Յոթնագույն ծաղիկը (հեքիաթ)

Վալենտին Կատաևի գրած հեքիաթ

«Յոթնագույն ծաղիկը» (ռուս.՝ Цветик-семицветик), հեքիաթ` գրված 1940 թվականին, հեղինակը Վալենտին Կատաևն է։ Նվիրված է գրող Բորիս Լևին։ Առաջին անգամ հրապարակվել է «Գրական թերթ»-ում (1940 թ., փետրվարի 10-ին) և «Մուրզիլկա» ամսագրում (1940 թ., համար 2), հետագայում մի քանի անգամ վերահրատարակվել է մանկական քրեստոմատիայում։ Ստեղծագործությունը «Յոթնագույն ծաղիկը» (1948 թ.) և «Վերջին թերթիկը» (1977 թ.) մուլտիպլիկացիոն ֆիլմերի և նույնանուն կարճամետրաժ ֆիլմի գրական հիմքն է։

Յոթնագույն ծաղիկը
ռուս.՝ Цветик-семицветик
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՎալենտին Կատաև
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1940
Հրատարակվել է1940

Սյուժե խմբագրել

Հեքիաթի գլխավոր հերոսուհին` Ժենյան, անսպասելի ստանում է կախարդական ծաղիկը, որը կարողանում էր կատարել ցանկություններ։ Դրա համար պետք էր պոկել մի ինչ-որ թերթիկ և ասել կախարդական բառերը։

Թռի՛ր, թռի՛ր թերթիկ,
Արևմուտքի և արևելքի միջով,
Հյուսիսի և հարավի միջով,
Վերադարձիր` անելով մեկ շրջան։
Հենց դիպչես դու գետնին,
Իմ ցանկությունը կատարիր։

Ժենյան հնարավորություն ուներ յոթ անգամ տնօրինել ծաղկի կախարդական հնարավորությունները, սկզբում նա օգտագործում է դրա կախարդական ուժը ոչ ռացիոնալ։ Նա ցանկանում է, որպեսզի ծաղիկը հետ վերադարձնի իր բլիթները, որը գողացել էր վատ շունը, իսկ հետո` կպցնի մայրիկի սիրելի ծաղկամանը, իրեն տեղափոխի հյուսիսային բևեռ և հետ վերադարձնի նրան բակ։ Նախանձելով մնացած աղջիկներին` նա հրամայում է, որպեսզի ինքն ունենա աշխարհի բոլոր խաղալիքները, իսկ հետո` այդ խաղալիքները վերադառնան խանութները[1][2]։

Այդ ժամանակ նա տեսնում է, որ իր մոտ մնացել է մեկ վերջին թերթիկը։ Նա որոշում է չշտապել։ Հերոսուհին մտորում էր, թե ինչն է ավելի նախընտրելի` 2 կիլոգրամ շոկոլադե կոնֆետները, թե՞ եռանիվ հեծանիվը, իսկ միգուցե` կինոյի և կրկեսի տոմսե՞ր. բոլոր մտորումները վերջանում են, երբ նա հանդիպում է դարպասների մոտ նստած Վիտյա անունով տղային։ Աղջիկն առաջարկում է իր հետ բռնոցի խաղալ. սակայն տղան բացատրում է, որ դա անհնարին է, քանի որ նա կաղ է։ Շնորհիվ կախարդական ծաղկի` աղջիկն ազատում է Վիտյային այդ ցավից և ձեռք բերում իր համար ընկեր` խաղերի համար[1][2]։

Մշակումներ խմբագրել

1948 թվականին թողարկվում է «Յոթնագույն ծաղիկը» հեքիաթի մուլտիպլիկացիոն տարբերակը (ռեժիսորը Միխայիլ Ցեխանովսկին էր, հեղինակը` Վալենտին Կատաևը)։ Անիմացիոն մուլտֆիլմի հեղինակները պայմանականորեն բաժանել են հեքիաթի սյուժեն երկու պայմանական մասերի` հեքիաթայինի և իրականի։ Նվեր բաժանող տատիկը, ով Ժենյային տվել էր կախարդական ծաղիկը, հիշեցնում է ֆոլկլորի հերոսուհուն, ով կարողանում էր մտքեր գուշակել և օգնել բարդ իրավիճակներում։ 1949 թվականին ֆիլմը ստացել է առաջին մրցանակը` հաղթելով միջազգային կինոփառատոնը Մարիանսկիե-Լեզնեում[3]։ Սցենարիստն է Վալենտին Կատաևը։ Նկարների հետ աշխատել են Բորիս Բուշմելևը և Գառնիկ Արազյանը, ֆիլմի երաժշտությունը գրել է Եվգենի Կռիլատովը[4][5]։

1977 թվականին «Յոթնագույն ծաղիկը» հեքիաթի մոտիվներով թողարկվել է մեկ այլ մուլտֆիլմ` «Վերջին թերթիկը» վերնագրով, որի ռեժիսորը Ռոման Կաչանովն էր։ Հետազոտությունները ցույց են տվել որ ֆոլկլորային թեմայի ներկայությունը Կաչանովի աշխատանքներում հասցված է նվազագույնի, գործողությունների մեծ մասը տեղի է ունենում իրական աշխարհում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Галанов, 1982, էջ 95—96
  2. 2,0 2,1 Савинкова, 2011, էջ 28—29
  3. «Цветик-семицветик». Энциклопедия отечественного кино под редакцией Любови Аркус. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  4. «Цветик-семицветик». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  5. «Цветик-семицветик». Энциклопедия отечественного кино под редакцией Любови Аркус. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Быков Д. Л. Вместо жизни. — М.: Вагриус, 2006. — 464 с. — ISBN 5-9697-0163-7
  • Галанов Б. Е. Валентин Катаев: Очерк творчества. — М.: Детская литература, 1982. — 112 с.
  • Плешкова О. И. Теория литературы и практика читательской деятельности. — М.: Флинта, 2012. — 156 с. — ISBN 978-5-9765-1477-5
  • Плешкова О. И. Технология литературного образования: кино и мультипликация в процессе изучения литературы. — Барнаул: АлтГПА, 2014. — 154 с. — ISBN 978-5-88210-732-0
  • Савинкова А. Е. Творчество В.П. Катаева для детей: литература и мультипликация (о сказке «Цветик-семицветик») // Вестник АлтГПА. — 2011. — № 6. — С. 27—29.
  • Шаргунов С. А. Катаев: «Погоня за вечной весной». — М.: Молодая гвардия, 2016. — 703 с. — ISBN 978-5-235-03917-9