Յորդան Յովկով
Յորդան Ստեֆանի Յովկով (բուլղար․՝ Йордан Стефанов Йовков, 9 նոյեմբերի, 1880, Ժերավնա — 15 հոկտեմբերի, 1937, Պլովդիվ), բուլղարացի գրող, արձակագիր։
Յորդան Յովկով բուլղար․՝ Йордан Йовков | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Йордан Стефанов Йовков |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժերավնա, Eastern Rumelia[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1937[1][2][3][…] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Պլովդիվ, Բուլղարիա[6] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, դրամատուրգ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ժանրեր | բելետրիստիկա և դրամա |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Վերջին ուրախությունը» (1926) «Հնձվոր» (1920) «Կալվածքը սահմանի մոտ» (1934) |
Անդամակցություն | Բուլղարիայի գրողների միություն |
Պարգևներ | |
Yordan Yovkov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅորդան Յովկովը ծնվել է 1880 թվականի նոյեմբերի 9-ին Ժերավնա գյուղում։ Սոֆիայում ավարտել է գիմնազիա (1900)։ Դիպլոմն ստանալուց հետո ապրել է Դոբրուջայում։ Գրական գործունեության սկզբում գրել է բանաստեղծություններ սիմվոլիզմի ոգով։ Առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1902 թվականին։ 1904 թվականին ընդունվել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Մինչ 1912 թվականն աշխատել է որպես ուսուցիչ։ Մասնակցել է Բալկանյան երկու պատերազմներին (1912-1913)։
Որպես խմբագիր աշխատել է «Ժողովրդական բանակ» ամսագրում, որտեղ հրատարակել է իր առաջին ակնարկը զինվորական կյանքի վերաբերյալ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո գրել է արձակ ստեղծագործություններ՝ «Պատմվածքներ» (1917-1918) ժողովածուն, «Վերջին ուրախությունը» (1926) ժողովածուն, «Հնձվոր» (1920) վիպակը, «Կալվածքը սահմանի մոտ» (1934) վեպը։
Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր։ Մահացել է Պլովդիվում 1937 թվականին։ Թաղվել է Սոֆիայում։
Յորդան Յովկովի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.novinite.com/view_news.php?id=131307
- ↑ http://bnr.bg/en/post/100380230/intense-literature-8-the-dna-of-beauty-yordan-yovkov
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118776479 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Йордан Йовков в БСЭ
- З. К. Шанова. «Переводы произведений Й. Йовкова на русский язык (к 120-летию со дня рождения)»
- Мариана Пырванова. «Йордан Йовков и его род»
- Յորդան Յովկովի պատմվածքները Արխիվացված 2010-02-18 Wayback Machine (բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորդան Յովկով» հոդվածին։ |