Յոզեֆ Ցիգեր-Հրոնսկի
Յոզեֆ Ցիգեր-Հրոնսկի (սլովակ.՝ Jozef Cíger-Hronský, փետրվարի 23, 1896[1][2][3], Զվոլեն, Սլովակիա - հուլիսի 13, 1960[1][2][3], Լուխան, Բուենոս Այրես, Արգենտինա), սլովակ գրող, դրամատուրգ, ուսուցիչ, հրապարակախոս, քարտուղար և Սլովակիայի «Սլովակյան մատիցա» (սլովակ.՝ Matica slovenská) ազգային կրթական մշակութային միության ղեկավարներից մեկը[4][5]։
Յոզեֆ Ցիգեր-Հրոնսկի սլովակ.՝ Jozef Cíger-Hronský | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1896[1][2][3] |
Ծննդավայր | Զվոլեն, Սլովակիա |
Վախճանվել է | հուլիսի 13, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Լուխան, Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | National Cemetery in Martin |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, նկարիչ և խմբագիր |
Լեզու | սլովակերեն |
Ժանրեր | արձակ և պիես |
Jozef Cíger-Hronský Վիքիպահեստում |
Հրոնսկին սերտորեն կապված է եղել Հլինկայի Սլովակիայի ժողովրդական կուսակցության և պատերազմի ժամանակ Սլովակիայի պետության հիմնադրման հետ, ուստի 1945 թվականից հետո գաղթել է Արգենտինա, որտեղ էլ մահացել է։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՅոզեֆը ծնվել է Զվոլենում, ատաղձագործ Պետր Պավել Ցիգերի և Ժոզեֆինա Չիգերովայի (ծնունդով` Մարկովա) ընտանիքում։ Նա յոթ երեխաներից էր՝ ուներ չորս եղբայր և երեք քույր։ Նա ամուսնացել է Աննա Վալերիայի՝ Ռուժինակովայի հետ, ում հետ ունեցել է որդի` Յուրայը։
Կրթություն
խմբագրել1902-1907 թվականներին հաճախել է Զվոլենի ժողովրդական դպրոցի մասնաճյուղը, ավելի ուշ՝ 1907-1910 թվականներին՝ Կրուպինայի բուրգերական` հանրակրթական դպրոց, իսկ վերջապես 1910-1914 թվականներին ավարտել է իր կրթությունը Հունգարիայի մանկավարժական քոլեջում, Լևիցեում։ Հետո դասավանդել է։
Գործունեություն
խմբագրելՄասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917-1918 թվականներին ծառայել է որպես հետևակ իտալական ռազմաճակատում։ Հետագայում՝ 1928-1945 թվականներին, աշխատել է որպես «Slniečko» (Արև) մանկական ամսագրի խմբագիր։ 1933 թվականին դարձել է «Սլովակյան մատիցա» միության քարտուղար, իսկ ավելի ուշ՝ 1940 թվականին՝ նրա ղեկավար՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1945 թվականը[5][6]։
1930-ականների վերջերին միացել է Հլինկայի Սլովակյան ժողովրդական կուսակցությանը։ 1944 թվականին Սլովակիայի ազգային ապստամբությունից հետո ձերբակալվել է, սակայն որոշ ժամանակ անց ազատվել է բանտից։
Սլովակիայի Առաջին Հանրապետության պարտությունից հետո հալածանքներից վախենալով՝ արտագաղթել է Ավստրիա, այնուհետև Իտալիա և վերջապես, 1948 թվականին հաստատվել Արգենտինայում, որտեղ որպես դիզայներ աշխատել է տեքստիլ գործարանում։ Անգամ տարագրության մեջ նա չի հրաժարվել իր գրական գործից։
Արգենտինայում ստեղծել է «Արտասահմանյան Սլովակյան մատիցա» ( Zagranichna Matica Slovakskaya ) միությունը։ Եղել է արտերկրում Սլովակիայի ազգային խորհրդի նախագահը և արտասահմանում սլովակ գրողների և նկարիչների ասոցիացիայի պատվավոր նախագահը[6]։
Մահացել է 1960 թվականին, Արգենտինայում։
1989 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նրա աճյունը տեղափոխվել է Չեխոսլովակիա, այնուհետև հանդիսավոր կերպով վերաթաղվել Մարտին քաղաքի ազգային գերեզմանատանը, 1993 թվականին։
Ստեղծագործություն
խմբագրելՅ. Ցիգեր-Հրոնսկին այսպես կոչված քնարական արձակի ներկայացուցիչ է։ Նա Սլովակիայի ամենասիրված մանկագիրներից է։ Որպես արձակագիր իր դեբյուտը կատարել է 1920-ականներին։ Նրա առաջին գիրքը՝ Kremnické povesti (Կրեմնիցի լեգենդները, 1920), նախատեսված էր պատանիների համար, որին հաջորդել են մի շարք այլ հայտնի մանկական և պատանեկան գրքեր[6]։
Հրոնսկիի գրական գործունեության գագաթնակետը նրա պատմվածքներն ու վեպերն են։ Մեծ մասամբ մշակել է գյուղական կյանքի մոտիվներ՝ քնարական և հումորային ոճով։ Արգենտինայում նա գրել է «Svet na Trasovisku» (1958թ. Աշխարհը մավրի վրա) ժամանակակից պատմական մեծ վեպը, որտեղ նա հանդես է եկել ընդդեմ Սլովակիայի 1944 թվականի ապստամբության։ Ըստ նրա` ապստամբությունը «պատմության պղտոր հորձանուտի» և Սլովակիայի դեմ օտար տերությունների աշխատանքի դրսևորումն էր[6]։
Ամենահայտնի ստեղծագործությունը Յ. Ցիգեր-Հրոնսկու «Յոզեֆ Մակ» վեպն է, որում հեղինակը փորձել է առասպել ստեղծել սլովակիայի մասին։ Նա ճանաչում է ձեռք բերել կենդանիների մասին իր հեքիաթներով («Խիզախ փոքրիկ նապաստակը», «Աֆրիկայում խիզախ փոքրիկ նապաստակը», «Բուդկաչիկը և Դուբկաչիկը», «Երեք խելացի փոքրիկ այծերը»)։ Սլովակիայի առաջին մանկական գեղարվեստական և պատմական ստեղծագործության հեղինակն է իր «Բազե վարժեցնող Թոմասը» պատմվածքով։
Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերենչեխերեն։
Ստեղծագործությունների ընտրանի
խմբագրելԱրձակ
խմբագրելԱրձակը ռեալիստական է՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդկանց և նրանց սոցիալական և բարոյական խնդիրներին[6]։
|
|
Դրամատուրգիա
խմբագրել- 1926 - «Մավրական ընկերություն» (Firma Moor), երեք գործողությամբ դրամա նախերգանքով
- 1929 - «Կարմիր եռանկյունի» (Červený trojuholnik)
- 1929 - «Վերադարձ» (Návrat)[9]:
Մանկապատանեկան ստեղծագործություններ
խմբագրել
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «Յոզեֆ Ցիգեր-Հրոնսկիի կյանքն ու ստեղծագործությունները». web.archive.org. 2014 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ 5,0 5,1 admin. «História Matice slovenskej». Matica slovenská (սլովակերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Hronský, Jozef». www.biolex.ios-regensburg.de. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ s.r.o, Knihobot. «Jozef Mak». bookbot.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Databazeknih.cz. «Tomčíkovci - kniha». www.databazeknih.cz. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Náučna stránka o J. C. Hronskom - Literárne diela». jchronsky.estranky.sk. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Ցիգեր-Հրոնսկի» հոդվածին։ |