Յամի Գաութամ (հինդի՝ यामी गौतम, անգլ.՝ Yami Gautam, նոյեմբերի 28, 1988(1988-11-28), Bilaspur, Himachal Pradesh, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։ 

Յամի Գաութամ
ա.-փենջ.` ਯਾਮੀ ਗੌਤਮ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1988(1988-11-28) (35 տարեկան)
ԾննդավայրBilaspur, Himachal Pradesh, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ[1]
ԵրկերBala?[2] և Vicky Donor?[3]
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինAditya Dhar?
Ծնողներհայր՝ Mukesh Gautam?
 Yami Gautam Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յամին ծնվել է Բիլասպուրում՝ խիմաչալի ժողովրդի ներկայացուցիչների ընտանիքում[4]։ Նրա հայրը՝ Մուկեշ Գաութամը, եղել է փենջաբի ֆիլմերի հայտնի ռեժիսոր[5]։ Յամին ունի քույր Սուրիլին, որը նույնպես դերասանուհի է[6][7][8]։ 12 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մումբայ։

Նրա կարիերան սկսվել է «Chand Ke Paar Chalo» և «Yeh Pyar Na Hoga Kam» սերիալներից, որոնց շնորհիվ նա որպես հեռուստատեսային դերասանուհի դարձել է հանրաճանաչ։ 2009 թվականին նա իր առաջնաելույթը կատարել է Կանադայի «Ullasa Utsaha» կինոնկարում, որտեղ խաղացել է հայտնի դերասան Գանեշի հետ։

2012 թվականին Բոլիվուդում դերասանուհին առաջնաելույթ է ունեցել «Դոնոր Վիկի» ֆիլմում, որտեղ ևս նրա զուգընկեր Այուշման Խուրանանի առաջնաելույթն էր։ Նրա հերոսուհին՝ Աշիմա Ռոյը, Արևմտյան Բենգալիայից մի աղջիկ է, որը սիրահարվել է գլխավոր հերոսին։ Ֆիլմը առևտրային հաջողություն է ունեցել և նա իր խաղացած դերի համար արժանացել է քննադատական գնահատականի[9][10]։

2017 թվականին նա Հրիթիկ Ռոշանի հետ նկարահանվել է «Kaabil» ֆիլմում՝ խաղալով գլխավոր հերոսի կնոջ դերը, որը եղել է նրա նման կույր։ Ֆիլմը առևտրային հաջողություն է ունեցել և արժանացել է դրական գնահատականի։ Նույն թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է «Սարկար 3» ֆիլմը, որը ձախողվել է վարձույթում[11][12][13]։

Այժմ Յամին նկարահանվում է «Batti Gul Meter Chalu» ֆիլմում, որում նա փոխարինել է Իլեանա Դե Քրուզին[14]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Դոնոր Վիկի Vicky Donor Աշիմա Ռոյ
2014 ֆ Լրիվ քաոս Total Siyappa
2014 ֆ Մուգ ձի Action Jackson
2015 ֆ Վրեժի քաղաք Badlapur ՄիշաՎերմա
2017 ֆ Սարկար 3 Sarkar 3 Անու Կարկարե

Ծանոթագրություն խմբագրել

  1. Yami Gautam
  2. https://theworldofmovies.com/bala-movie-review/
  3. https://theworldofmovies.com/vicky-donor-review/
  4. «Yami Gautam: There is a reason why people think Aamir Khan, Shahrukh Khan are intelligent». Bollywoodlife.com.
  5. «Mother day».
  6. «Yami Gautam's sister to make her debut». Mid-day.com. 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  7. «Yami Gautam's sister to marry Jaspal Bhatti's son». Times of India. 2012 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  8. Subhash K Jha (2012 թ․ հոկտեմբերի 26). «Jaspal Bhatti died a day before son's debut film release». Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  9. Adarsh, Taran. «Vicky Donor (2012) Movie Review». Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  10. Mukherjee, Madhureeta. «Vicky Donor movie review». The Times of India. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  11. Yami Gautam in 'Sarkar 3'
  12. After Katrina and Aishwarya, Yami joins Sarkar bandwagon
  13. «Yami Gautam starts shooting 'Sarkar 3'». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. BREAKING: Vaani Kapoor signs Shahid Kapoor-starrer Batti Gul Meter Chalu
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամի Գաութամ» հոդվածին։