Յան Սոբեսկի, Յան 3-րդ Սոբեսկի (լեհ.՝ Jan III Sobieski, օգոստոսի 17, 1629(1629-08-17)[1][2][3][…], Օլեսկո - հունիսի 17, 1696(1696-06-17)[2][4][3][…], Վիլանով պալատ, Վիլյանուվ, Masovian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[5]), Լեհաստանի թագավոր 1674 թվականից։ Լինելով թագի մեծ հետման՝ գլխավորել է լեհական զորքը 1672—1676 թվականների լեհ-թուրքական պատերազմում, 1673 թվականի նոյեմբերի 11-ին Խոտինի ճակատամարտում ջարդել է թուրքական բանակը։ Այդ հաղթանակից հետո սեյմը նրան ընտրել է թագավոր։ Թուրքերի դեմ պայքարում դաշնակցել է ավստրիական Հաբսբուրգների հետ և օգնության հասնելով նրանց՝ 1683 թվականի սեպտեմբերի 12-ին Վիեննայի մոտ գլխովին ջախջախել է թուրքական բանակը (այդ ճակատամարտում Սոբեսկու զորքում կռվել են 5 հզ լեհահայեր)։ Ձգտելով Ռուսաստանին ներգրավել հակաթուրքական դաշինքի մեջ, Սոբեսկին նրա հետ կնքել է (1686 թ.) «Հավիտյան խաղաղություն»։ Փորձել է Ռեչ Պոսպոլիտայում հաստատել ժառանգական միապետություն, սակայն հանդիպել է լեհական խոշոր ֆեոդալների դիմադրությանը և Ավստրիայի ու Բրանդենբուրգի հակազդեցությանը։ Սոբեսկին բարձր է գնահատել լեհահայերի դերը Լեհաստանի ռազմաքաղաքական, տնտեսական կյանքում, հովանավորել և արտոնություններ է տվել նրանց, օգտվել հայազգի դիվանագետների ծառայություններից։ Սոբեսկին ձգտել է Թուրքիայի թիկունքում, նրան հակազդելու համար, վերականգնել Հայաստանի անկախությունը, որը լինելու էր ուժեղ պետություն, գտնվելու էր Հռոմի եկեղեցու և լեհական թագավորության հովանավորության ներքո։ Այդ նպատակով բանակցել է Հայոց կաթողիկոսներ Հակոբ Դ Ջուղայեցու (1655-1680 թթ.) և Նահապետ Ա Եդեսացու (1691 -1705 թթ.) հետ։ Սակայն Սոբեսկու մահվան պատճառով ծրագիրը չի իրագործվել։

Յան Սոբեսկի
Զինվորական կոչումՖելդմարշալ
Ծնվել է՝օգոստոսի 17, 1629(1629-08-17)[1][2][3][…]
ԾննդավայրՕլեսկո
Մահացել է՝հունիսի 17, 1696(1696-06-17)[2][4][3][…] (66 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՎիլանով պալատ, Վիլյանուվ, Masovian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[5]
St. Leonard's Crypt և Church of the transfiguration of Jesus Christ in Warsaw
Երկիր Լիտվական մեծ իշխանություն և Ռեչ Պոսպոլիտա
ՏոհմՍոբեսկիներ
զորավար, քաղաքական գործիչ և միապետ
ՇրջանավարտԿրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School?
ՀայրՅակուբ Սոբեսկի[6]
ՄայրՍիֆիա Թեոֆիլա Սոբեսկա[6]
ԵրեխաներՅակուբ Լոդվիկ Սոբեսկի, Մարիա Թերեզա Սոբեսկա, Թերեզա Կունեգունդա Սոբեսկա, Ալեքսանդր Բենեդիկտ Սոբեսկի, Կոնստանդին Վլադիսլավ Սոբեսկի, Տերեսա Տեոֆիլա Սոբեսկա, Ադելաիդա Լյուդվիկա Սոսեսկա և Յան Սոբեսկի
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Սոբեսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 487