Յոհան Միսիր (փետրվարի 17, 1890(1890-02-17), West Hoboken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - նոյեմբերի 30, 1945(1945-11-30), Բոտոշանի, Ռումինիա), հայկական ծագումով ռումինացի իրավաբան, քաղաքական գործիչ և վիպագիր։ Ծնվելով ԱՄՆ-ում՝ Միսիրը իր մանկությունը անցկացրել է իր հոր հայրենի երկրում։ Նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ որպես սպա, աշխատել է որպես իրավաբան և տեղական քաղաքականության մեջ վերելք է ապրել՝ դառնալով քաղաքպետ։ Պատերազմի ժամանակ իր ունեցած փորձառության մասին Միսիրը պատմել է 1937 թվականի «Fata Moartă» վեպում, որը քննադատական և առևտրային մեծ հաջողություն է ունեցել։

Յոհան Միսիր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1890(1890-02-17)
ԾննդավայրWest Hoboken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 30, 1945(1945-11-30) (55 տարեկան)
Մահվան վայրԲոտոշանի, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և քաղաքապետ
Զբաղեցրած պաշտոններQ98520281?
ԿուսակցությունԺողովրդական ազգայնական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Յոհանը իր ընտանիքի երկրորդ երեխան է (ընդհանուր նրանք չորսն են եղել)։ Ծնվել է Նյու Ջերսիի Ուեսթ Հոբոքենում, որը այժմ Յունիոն Սիթիի մի մասն է կազմում[1]։ Յոհան Միսիրի հայրը՝ Բոգդան Միսիրը, սերում է հայկական հայտնի Միսիրների ընտանիքից, որի անդամ է եղել նաև Պետրու Միսիրը։ Յոհան Միսիրը ամուսնացել է Սեսիլ Մարշանդի հետ, որը ծագումով Շվեյցարիայի Ֆրիբուր քաղաքից է եղել։ Նրանք տեղափոխվել են ԱՄՆ[2][3]։ Այստեղ բնակություն են հաստատել Նյու Ջերսիի Հուդզոն շրջանում։ Միսիրը այստեղ դարձել է ագարակատեր։ Ընտաներկան բիզնեսը, սակայն, այդքան էլ մեծ հաջողություն չի ունեցել և ամուսինները 1984 թվականին վերադարձել են տուն՝ Բոտոշանի[2]։

1897 թվականին Միսիրը ընդունվել է A. T. Laurian ավագ դպրոցում, որը ավարտել է 1909 թվականին[3]։ Այնուհետև ընդունվել է Բուխարեստի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, որը ավարտել է 1913 թվականին։ Որոշ ժամանակ Բուխարեստում եղել է իր հորեղբոր՝ Բազիլ Միսիրի քարտուղարը, որը եղել է ականավոր իրավաբան և քաղաքական գործիչ։ Չհավանելով մայրաքաղաքային կյանքը՝ նա կրկին ետ է վերադարձել հայրենի Բոտոշանի։ Նա միացել էր տեղի փաստաբանների ասոցիացիային, սակայն չի հասցրել փաստաբանությամբ զբաղվել քանի որ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը[2]։ Նա կամավորագրվել է պատերազմին և նշանակվել է թեթև հետևակային գնդի երկրորդ լեյտենանտ[4]։ Ուղարկվելով Կարպատների ռազմաճակատ՝ մասնակցել է 1916-1917 թվականների բոլոր արշավներին։ Այնուհետև հասել է կապիտանի կոչման և ծառայել է այնքան, մինչև Բուխարեստի պայմանագրից հետո նրա ստորաբաժանման զորացրումը[2][3]։

Պատերազմից հետո նա վերսկսել է իր իրավաբանական գործունեությունը և մտել է քաղաքական ոլորտ. դարձել է Նիկոլայե Յորգայի գլխավորած խմբակցության անդամ։ Նա պատգամավոր է եղել 1919-1920 թվականներին և քաղաքապետ՝ 1931-1932 թվականներին և 1941-1944։

1940 թվականին նախքան տարածքի խորհրդային օկուպացումը, Միսիրը եղել է Չեռնովցու երկաթուղային կայանի հրամանատարը։ Նա Բոտոշանին տարհանելու ժամանակ՝ 1944 թվականի մարտին, վերջինն է եղել, որը լքել է քաղաքը (ումանա-բոտոշական հարձակման ժամանակ)։

Միսիրը մահացել է 1945 թվականին[2]։

Fata Moartă խմբագրել

Մինչև 1930-ական թվականների կեսերը Միսիրը, ըստ երևույթին, հետաքրքրություն չի ցուցաբերել դեպի մշակութային կյանքը, բացի Crai nou ամսագրի նրա ակնհայտ աջակցությունը։ Նա իր առաջին վեպը հրատարակել է 1937 թվականին։ Իր ունեցած հարցազրույցում Միսիրը նշել է, որ գիրքը նախապես նախատեսված էր եղել լինելու որպես բողոք նրանց դեմ, որոնք դեմ էին պատերազմի վետերանների համար Căile Ferate Române երկաթուղային զեղչեր տրամադրելուն[2]։ Ինչ-որ տեղ վեպը նաև հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի պատասխանն է[3]։ Նա սկզբում սկսել է գրել նախաբանը, որտեղ իր հիշողություններ են ներկայացված։ Այստեղ պատկերված են մարտական տեսարանները, որոնց հաջորդում են կարճ արտահայտությունների հաջորդականություններ։ Վեպի գլխավոր հերոսը մի սպա է, որը անընդհատ ինքնադիտողությունների մեջ է։ Գիրքը փոխանցում է ռազմաճակատում գտնվող հրամանատարների և զինվորների վախը, մարդկային ոգու աստիճանաբար ուժեղացող հուսալքումը։ Ստեղծված լարվածությունը մեղմացվում է կատակների, ցրված և զվարճալի հերոսների շնորհիվ։ Երկրում տիրող կարգավիճակի մյուս կողմը վեպում երևում է գլխավոր հերոսի մոր կողմից ուղարկված նամակներում։

Fata Moartă վեպի առաջաբանը գովասանքի է արժանացել և բարձր է գնահատվել մի շարք կարևոր գրականագետների կողմից։ Այն արժանացել է Ռումինական ակադեմիայի (1937–1938) և Ռումինիայի գրողների միության (1938) մրցանակներին։ Գիրքը առաջին ութ տարիներին հրատարակվել է հինգ անգամ։ Եվս մեկ գիրք հրատարակվել է 1967 թվականին, երբ գրքից հեռացվել էին բոլշեվիկների և նրանց գործունեության մասին պատմող էջերը։ Վերջինս վերահրատարակվել է 1977 թվականին և ամբողջական տարբերակով հայտնվել է 2006 թվականին[2][5]։

Վեպը համարվում է ռումինյան գրականության Առաջին համաշխարհային պատերազմի մասին լավագույն գրքերից մեկը[6]։ Այս վեպից հետո Միսիրը այլևս այլ գրքեր և վեպեր չի գրել, սակայն գրել է մի ձեռագիր՝ Խորհրդային միության կողմից Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի խորհրդայնացման մասին։ 1989 թվականի ռումինական հեղափոխությունից հետո Միսիրի դուստրը հիշողությունների գիրք է նվիրել Ռումինիայի գրականության թանգարանին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Staff. "Nici+o+floare.+Nimeni+din+partea+oficialităţilor!"+.html "125 de ani de la naşterea lui Ioan Missir, ultimul primar necomunist al Botoşanilor. 'Nici o floare. Nimeni din partea oficialităţilor!'", stiri.botosani.ro, February 17, 2015. Accessed October 20, 2015. "Al doilea copil, Ioan, s-a născut pe 17 februarie 1890, în West Hoboken."
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 (ro) Victor Durnea, "Un scriitor adevărat: Ioan Missir" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, in "Revista română", year XI, nr. 1 (39), March 2005, p. 17
  3. 3,0 3,1 3,2 3,3 Aurel Sasu (ed.), Dicționarul biografic al literaturii române, vol. II, p. 126. Pitești: Editura Paralela 45, 2004. 973-697-758-7
  4. «Povestea celui mai bun jurnal de război din literatura română. Scriitorul a murit de inimă când a aflat că vin comuniştii». Adevărul (Romanian). 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. (ro) "Apariții editoriale", România Liberă, October 16, 2006
  6. (ro) Horia Gârbea, "Primul Război Mondial în literatura română" Արխիվացված 2018-03-07 Wayback Machine, in Apostrof, Nr. 7/2014