Ստալինգրադի ճակատամարտ (ֆիլմ)

«Ստալինգրադի ճակատամարտ» (ռուս.՝ «Сталинградская битва»), խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Վլադիմիր Պետրովը[3]։ Կինոէպոպեան պատմում է Հայրենական մեծ պատերազմի վճռական ճակատամարտի մասին։

Ստալինգրադի ճակատամարտ
ռուս.՝ Stalingradskaja bitva
Երկիր ԽՍՀՄ
Ժանրէպիկական ֆիլմ և ռազմական ֆիլմ
ԹեմաՍտալինգրադի ճակատամարտ
Թվական1949
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Պետրով[1]
ՊրոդյուսերՆիկոլայ Դոստալ[2]
Սցենարի հեղինակՆիկոլայ Վիրտա
ԴերակատարներԱլեքսեյ Դիկի, Մաքսիմ Շտրաուխ, Վիկտոր Խոխրյակով, Nikolay Dorokhin?, Վլադիմիր Սոլովյով, Յուրի Տոլուբեև, Նիկոլայ Ռիժով, Միխայիլ Դերժավին, Գավրիլ Բելով, Յուրի Շումսկի, Վասիլի Մերկուրև, Բորիս Լիվանով, Նիկոլայ Սիմոնով, Vasily Orlov?, Նիկոլայ Պլոտնիկով, Բորիս Սմիռնով, Leonid Knyazev?, Aleksey Krasnopolsky?, Միխայիլ Նազվանով, Նիկոլայ Կրյուչկով, Ալեքսանդր Անտոնով, Նիկոլայ Չերկասով, Վիկտոր Ստանիցին, Կոնստանտին Միխայլով, Պավել Մասսալսկի, Միխայիլ Աստանգով, Միխայիլ Գարկավի, Նիկոլայ Կոմիսարով, Vladimir Gajdarov?, Ռոստիսլավ Պլյատ և Pyotr Arzhanov?
ՕպերատորՅուրի Եկելչիկ
ԵրաժշտությունԱրամ Խաչատրյան
Պատմվածքի վայրՍտալինգրադի ճակատամարտ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն174 րոպե

Առաջինն սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 1949 թվականի մայիսի 9-ին, երկրորդ սերիայինը՝ 1949 թվականի դեկտեմբերի 18-ին։ 1960 թվականին ֆիլմը խմբագրվել է. առաջին սերիայից հանվել են Լավրենտի Բերիայի մասնակցությամբ մի քանի տեսարաններ են։

Սյուժե խմբագրել

1942 թվականի ամառ։ Գերմանական զորքերը ձգտում են դեպի Վոլգա, բայց Ստալինը գեներալ Վասիլևսկուն հրահանգում է բոլոր ջանքերը գործադրել Ստալինգրադը պաշտպանելու համար։ Այստեղ է ուղարկվում շտաբի ներկայացուցիչ Մալենկովը, որը բանվորներին կոչ է անում ոտքի կանգնել՝ պատպանելու իրենց հայրենի քաղաքը։ Աշխարհազորայինները կանգնեցնում են գերմանացիների առաջխաղացումը մինչև թարմ ուժերի հասնելը։ Վոլգա գետով պաշարված քաղաքին օգնության են հասնում գեներալ Ռոդիմցևի ուժերը։ Սերժանտ Պավլովը կատարում է իր հայտնի սխրանքը։ Ստալինի հրահանգով հյուսիսից եկող գերմանացիներին հարվածում են հարևան ճակատի ուժերը՝ հակառակորդին շեղելով Ստալինգրադի վրա հարձակումից։ Եվ վերջապես որոշում է ընդունվում այստեղ ուղարկել գեներալ Ռոկոսովսկուն՝ հակահարձակման կազմակերպման համար, որի ժամանակը նշանակում է Ստալինը։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնում նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն իր ցավակցությունն է հայտնում «այդ պայքարող ռուսներին» և բանակցությունների է ուղարկում իր հատուկ ներկայացուցիչ Հարրիմանին։ Սակայն Ուինսթոն Չերչիլը շարունակում է սաբոտաժի ենթարկել «Երկրորդ ճակատի» բացումը։ Այդ ժամանակ Պաուլյուսի դանդաղկոտությունից դժգոհ Հիտլերը հրամայում է Ստալինգրադի դեմ ուղարկել նորանոր ուժեր, այդ թվում՝ դաշնակից ռումինացիներին։

Խորհրդային Միության զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն առաջարկում է Ստալինգրադի շրջանում գերմանական զորքերի խմբավորման շրջապատման գործողություն իրականացնել։ 1942 թվականի նոյեմբերին գործողությունը հաջողությամբ ավարտվում է, և Պաուլյուսի բանակը հայտնվում է լրիվ շրջապատման մեջ։ Հիտլերն իր շտաբից շրջափակված զորքերին հրամայում է շարունակել անիմաստ դիմադրությունը։ Գեներալներ Ռոկոսովսկին և Վորոնովը գործողությունների ավարտի պլան են մշակում՝ կապված Պաուլյուսի զորքերի ամբողջական ոչնչացման հետ։ Գերմանացիները հրաժարվում են հանձնվել և լիովին կոտորվում են։ Ֆիլմի ավարտին Շումիլովի 64-րդ բանակի զինվորները գերի են վերցնում ֆելդմարշալ Պաուլյուսին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ալեքսեյ Դիկի Ստալին Ստալին
Մաքսիմ Շտրաուխ Մոլոտով Մոլոտով
Վիկտոր Խոխրյակով Մալենկով Մալենկով
Միխայիլ Կվարելաշվիլի Բերիա Բերիա
Նիկոլայ Դորոխին Խրուշչյով Խրուշչյով
Վլադիմիր Սոլովյով Կալինին Կալինին
Յուրի Տոլուբեև Ժդանով Ժդանով
Ռիժով Կագանովիչ Կագանովիչ
Գարրի Մուշեղյան Միկոյան Միկոյան
Միխայիլ Դերժավին ավագ Կլիմենտ Կլիմենտ
Գավրիիլ Բելով Կուսակցության և Խորհրդային Միության գործիչ Կուսակցության և Խորհրդային Միության գործիչ
Յուրի Շումսկի Վասիլևսկի գեներալ Վասիլևսկի
Վասիլի Մերկուրև Վորոնով գեներալ Վորոնով
Բորիս Լիվանով Ռոկոսովսկի) գեներալ Ռոկոսովսկի)
Նիկոլայ Կոլեսնիկով Անդրեյ Երյոմենկո գեներալ Անդրեյ Երյոմենկո
Նիկոլայ Սիմոնով Չույկով գեներալ Չույկով
Վասիլի Օռլով Կռիլով գեներալ Կռիլով
Սերգեյ Բրժեսկի Ռոդիմցև գեներալ Ռոդիմցև
Նիկոլայ Պլոտնիկով Գուրով կոմիար Գուրով
Բորիս Սմիռնով Կալեգանով լեյտենանտ Կալեգանով
Լեոնիդ Կնյազև Պավլով սերժանտ Պավլով
Վլադիմիր Գոլովին Վատուտին գեներալ Վատուտին
Ալեքսեյ Կրասնոպոլսկի Տրուֆանով գեներալ Տրուֆանով
Միխայիլ Նազվանով Լյուդնիկով գնդապետ Լյուդնիկով
Նիկոլայ Կրյուչկով Իվանով լեյտենանտ Իվանով
Ալեքսանդր Անտոնով Պոպով գնդապետ Պոպով
Նիկոլայ Չերկասով Ֆրանկլին Ռուզվելտ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ
Ն. Ռաևսկի Քերր Ռուզվելտի օգնականը Քերր
Վիկտոր Ստանիցին Ուինսթոն Չերչիլ / գեներալ Տոլբուխին) Ուինսթոն Չերչիլ / գեներալ Տոլբուխին)
Կոնստանտին Միխայլով Վիլյամ Հարիման) Վիլյամ Հարիման)
Պավել Մասսալսկի ամերիկացի լրագրող ամերիկացի լրագրող
Միխայիլ Աստանգով Հիտլեր Հիտլեր
Միխայիլ Գարկավի Հերման Գյորինգ Հերման Գյորինգ
Նիկոլայ Կոմիսարով Կեյտել ֆելդմարշալ Կեյտել
Բորիս Սվոբոդա Յոդլ գեներալ Յոդլ
Նիկոլայ Ռիբնիկով (ավագ) Վեյխս գեներալ Վեյխս
Վլադիմիր Վսևոլոդով Շմիդտ գեներալ Շմիդտ
Վլադիմիր Գայդարով Ֆրիդրիխ Պաուլյուս գեներալ-ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուս
Եվգենի Կալուժսկի գնդապետ Ադամ (1-ին սերիա) Պաուլյուսի համհարզը գնդապետ Ադամ (1-ին սերիա)
Նիկոլայ Նիկոլաևսկի գնդապետ Ադամ (2-րդ սերիա) Պաուլյուսի համհարզը գնդապետ Ադամ (2-րդ սերիա)
Վլադիմիր Չեռնյավսկի Կուրտ Ցեյցլեր գեներալ Կուրտ Ցեյցլեր
Ռոստիսլավ Պլյատ Հերման Հոթ գեներալ Հերման Հոթ
Պյոտր Արժանով Ստանեսկու ռումինացի գեներալ Ստանեսկու
Սերգեյ Բլիննիկով Ալեքսանդր Պոսկրյոբիշև (լուսագրերում նշված չէ) Ալեքսանդր Պոսկրյոբիշև (լուսագրերում նշված չէ)
Սոֆյա Պիլյավսկայա կին երեխայի հետ (լուսագրերում նշված չէ) կին երեխայի հետ (լուսագրերում նշված չէ)
Նիկոլայ Խրյաշչիկով эпизод (լուսագրերում նշված չէ) эпизод (լուսագրերում նշված չէ)
Միխայիլ Վորոբյով էպիզոդ էպիզոդ
Յուրի Լևիտան կադրից դուրս տեքստ կադրից դուրս տեքստ

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

1949 թվականին ֆիլմն արժանացել է «Բյուրեղապակյա գլոբուսի» Կառլովի Վարիի կինոփառատոնում[4]։ Ալեքսեյ Դիկին, որը մարմնավորել է Ստալինին, 1949 թվականին ստացել է Գոտվալդովի կինոփառատոնի մրցանակ, իսկ ռեժիսոր Վլադիմիր Պետրովն ստացել է Չեխոսլովակիայի աշխատանքային կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար։ Պետրովը, օպերատոր Յուրի Եկելչիկը և չորս դերասաններ՝ Ալեքսեյ Դիկին, Նիկոլայ Սիմոնովը, Յուրի Շումսկին և Վլադիմիր Գայդարովը, 1950 թվականին արժանացել են Ստալինյան մրցանակի «Ստալինգրադի ճակատամարտ» ֆիլմի համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0042997/
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Ստալինգրադի ճակատամարտ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  4. «The 4th Karlovy Vary Film Festival – 1949». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  5. The Battle of Stalingrad in the Soviet Encyclopedia of Cinema. Արխիվացված 2011-12-01 Wayback Machine (in Russian)