Յուլիուս Ռոբերտ Մայեր

Յուլիոս Ռոբերտ ֆոն Մայեր (նոյեմբերի 25, 1814(1814-11-25)[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - մարտի 20, 1878(1878-03-20)[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]), գերմանացի բժիշկ և ֆիզիկոս։

Յուլիուս Ռոբերտ Մայեր
Julius Robert von Mayer
Julius Robert von Mayer.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1814(1814-11-25)[1][2][3][…]
Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]
Մահացել էմարտի 20, 1878(1878-03-20)[1][2][3][…] (63 տարեկան)
Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]
ՔաղաքացիությունFlagge Königreich Württemberg.svg Վյուրտեմբերգի թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս և բժիշկ
Գործունեության ոլորտֆիզիկա և բժշկություն
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան (1838)
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
ՊարգևներԿոպլիի մեդալ[5] և Պոնսելեյի պարգև
Julius Robert von Mayer Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Տյուբինգենի համալսարանի բժշկության ֆակուլտետը (18381839-1841 թվականներին զբաղվել է բժշկությամբ։ Իր առաջին՝ «Ուժերի քանակական և որակական որոշման մասին» հոդվածում (1841, հրատարակվել է 1881 թվականին) արտահայտած դրույթը իմաստով մոտ էր էներգիայի պահպանման օրենքին։ Այդ օրենքը նա հստակ ձևակերպել է «Օրգանական շարժումը՝ կապված նյութափոխանակության հետ» աշխատությունում (1845), որտեղ տեսականորեն հաշվել է նաև ջերմության մեխանիկական համարժեքը։ Ըստ Մայերի պատկերացումների՝ շարժումը, ջերմությունը, էլեկտրականությունը և այլն «ուժերի» (էներգիայի) որակապես տարբեր ձևեր են, որոնք հավասար քանակներով փոխարկվում են մեկը մյուսի։ Էներգիայի պահպանման օրենքը նա կիրառել է նաև օրգանիզմներում ընթացող պրոցեսների վերաբերյալ՝ պնդելով, որ Երկրի վրա արեգակնային էներգիայի կուտակիչը բույսերն են, իսկ մյուս օրգանիզմներում տեղի է ունենում միայն նյութերի և «ուժերի» փոխակերպում։ ժամանակակիցները չեն հասկացել Մայերի գաղափարները, և այդ հանգամանքը, ինչպես նա էներգիայի պահպանման օրենքի հայտնագործման առաջնության վիճարկումը, դրդեցին նրան ինքնասպանության փորձ կատարել (1850)։ Առաջինը Հերման Հելմհոլցն է կարողացել ճիշտ գնահատել Մայերի աշխատանքը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Թուրինի գիտությունների ակադեմիա — 1757.
  5. Award winners : Copley MedalRoyal Society.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 200