Յուսուֆ Քարշ
Յուսուֆ Քարշ (անգլ.՝ Yousuf Karsh, դեկտեմբերի 23, 1908[1][2][3][…], Մարդին, Թուրքիա[4] - հուլիսի 13, 2002[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), կանադահայ հայտնի լուսանկարիչ։ Լուսանկարված անձանց թվում են Եղիսաբեթ II-ը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա՝ Չերչիլին պատկերող լուսանկարը։
Յուսուֆ Քարշ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարդին, Թուրքիա[4] |
Մահացել է | հուլիսի 13, 2002[1][2][3][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Notre-Dame Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա և Հայաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Կայք | karsh.org |
Ստորագրություն | |
Yousuf Karsh Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅուսուֆը (հայկական անունը Հովսեփ էր) ծնվել է Մարդին քաղաքում, Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում[5]։ Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել է։ 1922 թվականին ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկել են Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր[6]։ Այստեղ Քարշը կրթություն է ստացել և աշխատել Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը, տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն՝ լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։
4 տարի անց վերադարձել է Կանադա և Օտտավայի կենտրոնում ստեղծել սեփական ստուդիան։ Շուտով նրա աշխատանքները գրավել են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դարձել Ուինսթոն Չերչիլին Օտտավա կատարած այցի ժամանակ լուսանկարելուց հետո։ Միջազգային Who’s Who («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։
Ամուսնություններ
խմբագրելՔարշի առաջին կինը եղել է Սոլանժ Գոթիեն (1902−1961), ում հետ ամուսնացել է 1939 թվականին[7][8]։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1933 թվականին Օտտավայի Լիթըլ թատրոնում, որտեղ Սոլանժը հայտնի դերսանուհի էր։ Գոթիեն ծնվել է Ֆրանսիայի Տուր քաղաքում և մանուկ հասակում Կանադա արտագաղթել[9]։ Նա մահացել է 1961 թվականին քաղցկեղից[9]։
Երկրորդ անգամ ամուսնացել է Էստրելիտա Մարիա Նախբարի հետ, ով բժշկական հոդվածների հեղինակ էր[10]։ Հարսանիքի ժամանակ նրանց պսակադրել է Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսական թեմի եպիսկոպոսի օգնական Ֆուլթոն Ջոն Շին։ 1972 թվականից մինչև 1992 թվականը նրանք ապրել են Օտտավայի Շատո Լորիե հյուրանոցի երրորդ հարկի լյուքս համարում[11][12]։ Երեխաներ չեն ունեցել[7][13]։
Պաշտոնաթողություն և մահ
խմբագրել1992 թվականի հունիսին, 83 տարեկան հասակում փակել է Շատո Լորիեում գտնվող իր արվեստանոցը[14] և 1997 թվականին մեկնել Բոսթոն[15]։ Մահացել է 2002 թվականի հունիսի 13-ին Բոսթոնի Բրիգամ և կանանց հիվանդանոցում՝ վիրահատությանը հաջորդած բարդացումների պատճառով[16][17]։ Հուղարկավարութոյւնը տեղի է ունեցել Օտտավայում[17], տեղի Նոտր Դամ գերեզմանոցում[18]։
Պատկերասրահ
խմբագրել-
Դունկան Քեմբել Սքոթ
-
Գրեյ Օուլ
-
Լորդ Ուիլյամ Էյթքեն
-
Փորթիա Ուայթ
Հրատարակություններ
խմբագրել- Faces of destiny; portraits by Karsh (1946)
- Canada: as seen by the camera of Yousuf Karsh and described in words by John Fisher (1960)
- This is the Holy Land: A Pilgrimage in Words and Pictures (1960)
- This is Rome: A Pilgrimage in Words and Pictures (1960)
- In search of greatness; reflections of Yousuf Karsh (1962)
- These are the Sacraments (1962)
- This is the Mass (1965)
- Karsh portfolio (1967)
- Portraits by Karsh (1968)
- Faces of Our Time (1971)
- Karsh portraits (1976)
- Karsh Canadians (1978)
- Karsh: a fifty-year retrospective (1983)
- Karsh: l'art du portrait (1989)
- Karsh: American legends (1992)
- Portrait in Light and Shadow: the Life of Yousuf Karsh (2007)
- Karsh 100: A Biography in Images[19] (MFA Publications, 2004)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yousuf Karsh (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Yousuf Karsh — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120273764 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ By THE NEW YORK TIMES July 14, 2002. Yousuf Karsh, 93, Who Photographed Famous and Infamous of 20th Century, Dies
- ↑ Յուսուֆ Քարշ պաշտոնյա կայք։
- ↑ 7,0 7,1 Clifford, Garry (1982 թ․ մարտ). «Yousuf Karsh». People. 17 (8).
- ↑ Moroz, Sarah (2013 թ․ հոկտեմբերի 29). «From Elizabeth Taylor to Andy Warhol: Capturing the Famous Faces of the 20th Century». Slate.
- ↑ 9,0 9,1 «Mrs. Karsh, Wife of Photographer, Business Manager of the Portraitist is Dead--Did Research for his Work». The New York Times. 1961 թ․ հունվարի 26.
- ↑ «Yousuf Karsh, Photographer, Marries Estrellita Nachbar». The New York Times. 1962 թ․ օգոստոսի 29.
- ↑ Gardner, Simon (2017 թ․ ապրիլի 28). «New exposure for master portrait photographer Yousuf Karsh». CBC.ca. Canadian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Crawford, Blair (2017 թ․ մայիսի 14). «The Capital Builders: How 'Karsh of Ottawa' captured the world's most famous people in photos». Ottawa Citizen.
- ↑ «Yousuf Karsh, C.C.». gg.ca. Governor General of Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Skidmore, Colleen (2010 թ․ մարտի 14). «Yousuf Karsh». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Matchan, Linda (2007 թ․ նոյեմբերի 6). «She's a portrait of passion». The Boston Globe. «Although by native standards she's practically a newcomer (the Karshes moved here from Ottawa 10 years ago)...»
- ↑ «Yousuf Karsh, Who Photographed Famous And Infamous of 20th Century, Dies at 93». The New York Times. 2002 թ․ հուլիսի 14.
- ↑ 17,0 17,1 Thurber, Jon (2002 թ․ հուլիսի 14). «Yousuf Karsh, 93; Photographs Captured Face of 20th Century». Los Angeles Times.
- ↑ «Dozens of tombstones damaged in Ottawa cemetery». CTV News. 2010 թ․ մայիսի 2. «The large grounds host a number of Canadian luminaries, including photographer Yousuf Karsh, former prime minister Wilfrid Laurier and former Chief Justice of Canada Henri E. Taschereau.»
- ↑ «Mfashop.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հովսեփ Քարշ. «Ֆոտոխցիկի ամենագլխավոր մասերը լուսանկարչի սիրտն ու գլուխն են»
- Յուսուֆ Քարշ. դիմանկարի արվեստը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսուֆ Քարշ» հոդվածին։ |