Բոտոշանի
Բոտոշանի (ռումիներեն՝ Botoșani), քաղաք Ռումինիայում, Մոլդովա շրջանում, համանուն համայնքի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բոտոշանի | |||
ռումիներեն՝ Botoșani | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ժուդեց | Բոտոշանի | ||
Հիմնադրված է | 1350 թ. | ||
Առաջին հիշատակում | 1493 | ||
Այլ անվանումներ | Բոտուշանի | ||
Մակերես | 40,7 կմ² | ||
ԲԾՄ | 170 ± 1 մ մ | ||
Բնակչություն | 100 899[1] մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTCUTC+2:00, ամռանը UTC+3:00 | ||
Հեռախոսային կոդ | (+40) 02 31 | ||
Փոստային ինդեքսներ | 720xxx | ||
Ավտոմոբիլային կոդ | BT | ||
Պաշտոնական կայք | primariabt.ro | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Բոտոշան անվանումը, հավանաբար, գալիս է բոյարական Բոտաշ ընտանիքից, որը հիշատակվում է որպես Մոլդովայի կարևորագույն ընտանիքներից մեկը Շտեֆան Մեծի կառավարման ժամանակ (15-րդ դարի վերջ) և հանդես է գալիս 11-րդ դարից սկսված ժամանակագրության մեջ։
Քաղաքն ինքնին առաջին անգամ հիշատակվում է Գրիգորե Ուրեկե Letopiseţul Ţării Moldovei պատմիչի տարեգրության մեջ, ընդգրկելով շրջանի պատմությունը 1359-1594 թվականները, որում նշված է թաթարների ավերիչ ներխուժումը քաղաք 1493 թվականի նոյեմբերի 28-ին։
Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի՝ քաղաքը կարևոր առևտրական ճանապարհների սահմանագծին, տոնավաճառի անցկացման նախասկզբնական վայրում է։ Արդեն 16-րդ դարում շուկան Բոտոշանիում համարվում էր հնագույնը և խոշորագույնը ամբողջ Մոլդովայում։ Հայկական և հրեական առևտրականների խոշոր համայնքները ծագել են 17 դարում։
1775 թվականից հետո, երբ Բուկովինան միացավ Հաբսբուրգների կայսրությանը, նկատվեց քաղաքի հրեական համայնքների աճ, որը հաջորդ դարում կազմում էր քաղաքի բնակչության մեծամասնությունը։ XIX դարի վերջին Բոտոշանին կորցրեց խոշոր առևտրական կենտրոնի նախկին դերը երկաթուղիների շինարարության կազմում[2]։ XX դարի երկրորդ կեսին քաղաքը բավականաչափ աճեց, գյուղական բնակչության ներքին միգրացիաների շնորհիվ, որին գրավում էր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը՝ ստեղծված խորհրդային ժամանակներում։ Մինչև հիմա քաղաքի բնակչությունը արտադրում է գավառի 70%, չնայած այն կազմում է իր բնակիչների միայն 25%։
ԲնակչությունըԽմբագրել
Բոտոշանիի բնակչությունը տարբեր տարեթվերին | |||||||||||||
Տարի | Բնակչություն | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1900 | 32 193[3] | ||||||||||||
1912 | 32 574[4] | ||||||||||||
1930 | 32 355 | ||||||||||||
1948 | 29 145 | ||||||||||||
1956 | 29 569 | ||||||||||||
1966 | 35 220 | ||||||||||||
1977 | 63 182 | ||||||||||||
1992 | 126 145 | ||||||||||||
2002 | 115 070 | ||||||||||||
2009 | 110 110 |
2002 թվականին բնակչությունը կազմում էր 115,1 հազար բնակիչ[5]։
Քաղաք-եղբայրներԽմբագրել
Բոտոշանը համարվում է հետևյալ քաղաքների քաղաք-եղբայրը․
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 2011 Census (рум.). INSSE (February 02, 2012). Дата обращения 12 марта 2012. Архивировано 3 июня 2012 года.
- ↑ Primaria Botosani
- ↑ Энциклопедия Британника, 11-е издание
- ↑ A Handbook of Roumania
- ↑ Ethno-demographic Structure of Romania. The Ethnocultural Diversity Resource Center. Дата обращения 2 января 2011. Архивировано 22 февраля 2012 года.
ՀղումներԽմբագրել
- «Բոտոշան»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 524)։ |