Հալլե-Վիլվոորդե
Հալլե-Վիլվոորդե (հոլ.՝ Arrondissement Halle-Vilvoorde, ֆր.՝ Arrondissement administratif de Hal-Vilvorde), Բելգիայի Ֆլանդրիա տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի վարչական շրջան[2], որը միավորում է 35 համայնք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը (միայն Տերվյուրենի շրջանը Լյովենի շրջանի մի մասն է)։ Բնակչությունը՝ 643 415 մարդ (հունվարի 1, 2020)[1]։
Երկիր | Բելգիա |
---|---|
Կարգավիճակ | Բելգիայի վարչական շրջան |
Մտնում է | Ֆլամանդական Բրաբանտ |
Բնակչություն | 643 415 մարդ (հունվարի 1, 2020)[1] |
Տարածք | 942,93 կմ² |
Փոխարինեց | Բրյուսել-Հալլե-Վիլվոորդե |
Հալլե-Վիլվորդե շրջանի բոլոր համայնքներում պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է (1963 թվականից), սակայն դրանցից 7-ում կան լեզվական արտոնություններ ֆրանկոֆոնների (ֆրանսախոսներ) համար։ Վերջին տարիներին, Բրյուսելի գալլացման և ենթաուրբանիզացման գործընթացներով պայմանավորված՝ ավելի ու ավելի մեծ թվով ֆրանկոֆոններ են տեղափոխվում Հալլե-Վիվոորդեի համայնքներ։ Ֆրանսալեզու մամուլում Բրյուսելին մոտ գտնվող Հալլե-Վիլվոորդե, ինչպես նաև Տերվյուրեն համայնքները ստացել են Բրյուսելի ծայրամասեր անվանումը։
Ֆրանկոֆոնների թվաքականը համայնքից համայնք տատանվում է 5%-ից մինչև 85%-ի սահմաններում, սակայն այն աստիճանական աճի միտում ունի։
Բնակչություն
խմբագրելՎերջին տարիներին Հալլե-Վիլվոորդե վարչական շրջանում բնակչության աճը.
Year | Population |
---|---|
1990 | 533,719 |
1995 | 549,165 |
2000 | 558,220 |
2005 | 572,697 |
2010 | 593,455 |
2015 | 617,330 |
2017 | 627,247 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.ibz.rrn.fgov.be/fr/population/statistiques-de-population/
- ↑ «Bevölkerung nach Wohnsitz, Nationalität, Familienstand, Alter und Geschlecht». Direction générale Statistique – Statistics Belgium. Direction générale Statistique – Statistics Belgium. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.