Յուրի Վասիլևիչ Շումսկի (ուկրաիներեն՝ Ю́рій Васи́льович Шу́мський, իսկական ազգանունը՝ Շոմին ուկրաիներեն՝ Шомін, նոյեմբերի 5 (17), 1887, Տիրասպոլ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 7, 1954(1954-06-07)[1][2][3], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Յուրի Շումսկի
ուկրաիներեն՝ Юрій Васильович Шумський
Ծնվել էնոյեմբերի 5 (17), 1887
ԾննդավայրՏիրասպոլ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 7, 1954(1954-06-07)[1][2][3] (66 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1917-1920 թվականներին Խերսոնում կազմակերպել է սիրողական ուկրաինական թատրոն և ստուդիա։ 1925-1934 թվականներին «Դերժդրամա»-ի (այժմ՝ Օդեսայի Հոկտեմբերյան հեղափոխության անվանթատրոն) դերասան։ 1934 թվականից աշխատել է Կիևի Ի․ Ֆրանկոյի անվան թատրոնում։

Լավագույն դերերից են՝ Շվանդյա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Գայդայ, Բոգդան Խմելնիցկի (Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը», «Բոգդան Խմելնիցկի»), Խլեստակով, Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Ֆիլիպ II (Շիլլերի «Դոն Կառլոս»)։ Նկարահանվել է կինոյում (մարշալ Վասիլևսկի, «Երրորդ հարվածը», 1948 թվական, և «Ստալինգրադյան ճակատամարտ», 1949 թվական)։

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1951 թվականներ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шумский Юрий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 598  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Շումսկի» հոդվածին։