Սոֆյա Պոլգար (հունգ.՝ Polgár Zsófia, նոյեմբերի 2, 1974, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (1989 թ.), տղամարդկանց միջազգային վարպետ (1990 թ.)։

Սոֆյա Պոլգար
հունգ.՝ Polgár Zsófia
Պետություն(ներ)Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 2, 1974(1974-11-02) (49 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
ԿոչումՄիջազգային վարպետ (1990)
Առավելագույն վարկանիշ2501 (հուլիս 2000)
Ներկայիս վարկանիշ2450
ՖԻԴԵ համար700231
365chessSofia_Polgar
Chesstempo համար166123
ICCF համար166123
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1988[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 1996[1]
sofiapolgar.com
 Zsófia Polgár Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Պոլգարը ծնվել է հրեական ընտանիքում, Բուդապեշտում։ Ընտանիքի բոլոր երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Հուդիթ քույրերը, ստացել են տնային կրթություն։ Երեխաների ուսուցմամբ զբաղվել է նրանց մայրը՝ Ուկրաինայի Վիլոկ գյուղում ծնված և Ուժգորոդի համալսարանն ավարտած Կլարա Պոլգարը (օրիորդական ազգանունը՝ Ալտբերգեր, ծնվ.՝ 1946 թ.)[2][3]։ Վաղ մանկությունից երեխաներին շախմատ էր սովորեցնում հայրը՝ հոգեբան և մանկավարժ Լասլո Պոլգարը (ծնվ.՝ 1946)։ Քույրերը դարձան ուժեղ շախմատիստուհիներ. միջազգային գրոսմայստեր Ժուժա Պոլգարն իր ամուսնու հետ ապրում է Նյու Յորքում, ԱՄՆ, գրոսմայստեր Հուդիթ Պոլգարը՝ Հունգարիայում, իսկ միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի)՝ Իսրայելում։

Մարզական արդյունքներ խմբագրել

  • Մինչև 14 տարեկան տղաների աշխարհի առաջնություն (Պուերտո Ռիկո, 1986 թ.)՝ 2-3-րդ տեղեր
  • Կադետների աշխարհի առաջնություն (Ռիո Գալիեգոս, 1986 թ.)՝ 6-11-րդ տեղեր

Սոֆյան մասնակցել է տղամարդկանց մի շարք խոշոր միջազգային մրցաշարերի, այդ թվում Նյու Յորքի շախմատային փառատոնին (1985 թ.)՝ բաժանելով 2-3-րդ տեղերը, Սան Բեռնարդինոյի միջազգային մրցաշարին (1987 թ.), որտեղ բաժանել է 12-21-րդ տեղերը (71 մասնակից)։

Անձնական կյանք խմբագրել

1999 թվականի փետրվարի 7-ին Սոֆյան ամուսնացել է Վրաստանում ծնված իսրայելցի գրոսմայստեր Յոնա Կոսաշվիլու հետ և տեղափոխվել Իսրայել։ Հետագայում նրանք տեղափոխվել են Տորոնտո։ Զույգն ունի երկու երեխա՝ Ալոնը (ծնվ. 2000 թ.) և Յոավը (ծնվ. 2003 թ.)։

Սոֆյա Պոլգարը, բացի հունգարերենից, մանկուց խոսում է էսպերանտո լեզվով։

Քույրեր խմբագրել

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[4]

Գրականություն խմբագրել

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 309. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 OlimpBase
  2. «Հարցազրույց Ժուժա Պոլգարի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2016-02-27 
  3. Ի՜նչ հանճարեղ երեխաներ ենք մենք ունենալու։ Ծնողները ծանոթացել են նամակագրությամբ և հանդիպել են 1965 թվականին Բուդապեշտում, որտեղ Կլարա Ալտբերգերը հյուրընկալվում էր քեռուն։
  4. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org