Յանիկ Շուման (գերմ.՝ Jannik Schümann, 1992[1] կամ հուլիսի 23, 1992(1992-07-23), Համբուրգ, Գերմանիա[2]), գերմանիացի դերասան և պրոդյուսեր։

Յանիկ Շուման
2016-02-09 451 Jannik Schümann.jpg
Ծննդյան թիվ՝1992[1] կամ հուլիսի 23, 1992(1992-07-23) (30 տարեկան)
Ծննդավայր՝Համբուրգ, Գերմանիա[2]
Քաղաքացիություն՝Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն՝դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և մանկական դերասան
IMDb։ID 2583479
jannikschuemann.com

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Յանիկ Շումանը ծնվել և մեծացել է Համբուրգում։ Ունի երկու եղբայր։ Մանուկ հասակում զբաղվել է պարով՝ ջազով և հիփ-հոփով։ 9 տարեկանում Նոր Ֆլորա թատրոնի բեմում խաղացել է երիտասարդ Ամադեուս Մոցարտի դերը «Մոցարտ» մյուզիքլում։ Դրանից հետո Շումանին սկսել են հրավիրել սերիալների երկրորդական դերեր կատարելու համար։

Նա առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 2003 թվականին։ 2000-ականներին նկարահանվել է ոստիկանների մասին պատմող այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Տեսուչ Քրեսս», «ՍՈԿՈ Վիսմար» և «ՍՈԿՈ Քյոլն»։ 2017 թվականին դերասանը մասնակցել է «Բարձրաշխարհիկ հասարակություն» երիտասարդական կատակերգության նկարահանումներին, իսկ 2018 թվականին՝ «Ընկղմում» դրամատիկ թրիլլերին, որտեղ գլխավոր դերերը կատարում էին Ջեյմս Մաքէվոյն և Ալիսյա Վիկանդերը։ 2019 թվականին թողարկվել է «Հետևանք» ռազմական դրաման, որում նա կատարել է Ալբերտի դերը։ Շումանից բացի, ֆիլմում նկարահանվել են Քիրա Նայթլին, Ալեքսանդր Սկարսգորդն և Ջեյսոն Քլարկը։

2020 թվականի հունվարի 23-ին թողարկվել է «Հորիզոնին այնքան մոտ» ռոմանտիկ մելոդրաման, որը նկարահանվել է գրող Ջեսիկա Կոխի համանուն ինքնակենսագրական բեսթսելլերի հիման վրա։ Շումանը կատարում է Ջեսիկայի (որին մարմնավորել է Լունա Վեդլերը) սիրեցյալի դերը։ Հաջորդ նախագիծը, որին մասնակցել է դերասանը, ռեժիսոր Փոլ Ու․ Ս. Անդերսոնի «Հրեշների որսորդը» ֆենտեզին է։

Անձնական կյանքԽմբագրել

Յանիկն բնակվում է Համբուրգում և Բեռլինում[3]։ Նա Գերմանիայում հայտնի Instagram-յան բլոգ է վարում, և ունի ավելի քան 200 հազար հետևորդ։ Նաև հայտնի է, որ Յանիկը դաշնամուր է նվագում և կատու ունի[4]։

ՄրցանակներԽմբագրել

  • 2012 – «New Faces Award» մրցանակի հավակնորդ «Լավագույն երիտասարդ դերասան» կատեգորիայում «Տնային հոկլովակ» (Homevideo) ֆիլմում կատարած դերի համար
  • 2012 – Հեսսիանի անվան հեռուստատեսային մրցանակաբաշխության ժուրիի հատուկ մրցանակ «Mittlere Reife» ֆիլմում կատարած դերի համար (մրցանակը կիսել է դերասաններ Իզաբել Բոնգարդի, Սոնյա Գերհարդտի, Վինսենտ Ռեդեցկինի և Անտոն Ռուբցովի հետ)
  • 2016 – Askania Award մրցանակ «Shooting-Star-Award» անվանակարգում

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

  • 2019 – Հորիզոնին այնքան մոտ / Dem Horizont so nah (Դենի Թեյլոր)
  • 2019 – Հետևանք / The Aftermath (Ալբերտ)
  • 2017 – Բարձրաշխարհիկ հասարակություն / High Society (Ալբրեխտ ֆոն Շլախթ)
  • 2017 – Ընկղմում / Submergence (Փոլ)
  • 2016 – Իմ աշխարհի կենտրոնը / Die Mitte der Welt (Նիկոլաս)
  • 2015 – Jesus Cries (Lazarus)
  • 2013 – Խաղացողի բնազդ / Spieltrieb (Ալև Էլ Քուամար)
  • 2012 – Բարբարա / Barbara (Մարիո)
  • 2011 – Տնային հոլովակ / Homevideo (Հենրի)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Pro7 Star Datenbank
  3. Agentur-Profil Archived 2016-07-13 at the Wayback Machine. bei cdreikauss-schauspieler.de (abgerufen am 29. April 2012).
  4. Jannik Schümann, Biography

Արտաքին հղումներԽմբագրել