Յոնաս Օլդեր Վինդ (դան․՝ Jonas Older Wind, փետրվարի 7, 1999(1999-02-07)[1][2], Hvidovre, Կոպենհագեն շրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» ակումբի և Դանիայի հավաքականի հարձակվող: Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակից:

Յոնաս Վինդ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1999(1999-02-07)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Hvidovre, Կոպենհագեն շրջան, Դանիա
Հասակ 190 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Դանիա Կոպենհագեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—2022 Դանիա Կոպենհագեն 88 (36)
2022— Գերմանիա Վոլֆսբուրգ 71 (22)
Ազգային հավաքական
2015—2016 Դանիա Դանիա (մինչև 17) 12 (0)
2016—2017 Դանիա Դանիա (մինչև 18) 3 (1)
2017—2018 Դանիա Դանիա (մինչև 19) 9 (8)
2019—2020 Դանիա Դանիա (մինչև 21) 2 (1)
2020— Դանիա Դանիա 26 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15.5.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15.5.2024

Յոնասի հայրը՝ Պեր Վինդը, հայտնի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ է։

Ակումբային կարիերա

խմբագրել

«Կապենհագեն»

խմբագրել

Վինդը «Կոպենհագեն» ակումբի սան է։ 2018 թվականի փետրվարի 22-ին Եվրոպա լիգայի՝ իսպանական «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում Յոնասը նշել է նորամուտը հիմնական կազմում[3]։ Փետրվարի 28-ին «Հոբրոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Դանիական Սուպերլիգայում[4]։ Ապրիլի 18-ին «Օլբորգի» դեմ խաղում Յոնասը խփել է իր առաջին գոլը «Կոպենհագենի» կազմում[5]։ 2019 թվականին նա օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։

Վինդը հիանալի է սկսլե 2019/20 մրցաշրջանը՝ գոլեր խփելով «Օդենսեի», «Օրհուսի» և «Հորսենսի» դեմ առաջին երեք խաղերում: 2019 թվականի օգոստոսի 6-ին Վինդը Պանենկայի ոճով տուգանային է խփել նույն մարզադաշտում, ինչ Պանենկան՝ դարպասապահին ստիպելով շրջվել դեպի աջ և գնդակը բարձր ուղարկելով դարպասի մեջտեղը։ Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին՝ «Ցրվենա Զվեզդայի» և «Կոպենհագենի» միջև խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով[6]: «Կոպենհագենի» կազմում իր առաջին 42 խաղերում բոլոր մրցաշարերում խփել է տասներկու գնդակ և կատարել յոթ արդյունավետ փոխանցում[7]։

2020 թվականի օգոստոսի 5-ին Վինդը երկու գոլ է խփել Թուրքիայի չեմպիոն «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ 3։0 հաշվով ավարտված հաղթական խաղում և ապահովել է իր տեղը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում[8]։

«Վոլֆսբուրգ»

խմբագրել

2022 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»[9]։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսվել է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:

Կարիերան հավաքականում

խմբագրել

2016 թվականին Դանիայի պատանեկան հավաքականի կազմում Վինդը Ադրբեջանում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Ֆրանսիայի[10], Շվեդիայի[11] և Անգլիայի[12] թիմերի դեմ խաղերին։

2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Վինդը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[13], Ավստրիայի[14] և Սերբիայի[15] թիմերի դեմ խաղերին։

Վիճակագրություն

խմբագրել

Վինդի խաղերը Դանիայի հավաքականում

խմբագրել

Ընդհանուր՝ 26 խաղ / 8 գոլ, 17 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 7 պարտություն

Ձեռքբերումներ

խմբագրել

«Կապենհագեն»

  • Դանիայի չեմպիոն - 2018/2019

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ատլետիկո Մադրիդ VS. Կոպենհագեն 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-02-22. Արխիվացված է օրիգինալից 2018-02-24-ին. Վերցված է 2018-07-19-ին.
  4. «Հոբրո VS. Կոպենհագեն 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018-02-28. Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2018-07-19-ին.
  5. «Կոպենհագեն VS. Օլբորգ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-04-18. Արխիվացված է օրիգինալից 2020-02-17-ին. Վերցված է 2018-07-19-ին.
  6. «Jonas Wind: WACTH Panenka penalty vs Red Star Belgrade». F.C. København (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2019-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Jonas Wind». nipserstat.dk. Արխիվացված է օրիգինալից 2022-01-31-ին. Վերցված է 2019-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Copenhagen 3-0 İstanbul Başakşehir (agg: 3-1): Turkish champions stunned». UEFA. 2020-08-05. Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին. Վերցված է 2020-08-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Wolves sign Jonas Wind» (անգլերեն). www.vfl-wolfsburg.de/en/. 2022-01-31. Արխիվացված է օրիգինալից 2022-01-31-ին. Վերցված է 2022-01-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Ֆրանսիա (մինչև 17) VS. Դանիա (մինչև 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-06. Արխիվացված է օրիգինալից 2018-07-31-ին. Վերցված է 2018-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Դանիա (մինչև 17) VS. Շվեդիա (մինչև 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-09. Արխիվացված է օրիգինալից 2018-07-31-ին. Վերցված է 2018-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Դանիա (մինչև 17) VS. Անգլիա (մինչև 17) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016-05-12. Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին. Վերցված է 2018-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Գերմանիա (մինչև 21) VS. Դանիա (մինչև 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-17. Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Դանիա (մինչև 21) VS. Ավստրիա (մինչև 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-20. Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Դանիա (մինչև 21) VS. Սերբիա (մինչև 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-06-23. Արխիվացված է օրիգինալից 2019-07-05-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել