Բաբի Յառ
Բաբի յառ (գերմ.՝ Babij Jar - Das vergessene Verbrechen), գերմանաբելառուսական[3] համատեղ գեղարվեստական ֆիլմ՝ նկարված 2003 թվականին[4], որի ռեժիսորն է Ջեֆ Քենյուն։ Այն նվիրված է 1941 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Բաբի յառում կատարված ջարդերին, որի ժամանակ սպանվեցին 33 771 հրեաներ։
Բաբի Յառ անգլ.՝ Babiy Yar | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2003 և հուլիսի 3, 2003[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Jeff Kanew? |
Սցենարի հեղինակ | Արթուր Բրաուներ |
Դերակատարներ | Մայքլ Դեգեն, Barbara De Rossi?[2], Katrin Saß?[2] և Axel Milberg?[2] |
Երաժշտություն | Walter Werzowa? |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Տևողություն | 108 րոպե |
ՍյուժեԽմբագրել
1941 թվականի աշունն է։ Խորհրդային բանակը թողնում է Կիևը: Տիրում է լիակատար քաոս։ Բոլոր խոսակցությունները գերմանացիների կողմից Կիևի գրավման մասին են։ 1941 թվականին Կիևի շրջակայքում ապրում էին երկու ընտանիքներ՝ Լառներ և Օնուֆրիենկոներ։ Ապրում էին նրանք կողք կողքի արդեն 20 տարի, և նրանց երեխաները մեծացան միասին։
Տարածվում են ասեկոսեներ նացիստների գազանաբարո արարքների մասին, թե ինչպես են նրանք դաժանորեն սպանում հրեաներին օկուպացված տարածքներում: Լառների ընտանիքի ավագը չի հավատում այդ գազանություններին, քանի որ աշխատել է Բեռլինում և գերմանացիներին համարում է քաղաքակիրթ ազգ։
Օնուֆրիենկոների ընտանիքը վաղուց նախանձում է Լառների կրթված ընտանիքին։ Ելենա Օնուֆրիենկոն ողջունում է գերմանական զորքերի մուտքը Կիև։
Գերմանացի գնդապետ Պաուլ Բլոբելը ծրագրում է սպանել Կիևի բոլոր հրեաներին։ Լառներների ընտանիքի մի մասը Ստեփան Օնուֆրիենկոյի օգնությամբ փորձում է փախչել անտառ։
ԴերերումԽմբագրել
- Մայքլ Դեգեն - Գենադի Լառներ
- բարբարա Դե Ռոսի - Նատալյա Լառներ
- Քաթրին Զաս - Լենա Օնուֆրիենկո
- Ակսել Միլբերգ - գնդապետ Պաուլ Բլոբել
- Էվկլիպիդես Կյուձիդիս - Ալեքսանդր Լառներ
- Գլեբ Պորշինև - Ստեփան Օնուֆրիենկո
- Անատոլի Գուրև - Գլեբ
- Օլգա Երոխովեց - Ֆրանկո
- Ալեքսանդր Մարչենկո - Յակով
- Կլաուս Ռատշ - Զինվորական բժիշկ
- Մարկ Այզիկովիչ - կանտոր
Նկարահանող խումբԽմբագրել
2-րդ ռեժիսոր. Յուրի Ալեկսեենկո Մարտին Լոմնիցկի
Դերասանների գծով ասիստենտ՝ Տայանա Խոդասևիչ
Բեմիրերի գծով ասիստենտ՝ Դմիտրի Պակլին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.kinokalender.com/film4076_babij-jar-das-vergessene-verbrechen.html
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «КиноПоиск»։ www.kinopoisk.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-18
- ↑ Babij Jar, http://www.imdb.com/title/tt0348536/, վերցված է 2020-08-18