Նոր Ֆլորա

թատրոն Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ալտոնա շրջանում

«Նոր Ֆլորա» (գերմ.՝ Die Neue Flora), թատրոն Գերմանիայում, Համբուրգ քաղաքի Ալտոնա շրջանում։ Կառուցվել է 1988-1990 թվականներին, ըստ ճարտարապետ Ուվե Կյոնհոլդտի և Կոնստանտին Կլեֆի նախագծի[2]։ Հանդիսասրահը հաշվարկված է 1956 հանդիսականի համար[3], ինչն այն դարձնում է երկրի ամենատարողունակ թատրոններից մեկը։

Picto infobox masks.png
Նոր Ֆլորա
Neue flora 2010.jpg
Տեսակթատրոն և երաժշտական թատրոն
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
Գտնվելու վայրըԱլտոնա
Հիմնադրման ամսաթիվ1990
Commons-logo.svg Neue Flora Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

«Հին Ֆլորա»Խմբագրել

1986 թվականին «Օպերետի տանը» «Կատուներ» մյուզիքլի հաջող վարձույթի հետո քաղաքային իշխանությունները համաձայնում են Stella Entertainment AG կազմակերպությանը հանձնել «Ֆլորա» (գերմ.՝ Flora-Theater, ինչպես նաև` «Հին Ֆլորա») թատրոնի շենքը, որը մի քանի տասնամյակ օգտագործվել էր որպես կինոթատրոն, հանրախանութ և պահեստ։ Այդ թատրոնը պետք է վարձույթի տարածք դառնար Էնդրյու Լլոյդ Ուէբերի մեկ այլ` Օպերայի ուրվականը մյուզիքլի համար։ Սակայն տեղի բնակիչներն այդ նախագծի հանդեպ բացասական վերաբերմունք ունեին. նրանք ցույցեր և զինված հարձակումներ էին կազմակերպում[3]։ 1988 թվականի ապրիլին թատրոնի պատմական շենքը քանդվում է, իսկ 1989 թվականին ցուցարարները գրավում են կիսակառույցն ու անվանում այն «Ֆլորայի ճակատ»։ Այս ամենն ստիպում է ներդրողներին հրաժարվել «Հին Ֆլորայում» երաժշտական թատրոն կառուցելու մտքից։

ՇինարարությունԽմբագրել

1988 թվականի սեպտեմբերի 13-ին հայտարարվում է, որ քննարկվում է Շտրեսեմաննշտրասե և Ալսենշտրասե փողոցների անկյունում նոր թատրոնի շինարարության հնարավորությունը։ Տեղը հարմար էր նրանով, որ մոտ էր S-Bahn համակարգի «Հոլսթենշտրասե» կայարանին, իսկ «տեղի բնակիչներն անտարբեր էին սպասվող շինարարության հանդեպ»։ Սակայն իրականում նախագիծն ու շինարարությունը շատ երկար ու թեժ քննարկումների առիթ են տվել։ Տեղի բնակիչներն առանց որևէ արդյունքի բողոքում էին շինարարական նորմերի խախտումներից[4]։ 1990 թվականի հունիսի 29-ին «Օպերայի ուրվականը» մյուզիքլի առաջնախաղի ժամանակ 3500 ոստիկաններ պաշտպանում էին հանդիսատեսին ցուցարարներից։ Նրանք հյուրերի վրա հարձակվում էին ներկերով, փտած մրգերով և ձվերով[3][4]։

Առաջին բեմադրություններԽմբագրել

Չնայած Համբուրգի բնակիչների բողոքներին` «Նոր Ֆլորա» թատրոնը կառուցվում է և բացվում 1990 թվականի հունիսի 29-ին` «Օպերայի ուրվականը» մյուզիքլի գերմանական առաջնախաղով։ Գլխավոր դերերում խաղում էին Պետեր Հոֆմանը (Ուրվական) և Աննա Մարիա Կաուֆմանը (Կրիստին)։ Ներկայացման 11 տարվա վարձույթի ընթացքում այն խաղացվել է 4400 անգամ, որը դիտել է մոտավորապես 7 միլիոն հանդիսական։ Այնուհետև բեմադրվել է ավստրիական «Մոցարտ» մյուզիքլը։ Կոմպոզիտորը Սիլվեստեր Լեվայն էր, իսկ լիբրետոյի և տեքստի բառերի հեղինակը` Միխաէլ Կունցեն։ Թատրոնի բեմում մյուզիքլը ցուցադրվել է մեկ տարուց էլ քիչ. հանդիսատեսի ներկայացնելով 320 խաղ` բեմադրությունը փակվել է 2002 թվականի հունիսի 30-ին։ Այդ ժամանակ «Stella Entertainment AG» կազմակերպությունը, որը բեմադրել էր նշված երկու մյուզիքլները, գտնվում էր անկայուն իրավիճակում։ Դրա սնանկացումից հետո «Նոր Ֆլորան» գնվել է «Stage Entertainment Germany» կազմակերպության կողմից։ Թատրոնը սկսել է վերակառուցվել։

2003 թվականից մինչև մեր օրերԽմբագրել

2002 թվականի ավարտին «Stage Entertainment Germany» կազմակերպությունը թատրոնում բեմադրել է իր առաջին` «Տիտանիկ» մյուզիքլը։ Դրան հաջորդել են այլ արտոնված ներկայացումներ. «Վամպիրների պարը», «Կեղտոտ պարեր» և «Տարզան» մյուզիքլները։ Վերջինս ցուցադրվել է 5 տարի, խաղացվել է ավելի քան 2000 ներկայացում։ «Տարզանին» փոխարինել է բեմ վերադարձած «Օպերայի ուրվականը»[5], որը փակվել է 2015 թվականի ամռան վերջում։

Թատրոնի բեմադրություններԽմբագրել

«Stella Entertainment AG»Խմբագրել

Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ Բեմադրություն Ժանր Նշումներ
29.06.1990 30.06.2001 «Օպերայի ուրվականը» մյուզիքլ Գերմանական առաջնախաղ
21.09.2001 30.06.2002 «Մոցարտ» մյուզիքլ Գերմանական առաջնախաղ

«Stage Entertainment Germany»Խմբագրել

Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ Բեմադրություն Ժանր Նշումներ
07.12.2002 05.10.2003 «Տիտանիկ» մյուզիքլ Գերմանական առաջնախաղ
07.12.2003 22.01.2006 «Վամպիրների պարը» մյուզիքլ
22.03.2006 30.06.2008 «Կեղտոտ պարեր» շոու Եվրոպական առաջնախաղ
19.10.2008 02.10.2013 «Տարզան» մյուզիքլ գերմանական առաջնախաղ
28.11.2013 30.09.2015 «[[Օպերայի ուրվականը (մյուզիքլ)|Օպերայի ուրվականը» մյուզիքլ Վերականգնված
06.12.2015 ընթացիկ «Ալլադին» մյուզիքլ Եվրոպական առաջնախաղ

Տեխնիկական տվյալներԽմբագրել

  • Հանդիսասրահն ունի 1965 տեղ (1415-ը` պարտերում և 550-ը` պատշգամբում)[3],
  • Հանդիսասրահի մակերեսը 1530 քմ է[6],
  • Բեմի մակերեսը` 240 քմ,
  • Նախաբեմի չափերն են` 14 մետր (լայնություն) և 8,5 մետր (բարձրություն)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել