florentine?
ՄայրKatharina Pohl?
 Johann Palisa Վիքիպահեստում

1866 թվականից 1870 թվականը ուսումնասիրել է մաթեմատիկան և աստղագիտությունը Վիեննայի համալսարանում, սակայն ավարտել է այն միայն 1884 թվականին։ Արդեն 1870 թվականին նա աշխատում էր համալսարանի աստղադիտարանում որպես օգնական, իսկ հաջորդ տարվանից Ժնևի աստղադիտարանում։ 1872 թվականին դարձել է Պուլայի Ավստրո-Հունգարական ծովային աստղադիտարանի տնօրեն (այժմ Պուլա քաղաք Խորվաթիայում)։ Աշխատելով այնտեղ՝ 1874 թվականի մարտի 18-ից նա հայտնաբերել է իր առաջին աստերոիդը (136) Ավստրիան։ 1880-1919 թվականներին աշխատել է նոր Վիեննայի աստղադիտարանում։ 1899, 1902, 1908 թվականներին հրապարակել է իր աստղային կատալոգները։

Պալիսան ընդամենը հայտնաբերել է 122 աստերոիդ 1874 թվականից 1923 թվականը ընկած ժամանակահատվածում։ Նրա պատվին են անվանվել (914) Պալիսենա աստերոիդը և խառնարան Լուսնի վրա։

(320) Կատարինա աստերոիդը, որը Պալիսան հայտնաբերել է 1891 թվականի հոկտեմբերի 11-ին անվանվել է հայտնաբերողի մոր պատվին[7]։ Իսկ (321) Ֆլորենտինա աստերոիդը՝ Պալիսայի դստեր պատվին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Istrapedia (хорв.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Artists + Artworks
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. (320) Կատարինա աստերոիդի անվանման որոշում(չաշխատող հղում)
  8. (321) Ֆլորենտինա աստերոիդի անվանման որոշում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Պալիսա» հոդվածին։