Յոհաննես Հելե (գերմ.՝ Johannes Hähle, փետրվարի 15, 1906(1906-02-15), Խեմնից, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - հունիսի 10, 1944(1944-06-10), Բիևիլ Բևվիլ), գերմանացի ռազմական լուսանկարիչ[1], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Վերմախտի պրոպագանդայի զորքերում։

Յոհաննես Հելե
գերմ.՝ Johannes Hähle
Ծնվել էփետրվարի 15, 1906(1906-02-15)
ԾննդավայրԽեմնից, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Մահացել էհունիսի 10, 1944(1944-06-10) (38 տարեկան)
Մահվան վայրԲիևիլ Բևվիլ
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունլուսանկարիչ և պատերազմի լուսանկարիչ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Johannes Hähle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հելեն մասնագիտական կրթություն է ստացել որպես վաճառական և լուսանկարիչ։ 1932 թվականին նա միացել է նացիստական կուսակցությանը։ 1940 թվականի հունվարին զորակոչվել է Վերմախտ և ուղարկվել ֆրանսիական ռազմաճակատ 146 շինարարական գումարտակի կազմում։

1941 թվականի հունիսին Գերմանիայի՝ Խորհրդային Միություն ներխուժելուց հետո Հելեն որպես ռազմական լուսանկարիչ637 քարոզչական վաշտի (PK) կազմում ուղարկվել է Արևելյան ռազմաճակատ 6-րդ բանակի կազմում։ Այդ ընթացքում նա պատերազմի բազմաթիվ լուսանկարներ է արել (այդ թվում նաև օդից)։ 1941 թվականի սեպտեմբերին ուղարկվել է Պոտսդամի քարոզչական վաշտ։ 1941 թվականի սեպտեմբերի վերջին նա Կիևում ստեղծել է 29 գունավոր լուսանկարներից բաղկացած մի շարք, որտեղ, մասնավորապես, պատկերված են ՍՍ-ի զինվորները, որոնք մշակում են Բաբի Յառում սպանվածների իրերը, ինչպես նաև հրեաների դեմ «ակցիայի» մի քանի տասնյակ սև-սպիտակ լուսանկարներ Լուբնիի մոտ։ Հելեն գաղտնի իր մոտ է թողել «ակցիաների» հետ կապված լուսանկարները։ 1942 թվականի ամռանը նա վիրավորվել է և մի քանի շաբաթ անցկացրել հիվանդանոցում։

1942-1943 թվականների ձմռանը Հելեն եղել է ռազմական լուսանկարիչ Ռոմելիի Աֆրիկյան կորպուսում, սակայն մի քանի ամիս անց նրան ետ են ուղարկել Արևմտյան Եվրոպա՝ որտեղ եղել է 698 քարոզչական վաշտի կազմում Բելգիայում և հյուսիսային Ֆրանսիայում։ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքին հաջորդած ճակատամարտի ընթացքում Հելեն անհայտ կորել է 1944 թվականի հունիսի 10-ին Կանից հյուսիս-արևմուտք գտնվող Լա Բիժուդ գյուղում։

Ժառանգություն խմբագրել

Պատերազմի ավարտին ամերիկյան զորքերը առգրավեցին գերմանական քարոզչական ստորաբաժանումների նյութեր պարունակող մի քանի բեռնատար։ 1962 թվականին ամերիկացիները նյութերը փոխանցել են Կոբլենցում գտնվող Գերմանիայի դաշնային արխիվին, ներառյալ Հելեի մի քանի ժապավեններ։

Այն ժապավենները, որոնք Հելեն գաղտնի պահել է տանը, նրա այրին վաճառել է Բեռլինի լրագրող Հանս Գեորգ Շուլցին։ Այս լուսանկարների սև և սպիտակ օրինակները՝ որպես ապացույց, օգտագործվել են Ֆրանկֆուրտի դատախազության կողմից 1961 թվականին և հետագայում անհետացել են արխիվներից։ Բնօրինակ գունավոր լուսանկարները կրկին հայտնվել են 2000 թվականին, երբ Շուլցի այրին դրանք վաճառել է Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստիտուտին՝ Վերմախտին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Владимир Городокин, Геннадий Хенкин. Свидетель преступления : фотограф Иоганн Хеле (Johannes Karl Hahle), Лубны, 2011. 112 страниц : иллюстрации. ISBN 990038571900205171

Արտաքին հղումներ խմբագրել