Յոհան Պալիսա (գերմ.՝ Johann Palisa, դեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3], Օպավա, Օպավայի շրջան - մայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), ավստրիացի աստղագետ։

Յոհան Պալիսա
Johann Palisa
Johann Palisa.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3]
Օպավա, Օպավայի շրջան
Մահացել էմայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3] (76 տարեկան)
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
բնական մահով
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն, Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Austria.svg Գերմանական Ավստրիա և Flag of Austria.svg Առաջին Ավստրիական Հանրապետություն
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի պրոֆեսոր և սպա
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
ՊարգևներԼալանդի մրցանակ
Երեխա(ներ)Florentine?
ՄայրKatharina?
Johann Palisa Վիքիպահեստում

1866 թվականից 1870 թվականը ուսումնասիրել է մաթեմատիկան և աստղագիտությունը Վիեննայի համալսարանում, սակայն ավարտել է այն միայն 1884 թվականին։ Արդեն 1870 թվականին նա աշխատում էր համալսարանի աստղադիտարանում որպես օգնական, իսկ հաջորդ տարվանից Ժնևի աստղադիտարանում։ 1872 թվականին դարձել է Պուլայի Ավստրո-Հունգարական ծովային աստղադիտարանի տնօրեն (այժմ Պուլա քաղաք Խորվաթիայում)։ Աշխատելով այնտեղ՝ 1874 թվականի մարտի 18-ից նա հայտնաբերել է իր առաջին աստերոիդը (136) Ավստրիան։ 1880-1919 թվականներին աշխատել է նոր Վիեննայի աստղադիտարանում։ 1899, 1902, 1908 թվականներին հրապարակել է իր աստղային կատալոգները։

Պալիսան ընդամենը հայտնաբերել է 122 աստերոիդ 1874 թվականից 1923 թվականը ընկած ժամանակահատվածում։ Նրա պատվին են անվանվել (914) Պալիսենա աստերոիդը և խառնարան Լուսնի վրա։

(320) Կատարինա աստերոիդը, որը Պալիսան հայտնաբերել է 1891 թվականի հոկտեմբերի 11-ին անվանվել է հայտնաբերողի մոր պատվին[5]։ Իսկ (321) Ֆլորենտինա աստերոիդը՝ Պալիսայի դստեր պատվին[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Istrapedia (хорв.)
  4. Identifiants et Référentiels (фр.)ABES, 2011.
  5. (320) Կատարինա աստերոիդի անվանման որոշում
  6. (321) Ֆլորենտինա աստերոիդի անվանման որոշում

Արտաքին հղումներԽմբագրել