Յացեկ Գաևսկի (լեհերեն՝ Jacek Gajewski. 1948, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), տարրական մասնիկների գծով մասնագիտացած ֆիզիկոս, ով զգալի ավանդ է ներդրել ինտերնետի տարածման ու զարգացման բնագավառում: 1971 թվականից աշխատում է Վարշավայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Հեղինակել կամ համահեղինակել է շուրջ 70 գիտական աշխատություն։ Գիտությունների դոկտոր է: 1987-1998 թվականներին աշխատել է Լեհաստանը միջազգային համակարգչային ցանցերին միացնելու ուղղությամբ, եղել է լեհական ինտերնետի հիմնադիրներից մեկը և ղեկավարել «Ինտերնետ՝ դպրոցների համար» նախագիծը: 1994–2011 թվականներին պաշտոնավարել է որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համացանցային ասոցիացիայի (CEENet-ի) գլխավոր քարտուղար, ասոցիացիա, որը միավորում էր 24 երկրների ակադեմիական և կրթական ցանցեր։

Յացեկ Գաևսկի
լեհ.՝ Jacek Gajewski
Ծնվել է1948
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ալմա մատերFaculty of Physics of the University of Warsaw?

Գաևսկին մասնակցել է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խորհրդատվական առաքելություններին Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում։ Որպես ԵՄ փորձագետ՝ մասնակցել է դիմումների գնահատման և FP6-ի նախագծերի աուդիտի ընթացակարգերի մշակմանն ու կիրառմանը, ինչպես նաև ԵՄ աջակցության ծրագրեր է իրականացրել Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Բալկաններում: 1994 թվականից Ինտերնետ հասարակության (ISOC) անդամ է, 1995 թվականին դարձել է լեհական ինտերնետ համայնքի (PSI) հիմնադիր անդամ[1][2], իսկ 1996 թվականին առաջադրվել է ISOC հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու։ 2000 թվականին դարձել է Ինտերնետ հասարակության Լեհաստանի մասնաճյուղի հիմնադիր անդամ, այնուհետև եղել է այդ ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ: 2011–2013 թվականներին աշխատել է Ինտերնետ հասարակության գլխավոր գրասենյակում՝ որպես Եվրոպայում նրա մասնաճյուղերի համակարգող։ 2014 թվականից աշխատում է Սվերկի Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնում՝ որպես միջազգային նախագծերի համակարգող: Նա նաև նախաձեռնել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում՝ NOMATEN-ը, որը խթան հանդիսացավ Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնում Գերազանցության միջազգային կենտրոնի ստեղծման համար[3]:

Յացեկ Գաևսկին արժանացել է կառավարական մի շարք պարգևների, ազգային ու միջազգային մրցանակների: Դրանց թվում են Լեհաստանի կառավարության շնորհած «Ոսկե խաչ» շքանշանը՝ լեհական ինտերնետի զարգացմանը նպաստելու համար (2001 թ.)[4], «Կրիստալ Բրյուսել» մրցանակը՝ Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում միջոցների արդյունավետ ձեռքբերման ու գործադրման համար[5][6]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.psi.org.pl/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |archiwum= ignored (օգնություն); Unknown parameter |data dostępu= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |zarchiwizowano= ignored (օգնություն)
  2. http://www.psi.org.pl/My/psi.www.za.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |archiwum= ignored (օգնություն); Unknown parameter |opublikowany= ignored (|agency= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |zarchiwizowano= ignored (օգնություն)
  3. Centrum Doskonałości NOMATEN
  4. Odznaczenia dla osób zasłużonych dla internetu w Polsce(չաշխատող հղում)
  5. Kryształowe Brukselki dla NCBJ i dra Jacka Gajewskiego
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին. Վերցված է 2024-09-27-ին. {{cite web}}: Unknown parameter |archiwum= ignored (օգնություն); Unknown parameter |data dostępu= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |zarchiwizowano= ignored (օգնություն)