Յուլիուշ Կոսակ
Յուլիուշ Կոսակ (լեհ.՝ Juliusz Fortunat Kossak, դեկտեմբերի 15, 1824[1][2][3][…], Նովի Վիսնիչ, Bochnia County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] - փետրվարի 3, 1899[1][5][2][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]), լեհ մարտանկարիչ։
Յուլիուշ Կոսակ լեհ.՝ Juliusz Kossak | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Նովի Վիսնիչ, Bochnia County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] |
Վախճանվել է | փետրվարի 3, 1899[1][5][2][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Լվովի Ի․ Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն և Մարտանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Battle of Raszyn.? |
Աշակերտներ | Józef Szermentowski? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[4] |
Հայր | Michał Kossak? |
Զավակներ | Վոյչեխ Կոսակ[7] և Թադեուշ Կոսակ |
Juliusz Kossak Վիքիպահեստում |
Նկարիչ Վոյցեխ Կոսակի հայրը[8][9], ռեալիստ նկարիչ Եժի Կոսակի պապը[10]։
Կենսագրություն
խմբագրելՅուլիուշ Կոսակը մեծացել է Լվովում Լեհաստանի բաժանումների ժամանակաշրջանում։ Իրավաբանական կրթություն է ստացել Լվովի համալսարանում, միաժամանակ նկարչություն է սովորել Յան Մաշկովսկու և Պյոտր Միխալովսկու մոտ[8]։ 1844 թվականից Կոսակը կոմիսիոն վճարով աշխատել է Փոքր Լեհաստանի, Պոդոլիայի, Վոլինի տեղական արիստոկրատիայի համար[11]։ 1855 թվականին ամուսնացել է Զոֆիա Գալինսկայի հետ, և մեկնել են Փարիզ, որտեղ ապրել են հինգ տարի։ Նրանց որդիները՝ երկվորյակներ Վոյչեխն ու Թադեուշը (1856-1857 թվականներ, ամանորի նախօրեին) և կրտսեր որդին Ստեֆանը (1858), ծնվել են Փարիզում։ 1860 թվականին ընտանիքը եկել է Վարշավա, որտեղ Կոսակն աշխատել է որպես «Tygodnik Illustrowany» ամսագրի նկարազարդող և փորագրող վարպետ։ Մեկ տարով մեկնել են Մյունխեն, 1868 թվականին հաստատվել են Կրակովում. այդ ժամանակ արդեն ունեցել են հինգ երեխա։ Կրակովում Կոսակը մի փոքրիկ կալվածք է գնել, որը հայտնի է որպես Կոսակովկա (Kossakówka), հայտնի է դարձել իր գեղարվեստական և գրական սալոնով ուր այցելել են Ադամ Ասնիկը, Հենրիկ Սենկևիչը, Ստանիսլավ Վիտկևչը, Յուզեֆ Խելմոնսկին և այլք։ Մինչև կյանքի վերջ Կոսակն ապրել ու ստեղծագործել է Կրակովում։
1880 թվականին Կոսակին շնորհվել է Պատվո խաչ շքանշան Ավստրո-Հունգարիայի կայսեր Ֆրանց Յոզեֆի կողմից կյանքի ընթացքում որպես արվեստագետ ձեռքբերումների համար։
Պատկերասրահ
խմբագրել-
Եվստախի Սանգուշկո
-
Գեներալ Կազիմիր Պուլավսկի
-
Հավատարիմ ուղեկից
-
Բերեկ Յոսելևիչ
-
Թրով և կրակով
-
Լեհական լեգիոն (Նապոլեոնի ժամանակներ)
-
1846 թվականի Կրակովյան ապստամբություն
-
Յան Կառոլ Խոդկևիչ
Գրականություն
խմբագրել- Maciej Masłowski: Juliusz Kossak, Warsaw 1984, ed. „Auriga” - Wydawnictwa Artystyczne i Filmowe (Art and Film Publishers, 2nd ed. - 1986, 3rd ed. - 1990) ISBN 83-221-0294-1.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Julius Fortunat von Kossak — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://tnk.krakow.pl/czlonkowie/kossak-juliusz-fortunat/
- ↑ 5,0 5,1 5,2 Juliusz Kossak (նիդերլ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ 8,0 8,1 Irena Kossowska, Art Institute of the Polish Academy of Sciences (Instytut Sztuki Polskiej Akademii Nauk), "Sylwetki, sztuki wizualne: JULIUSZ KOSSAK" Արխիվացված 2013-10-06 Wayback Machine January 2005
- ↑ See list of Juliusz Kossak's descendants at "Kossak family", including second-, third- and fourth-generation painters, with links to individual articles.
- ↑ Jerzy Jan Lerski, Piotr Wróbel, Richard J. Kozicki, Historical Dictionary of Poland, 966-1945 See: Kossak, Juliusz and Wojciech; Greenwood Publishing Group, 1996, 750 pages, ISBN 0-313-26007-9, ISBN 978-0-313-26007-0
- ↑ Artfact LLC Fine Art Auctions. About Juliusz Kossak, Biography Արխիվացված 2012-03-14 Wayback Machine Artfact 1986–2009
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուշ Կոսակ» հոդվածին։ |