Լիտվայի մեծ իշխանություն


Լիտվայի մեծ իշխանություն, պետություն ժամանակակից Լիտվայի և Բելառուսիայի տերիտորիաների մի մասում XIII-րդ-XVI դարերը։ Գալիցա-Վոլինյան տարեգրության համաձայն 1219 թվականի ռուս-լիտվական պայմանագրում նշվում է Լիտվական պետության գոյության մասին։ Մեծ իշխանի իշխանության ուժեղացումը հանգեցրեց Մինդովգի (Մինդաուգաս) գլխավորությամբ լիտվական հիմնական հողերի (նաև որոշ բելառուսական հողերի) միավորմանը Լիտական իշխանությունյան մեջ։ Մեծ իշխանության կազմավորումն արագացավ գերմանացի խաչակիրների ագրեսիայի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։ XIV դարը իշխաններ Գեդիմինի, Օլգերդի (Ալգիրդաս) օրոք Լիտական մեծ իշխանությունը ընդարձակեց իր տիրույթները՝ միավորելով ամբողջ բելառուսյան, մասամբ Ուկրաինան և ռուսական հողերը, որտեղ պահպանվեցին տեղական խոշոր կալվածատերերի (մագնատների) ինքնավարական և անձեռնմխելիության իրավունքները։ Պետության գլուխ կանգնած էր մեծ իշխանը, նրան կից՝ ավագանու և բարձր հոգևորականության ներկայացուցիչների խորհուրդը։ Գերմանական ասպետական օրդենների հարձակման դեմ ուժերը միավորելու և իր իշխանությունը ամրապնդելու համար մեծ իշխան Յագայլոն Լեհաստանի հետ 1385 թվականին կնքեց Կրևյան ունիան։ 1392 թվականից Լիտվայի մեծ իշխան դարձավ Վիտովտը (Վիտաուտաս)։ 1410 թվականին լիտվա-ռուսական և լեհական զորքերը, չեխ գնդերի մասնակցությամբ, ջախջախեցին Տևտոնական օրդենի ասպետներին։ Խոշոր ֆեոդալական հողատիրության աճն ու տիրապետող դասակարգի համախմբումը ուղեկցվում էր գյուղացիների զանգվածային ճորտացմամբ և գյուղացիական ապստամբություններով։ Տնտեսական կախվածության աճին զուգընթաց ուկրաինական և բելառուսական հողերում ուժեղացավ ազգային ճնշումը։ Գորոդելյան ունիան (1413) լիտվական կաթոլիկ ազնվականների վրա տարածեց լեհական շլյախտայի իրավունքները։ XV դարի վերջին կազմավորվեց Պաների ռադան, որն իր հսկողության տակ վերցրեց մեծ իշխանի իշխանությունը։ XV դարի 2-րդ կեսից Ռուսիայի (XIV դարին ուժեղացել էր Մոսկվայի իշխանությունը) դեմ պատերազմների (1500-1503, 1507-1508, 1512-1522, 1534-1537) հետևանքով Լիտական մեծ իշխանությունը կորցրեց նախկինում զավթած ռուսական հողերը։ Հակաֆեոդալական ելույթների աճը, ներդասակարգային հակասությունների սրումը, ձգտումը դեպի արևելք, ինչպես նաև Լիվոնյան պատերազմում (1558-1583) կրած անհաջողությունը հանգեցրին 1569 թվականի Լյուբլինյան ունիայով Լիտական մեծ իշխանությունյան միավորմանը Լեհաստանի հետ մեկ պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի մեջ։

Լիտվայի մեծ իշխանություն
 Լիտվայի թագավորություն Պրուսիայի թագավորություն 
Ռուսական կայսրություն 
Արևմտյան Գալիսիա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վորուտա
(մոտ 13-րդ դար)
Կեռնավե
(1279թ․-ից հետո, մինչև 1321թ․)
Տրակայ
(1321–1323թթ․)
Վիլնյուս
(1323թ․-ից)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 628