Յուրի Տիլեմանս

բելգիացի ֆուտբոլիստ

Յուրի Տիլեմանս (հոլ.՝ Youri Tielemans, մայիսի 7, 1997(1997-05-07)[1][2], Sint-Pieters-Leeuw, Հալլե-Վիլվոորդե, Ֆլամանդական Բրաբանտ, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում[3]։

Յուրի Տիլեմանս
Youri Tielemans
Տիլեմանսը Բելգիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1997(1997-05-07)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Sint-Pieters-Leeuw, Հալլե-Վիլվոորդե, Ֆլամանդական Բրաբանտ, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 176 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 8
Պատանեկան կարիերա
2002-2013 Բելգիա Անդերլեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Բելգիա Անդերլեխտ 139 (26)
2017-2019 Ֆրանսիա Մոնակո 47 (5)
2019   Անգլիա Լեսթեր Սիթի 13 (3)
2019-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 13 (3)
Ազգային հավաքական
2012-2013 Բելգիա Բելգիա Մ15 4 (2)
2012-2013 Բելգիա Բելգիա Մ16 10 (8)
2013-2016 Բելգիա Բելգիա Մ21 14 (6)
2016-ներկա Բելգիա Բելգիա 28 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 26-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 26-ի, 2019

Տիլեմանսը իր կարիերան սկսել է Անդերլեխտում[4]։ Անդերլեխտի կազմում նա անցկացրեց 185 հանդիպում՝ դառնալով 35 գոլի հեղինակ։ Տիլեմանսը ամենաերիտասարդ բելգիացի ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում[5]։ Բելգիայի առաջնությունում իր դեբյուտը նշել է 16 տարեկան և 148 օրական հասակում[6]։ 2017 թվականին բելգիացին միացավ Մոնակոյին[7]։ 2019 թվականին Տիլեմանսը սկզբից՝ վարձավճարով, ապա՝ լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Լեսթեր Սիթի։

Բելգիայի ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումը Տիլեմանսը անցկացրեց 2016 թվականի նոյեմբերին՝ 19 տարեկան հասակում[8]։ 2018 թվականի նա Բելգիայի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ օգնելով հավաքականին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[9]։

Ակումբային կարիերա

խմբագրել

Անդերլեխտ

խմբագրել

Տիլեմանսը Անդերլեխտի ակադեմիայի սան է և ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 16 տարեկան հասակում[4][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Լոկերենի դեմ խաղում[11][12] և դառնալով Բելգիայի առաջնության պատմության այդ պահին չորրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6][13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Բելգիայի գավաթի Էյպենի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տիլեմանսը անցկացրեց հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[15][16] և այդ պահին դառնալով ամենաերիտասարդ բելգիացի ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել այս մրցաշարում[5][17]։ Իր առաջին գոլը Բելգիայի առաջնությունում խփեց 2014 թվականի ապրիլի 6-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[18]։ Մայիսի 11-ին բելգիացին 2 գոլային փոխանցում տվեց Գենկի դեմ խաղում[19]։ Իր առաջին մրցաշրջանում Տիլեմանսը անցկացրեց 35 հանդիպում[20]՝ դառնալով 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6][21]։

2014 թվականի հուլիսի 20-ին Տիլեմանսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[22][23]։ Օգոստոսի 17-ին բելգիացին գոլի հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[24]։ 2014-15 մրցաշրջանում նա երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6]։ 2015 թվականի հուլիսի 26-ին Տիլեմանսը գոլ խփեց Վասլանդ-Բևերենի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։ Օգոստոսի 30-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում[26]։ 2016 թվականի ապրիլի 17-ին նա խփեց Բրյուգգեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Անդերլեխտին[27]։ 2015-16 մրցաշրջանում Տիլեմանսը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[28]։

 
Տիլեմանսը Անդերլեխտի կազմում 2016 թվականին

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Տիլեմանսը խփեց 2016 թվականի հուլիսի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ռոստովի դեմ խաղում[29]։ Օգոստոսի 25-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Սլավիա Պրահայի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 6-ին նա գոլ խփեց Օստենդեի դեմ հանդիպման 82-րդ րոպեին՝ փրկելով Անդերլեխտին պարտությունից[31]։ Թիմի ավագի թևկապով Տիլեմանսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Գաբալայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32]։ 2017 թվականի հունվարի 22-ին բելգիացին դուբլ ձևակերպեց Սենտ-Տրյուդենի դեմ խաղում[33]։ Հունվարի 25-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում[34]։ Փետրվարի 19-ին Տիլեմանսը դուբլի հեղինակ դարձավ Օստենդեի դեմ խաղում[35]։ Մարտի 31-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում բելգիացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ Ապրիլի 23-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բրյուգգեի դեմ խաղում[37]։ 2016-17 մրցաշրջանում Տիլեմանսը ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[38] և ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[39]։ Անդերլեխտի կազմում նա անցկացրեց 185 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ[40][41]։

Մոնակո

խմբագրել

2017 թվականի մայիսի 24-ին Տիլեմանսը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[7][42]։ Ակումբը նրա համար վճարեց մոտ 25 միլիոն եվրո[43][44]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 29-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[45] և այս խաղում գոլային փոխանցում տալով Ջիբրիլ Սիդիբեին[46][47]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 4-ին՝ փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին Թուլուզի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[49]։ 2018 թվականի մարտի 31-ին Տիլեմանսը մասնակցեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղին[50], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[51][52]։ 2017-18 մրցաշրջանում բելգիացին անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[53], սակայն France Football-ի կողմից ընդգրկվեց Լիգա 1-ի տարվա ձախողումների ցանկում[54][55]։

2018 թվականի օգոստոսի 4-ին Տիլեմանսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[56], սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[57][58]։ Սեպտեմբերի 15-ին բելգիացին գոլի հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[59]։ Դեկտեմբերի 1-ին Տիլեմանսը գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղում, իսկ Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[60]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Լորյանի դեմ խաղում[61]։ Մոնակոյի կազմում Տիլեմանսը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Լեսթեր Սիթի

խմբագրել

2019 թվականի հունվարի 31-ին Տիլեմանսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Լեսթեր Սիթի[62][63][64][65]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը Լեսթերի կազմում խփեց մարտի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[67]։ Մարտի 16-ին Տիլեմանսը գոլային փոխանցում տվեց Ուես Մորգանին Բարնլիի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[68]։ Ապրիլի 28-ին բելգիացին գոլ խփեց Արսենալի դեմ խաղում՝ օգնելով Լեսթերին հաղթել 3-0 հաշվով[69][70]։ Իր առաջին մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Տիլեմանսը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[71]։

2019 թվականի հուլիսի 8-ին Լեսթերը գնեց Տիլեմանսի լրիվ տրանսֆերը 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[72][73][74]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[75][76][77]։ Օգոստոսի 31-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորնմութի դեմ խաղում[78][79]։ Հոկտեմբերի 19-ին Տիլեմանսը գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[80][81]։ Հոկտեմբերի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում[82], իսկԼեսթերը հաղթեց 9-0 հաշվով և տարավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[83][84]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Տիլեմանսը ներկայացրել է Բելգիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հունիսին՝ Ֆրանսիայի և Ուելսի դեմ խաղերի համար[85], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[86][87]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 9-ին՝ փոխարինելով Սթիվեն Դեֆուրին Նիդերլանդների դեմ խաղում[8][88]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի մարտի 28-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[89]։

2018 թվականի մայիսին Տիլեմանսը ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[90][91]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[92], իսկ Բելգիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[9][93]՝ երրորդ տեղի համար խաղում 2-0 հաշվով հաղթելով Անգլիային[94][95]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Տիլեմանսը խփեց 2019 թվականի մարտի 21-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[96]։ Հոկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան Մարինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով[97][98]։

Անձնական կյանք

խմբագրել

Տիլեմանսի հայրը բելգիացի է, իսկ մայրը արմատներով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից է[99]։ Տիլեմանսը շարունակել է կրթությունը մինչև 18 տարեկանը՝ համատեղելով դասերը և պրոֆեսիոնալ կարիերան[6]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[100]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անդերլեխտ 2013–14 Ժյուպիլեր Լիգա 29 1 2 1 4 0 0 0 35 2
2014–15 39 6 4 2 8 0 1 0 52 8
2015–16 34 6 2 1 9 0 45 7
2016–17 37 13 1 0 15 5 53 18
Ընդհանուր 139 26 9 4 36 5 1 0 185 35
Մոնակո 2017–18 Լիգա 1 27 0 1 0 4 1 3 0 35 1
2018–19 20 5 1 0 6 0 3 0 30 5
Ընդհանուր 47 5 2 0 10 1 6 0 65 6
Լեսթեր Սիթի 2018–19 Պրեմիեր Լիգա 13 3 0 0 0 0 13 3
2019–20 13 3 0 0 3 2 16 5
Ընդհանուր 26 6 0 0 0 0 3 2 29 8
Կարիերայի ընդհանուր 212 37 11 4 46 6 10 2 279 49

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[100]

Բելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 6 0
2018 11 0
2019 9 2
Ընդհանուր 28 2

Միջազգային գոլեր

խմբագրել
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 21, 2019 Բոդուեն թագավորի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա   Ռուսաստան 1–0 3–1 Եվրո 2020 Որակավորում
2. Հոկտեմբերի 10, 2019   Սան Մարինո 6–0 9–0

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Անդերլեխտ

Միջազգային

խմբագրել

Բելգիա

Անհատական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Belgium - Y. Tielemans - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 «Youri Tielemans: Leicester City's New Midfield Dynamo». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 UEFA.com (2015 թ․ փետրվարի 14). «UEFA.com's weekly wonderkid: Youri Tielemans». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Who is Youri Tielemans? We profile exciting Anderlecht midfielder». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  7. 7,0 7,1 «Monaco beat Manchester City and United to sign highly-rated midfielder». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  8. 8,0 8,1 «Netherlands 1-1 Belgium». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 FIFA.com. «Hazard, Meunier bag bronze for Belgium». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «In the footsteps of Vincent Kompany: Youri Tielemans | BeNeFoot». BeNeFoot (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «RSC Anderlecht - KSC Lokeren, Jul 28, 2013 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «RSC Anderlecht v KSC Lokeren Oost-Vlaanderen Starting XIs, 28/07/2013, Pro League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «Who Is Manchester City Target Youri Tielemans?». Football Whispers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. «RSC Anderlecht - KAS Eupen, Sep 25, 2013 - Beker van Belgie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. «RSC Anderlecht - Olympiacos Piraeus, Oct 2, 2013 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  16. uefa.com (2013 թ․ հոկտեմբերի 2). «UEFA Champions League 2013/14 - History - Anderlecht-Olympiacos – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «The 10 youngest Champions League debutants including Juventus' Moise Kean - how did their careers pan out?». www.telegraph.co.uk. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  18. «RSC Anderlecht - Club Brugge KV, Apr 6, 2014 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  19. «RSC Anderlecht - KRC Genk, May 11, 2014 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  20. «Youri Tielemans | Football Stats | Leicester City | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  21. Doyle, Paul. «Anderlecht's Youri Tielemans ready to make his mark despite tender years». The Guardian. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  22. «RSC Anderlecht - KSC Lokeren, Jul 20, 2014 - Belgian Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  23. 23,0 23,1 «Own goal Odoi bezorgt Anderlecht derde opeenvolgende Supercup». Voetbalkrant.com (հոլանդերեն). 2014 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  24. «KVC Westerlo - RSC Anderlecht, Aug 17, 2014 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  25. «RSC Anderlecht - Waasland-Beveren, Jul 26, 2015 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  26. «KVC Westerlo - RSC Anderlecht, Aug 30, 2015 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  27. «RSC Anderlecht - Club Brugge KV, Apr 17, 2016 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  28. «Youri Tielemans | Football Stats | Leicester City | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. «FK Rostov - RSC Anderlecht, Jul 26, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  30. «RSC Anderlecht - SK Slavia Prague, Aug 25, 2016 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. «RSC Anderlecht - KV Oostende, Nov 6, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  32. «FK Qabala - RSC Anderlecht, Nov 24, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  33. «RSC Anderlecht - Sint-Truidense VV, Jan 22, 2017 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  34. «KVC Westerlo - RSC Anderlecht, Jan 25, 2017 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  35. «KV Oostende - RSC Anderlecht, Feb 19, 2017 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  36. «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Mar 31, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  37. «RSC Anderlecht - Club Brugge KV, Apr 23, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  38. 38,0 38,1 News, Flanders (2017 թ․ մայիսի 23). «Tielemans is "Professional Player of the Year"». vrtnws.be (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  39. 39,0 39,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the 2016/17 Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  40. «Youri Tielemans joins Monaco from Anderlecht on five-year deal». Mail Online. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  41. «Leicester sign Belgium's Tielemans on loan from Monaco». Eurosport. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  42. «Monaco have confirmed the signing of Youri Tielemans on a five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  43. «Youri Tielemans: Monaco sign highly-rated Belgian midfielder from Anderlecht». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  44. Sunderland, Tom. «Youri Tielemans Reportedly Agrees to 5-Year, £23M Monaco Transfer». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  45. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  46. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  47. «PSG beat Monaco in French curtain-raiser». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  48. «AS Monaco - FC Toulouse, Aug 4, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  49. «RB Leipzig - AS Monaco, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  50. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  51. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  52. «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  53. «Youri Tielemans | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  54. «Bilan Ligue 1 : top 10 des flops de la saison». France Football. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  55. «Recordtransfer Anderlecht opgenomen in lijst grootste flops van de Ligue 1». Voetbalkrant.com (հոլանդերեն). 2018 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  56. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  57. «PSG 4-0 Monaco: Neymar makes his return». Mail Online. 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  58. «PSG thrash Monaco 4-0 for French Super Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  59. «FC Toulouse - AS Monaco, Sep 15, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  60. «AS Monaco - HSC Montpellier, Dec 1, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  61. «AS Monaco - FC Lorient, Dec 19, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  62. «Youri Tielemans Joins On Loan As Adrien Silva Heads To Monaco». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  63. «Youri Tielemans: Leicester confirm loan signing of Monaco midfielder». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  64. Verschueren, Gianni. «Youri Tielemans Completes Leicester City Loan Move from AS Monaco». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  65. «Leicester sign Youri Tielemans on loan from AS Monaco». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  66. «Tottenham Hotspur - Leicester City, Feb 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  67. «Leicester City - Fulham FC, Mar 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  68. «Burnley FC - Leicester City, Mar 16, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  69. «Leicester City - Arsenal FC, Apr 28, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  70. «Jamie Vardy double seals Leicester victory over 10-man Arsenal». www.theguardian.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  71. «Youri Tielemans | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  72. «Premier League transfer news: Youri Tielemans returns to Leicester City in club-record £40m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  73. «Leicester sign Youri Tielemans from Monaco for club record fee». The Guardian. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  74. «Youri Tielemans: Leicester sign Monaco midfielder». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  75. «Youri Tielemans Signs For Leicester City On A Permanent Deal». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  76. «Leicester seal permanent transfer for Tielemans». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  77. Dudko, James. «Youri Tielemans Completes $50M Leicester Transfer on 4-Year Contract». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  78. «Leicester City - AFC Bournemouth, Aug 31, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  79. «Jamie Vardy scored twice and made the other as an impressive Leicester maintained their unbeaten Premier League start by easing past Bournemouth at King Power Stadium». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  80. «Leicester City - Burnley FC, Oct 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  81. «Leicester got the win they craved over Burnley to mark the anniversary of former owner Vichai Srivaddhanaprabha's death on an emotional day at the King Power Stadium». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  82. «Southampton FC - Leicester City, Oct 25, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  83. «Southampton 0-9 Leicester City: Foxes equal record for biggest Premier League win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  84. Mary’s, Ben Fisher at St (2019 թ․ հոկտեմբերի 25). «Vardy and Pérez hat-tricks see Leicester smash nine against Southampton». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  85. «Euro 2016 qualifiers: Belgium's Marouane Fellaini out of Wales tie». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  86. «France - Belgium, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  87. «Wales - Belgium, Jun 12, 2015 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  88. «Netherlands - Belgium, Nov 9, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  89. «Russia - Belgium, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  90. «World Cup 2018: Belgium include Vincent Kompany but Christian Benteke misses out». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  91. «Belgium's 2018 World Cup squad: Who joins Hazard & Lukaku in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  92. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Youri TIELEMANS - Youri Tielemans - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  93. «Belgium downs England to claim third and finish World Cup on a high». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  94. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  95. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 14). «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  96. «Belgium - Russia, Mar 21, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  97. «Belgium - San Marino, Oct 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  98. UEFA.com. «Belgium-San Marino | European Qualifiers». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  99. «Targets: Belgium». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  100. 100,0 100,1 «Youri Tielemans». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  101. News, Flanders (2014 թ․ մայիսի 18). «Anderlecht are Belgian champions». vrtnws.be (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  102. «Anderlecht win 34th Belgian league title». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  103. «Anderlecht Online - Anderlecht wins Supercup (21 Jul 13)». www.anderlecht-online.be. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  104. uefa.com (2015 թ․ հունվարի 14). «Anderlecht's Praet is Belgium's best». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  105. Goedfroy/belga, Mathieu (2017 թ․ մայիսի 8). «Youri Tielemans verzilvert topstatus Ebbenhouten Schoen». HLN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Տիլեմանս» հոդվածին։