Յուլիուս Ռաաբ
Յուլիուս Ռաաբ (գերմ.՝ Julius Raab, նոյեմբերի 29, 1891[1][2][3][…], Սանկտ Պյոլտեն, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 8, 1964[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), Ավստրիայի պետ․ գործիչ։ 1938 թվականին եղել է առևտրի և տրանսպորտի մինիստր։
Յուլիուս Ռաաբ գերմ.՝ Julius Raab | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պյոլտեն, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | հունվարի 8, 1964[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան, Վիեննայի համալսարան և մենաստանի գիմնազիա Սեյթենսշտետենում |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Աշխատավայր | Ավստրիայի դաշնային կառավարություն |
Զբաղեցրած պաշտոններ | Ավստրիայի դաշնային կանցլեր, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի նախարարներ և Ավստրիայի ազգային խորհրդի անդամ |
Կուսակցություն | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն, Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն և Հայրենական ճակատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | KaV Նորիկա Վիենա և Ավստրիա |
Julius Raab Վիքիպահեստում |
Ֆաշիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի զավթումից (1938 թվականի մարտ) հետո հեռացել է քաղ․ գործունեությունից։ Ավստրիայի ազատագրումից (1945) հետո մասնակցել է Ավստրիայի ժող․ կուսակցության (ԱԺԿ) ստեղծմանը։ 1945 - 1951 թվականներին ԱԺԿ-ի փոխնախագահն էր, 1951 - 1960 թվականներին՝ նախագահը։ 1953 - 1961 թվականներին՝ Ավստրիայի ֆեդերալ-կանցլեր։ 1955 թվականին գլխավորել է ավստր․ կառավարական պատվիրակությունը Մոսկվայում սովետական կառավարության հետ բանակցությունների ժամանակ, որտեղ համաձայնություն կայացվեց անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հետ կապված առավել կարևոր հարցերի շուրջը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118743309 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ռաաբ» հոդվածին։ |