Յուրի Նիկոլաևիչ Ռաբոտնով (ռուս.՝ Ю́рий Никола́евич Рабо́тнов, փետրվարի 11 (24), 1914, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1985(1985-05-13), Մոսկվա, ԽՍՀՄ), մեխանիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Յուրի Ռաբոտնով
Ծնվել էփետրվարի 11 (24), 1914
Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 13, 1985(1985-05-13) (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարԲորիս Աննին, Եվգենի Լոմակին և Սերգեյ Շեստերիկով
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

1935 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1947 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։

Հիմնական աշխատանքները նվիրված են թաղանթների տեսությանը, սողքի և պլաստիկության տեսությանը, քայքայման մեխանիկային, պլաստիկ միջավայրերի դինամիկային։ Ուսումնասիրել է ագրեսիվ միջավայրերում և բարձր ջերմաստիճաններում երկարատև քայքայման պրոցեսի մեխանիզմը։ Ստեղծել է նյութերի սողքի ուսումնասիրման սարքեր։ Սողքի տեսության վերաբերյալ Ռաբոտնովի աշխատանքներն օգտագործվում են տուրբինների ռոտորների հաշվարկի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։