Իլեանա Դե Քրուզ (անգլ.՝ Ileana D'Cruz, նոյեմբերի 1, 1987(1987-11-01), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել, որը ֆիլմերում մեծամասամբ նկարահանվում է տելուգու և հինդի լեզուներով։ Առաջին ֆիլմը՝ «Դևդասը», նրան լավագույն դեբյուտի համար բերել է «Filmfare Awards South» մրցանակը։ Երկրորդ ֆիլմը՝ «Զինված և շատ վտանգավոր», դարձել է տելուգու լեզվով ամենաշահութաբեր ֆիլմը։ Հետագայում, արժանանալով Թոլիվուդի առաջավոր դերասանուհու կոչմանը, նա որոշել է փորձել իրեն հինդի լեզվով կինոյում։ Նրա առաջին դերը Բոլիվուդյան «Բարֆի» ֆիլմում արժանացել է «Filmfare Award» մրցանակի՝ կանացի լավագույն դեբյուտային դերի համար։

Իլեանա Դե Քրուզ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 1, 1987(1987-11-01) (36 տարեկան)
Ծննդավայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
 Պորտուգալիա[1]
Մասնագիտություն՝մոդել և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 2299825

Կենսագրություն խմբագրել

Իլեանա Դե Քրուզը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 1-ին Բոմբեյում (Մումբայ) և կոչվել է ի պատիվ Հեղինե Չքնաղի՝ հունական դիցաբանության կերպարներից մեկի[2][3]։ Նրա հայրը՝ Ռոնալդը, կաթոլիկ է և աշխատել է որպես ինժեներ, իսկ մայրը՝ Սամիրան, մուսուլման է, ով ընդունել է քրիստոնեություն[4][5]։ Դերասանուհին ունի եղբայր՝ Ռիս, և երկու քույր՝ Ֆարա և Էյլին[6]։ Մոտ 10 տարեկան հասակում նա, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Գոա և ապրել այնտեղ յոթ տարի[5][6]։

Կինոինդուստրիայում դերասանուհին կրում է «Գեղեցկուհի Գոա» (անգլ.՝ Goan beauty) կեղծանունը[7][8][9]։

Կարիերա խմբագրել

Հարավ-հնդկական կինոյում խմբագրել

Երբ նա սովորել է 12-րդ դասարանում, հյուրանոցի մենեջերը, որի մոտ նրա մայրը կառավարիչ է աշխատել, Իլեանային առաջարկել է փորձել իրեն մոդելային բիզնեսում և հանդիպում է կազմակերպել նախկին մոդել Մարկ Ռոբինսոնի հետ։ Վերջինս խորհուրդ է տվել նրան պորտֆոլիո հավաքել, որի շնորհիվ 2003 թվականին նա Գոայում պայմանագիր է կնքել«Hyatt Hotels Corporation»-ի հետ[10]։ Ավելի ուշ նրա ընտանիքը որոշել է վերադառնալ Մումբայ[5], որտեղ Իլեանան նկարահանվել է «Electrolux»-ի և «Fair and Lovely» կրեմի գովազդում[6][10]։

Դրանից հետո նա ստացել է մի քանի առաջարկ հինդի կինոյում նկարահանվելու համար և հրավիրվել է ռեժսոր Տեջայի տելուգու լեզվով ֆիլմի քասթինգին։ Սակայն նախագիծը չեղարկվել է, և Իելանան պայմանագիր է կնքել «Դևդաս» ֆիլմի համար՝ Ռամ Փոտիենիի հետ գլխավոր դերերում դեբյուտ ունենալով։ Ռեժիսորը ընտրել է նրան չնայած այն բանին, որ նա չի իմացել լեզու և տեսախցիկի առջև խաղալ և պարել։ Նկարահանումներից առաջ աղջիկը գրանցվել է դերասանական դասընթացների, որպեսզի ինչ-որ բան սովորի[10]։ «Դևդաս» ֆիլմը թողարկվել է 2006 թվականի սկզբին և քննադատները դրական են արձագանքել դերասանուհու խաղին՝ շեշտադրելով նրա հիանալի կազմվածքը[11][12], իսկ կինոընկերությունը պարգևատրել է նրան «Filmfare Awards South» մրցանակով՝ լավագույն դեբյուտի համար[13]։

Դեռ առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հաստատվել է պրոդյուսեր Ռաթնամի թամիլական ֆիլմում և ռեժիսոր Պուրի Ջագանթի թելուժական ֆիլմում։ Նրանցից վերջինը՝ «Զինված և շատ վտանգավոր» մարտաֆիլմը Մահեշ Բաբուի հետ, թողարկվել է ապրիլին՝ շրջանցելով Թոլիվուդի մյուս բոլոր ռեկորդները․ կինոթատրոնների էկրաններին է մնացել ավելի քան մեկ տարի[14]։ Ֆիլմի մեջ նա խաղացել է երիտասարդ աերոբիկա դասավանդողի դեր, ով սիրահարվում է ավազակի, ով փրկում է նրան կորումպացված ոստիկանի բռնությունից։ Ֆիլմի գրախոսականներում նշվել է, որ Իլեանան, համեմատած առաջին աշխատանքի հետ, աճ է ապրել դերասանական վարպետության մեջ[15][16]։ Նրա թամիլական «Kedi» դեբյուտը ընդհակառակը, ձախողվել է, սակայն Rediff.com պորտալի գրախոս Շյամ Բալասուբրամանիամը իր արձագանքում նրա հանգիստ խաղն անվանել է Թամանիի խաղից հետո ֆիլմի լավագույն մասը[17]։

Տարվա վերջին էկրան են բարձրացել նրա երկու աշխատանքները՝ «Khatarnak» և «Rakhi»։ Թեև առաջին ֆիլմը ձախողվել է վարձույթում, երկրորդն ունեցել է հաջողություն և լավ ընդունելության է արժանացել քննադատների կողմից։ Իլեանան հիանալիորեն ցույց է տվել իրեն բեմադրությունում, որտեղ հաստատել է իր սիրեցյալի որոշումը՝ ամուսնանալ ուրիշի հետ[18]։

2007 թվականին, Պարբհասի հետ զույգով, հայտնվել է «Մունա» մարտաֆիլմում՝ խաղալով քոլեջի ուսանողուհու դեր, ով դառնում է երկու եղբայրների կռվի պատճառը։ Idlebrain.com պորտալն իր արձագանքում ափսոսանք է հայտնել այն մասին, որ Իլեանայի դերը պայմանավորված է եղել երաժշտական համարների հայտնվելով[19]։ Այդ տարվա մեկ այլ աշխատանք է եղել «Խաղ» ֆիլմը, որտեղ հերոսուհին ստիպված է եղել թաքնվել նախարարի ամենակարող և երես առած որդուց։ Սկսելով ոչ այնքան լավ՝ ֆիլմը ժամանակի ընթացքում հաջողություն է ձեռք բերել[20]։ Գրախոսության համաձայն՝ «դերասանուհին հիանալի է խաղացել իր դերը և նույնքան լավն է եղել, որքն առաջին երկու ֆիլմերում»[21]։

Գրեթե մեկ տարի անց կինոթատրոնների էկրան է բարձրացել Տրիվիկրամ Շրինիվասի «Զվարճանք» ֆիլմը՝ Պավել Կալյանի հետ, որտեղ Իլեանան խաղացել է մի աղջկա դեր, որը հասնելով տղայի սիրուն, իմանում է, որ տղան իր ավագ քրոջ նախկին սիրեցյալն է։ Ֆիլմը դարձել է տելուգուի տարվա խոշորագույն դրամարկղային հիթը[22]։ IndiaGlitz-ը նշել է, որ դերասանուհին «լավ է աշխատել սիրային տեսարաններում Պավանի հետ։ Նրանք նման են իրական զույգի»[23]։ Նրա աշխատանքները պարգևատրվել են «Santosham» մրցանակով՝ կանացի լավագույն դերի համար[24]։ Նույն թվականին նկարահանվել է Թարունի հետ Վիջա Բհասկարի Bhale Dongalu ֆիլմում։ Ֆիլմը հավաքել է միջին տոմսաըրկղ և խառը արձագանքներ, բայց նրա խաղը գնահատվել է դրական[25][26]։

Մեկ տարի անց թողարկվել է կատակերգական գործողությունների ֆիլմը՝ Սուրենդեր Ռեդիի «Փնտրում եմ հուզմունք»։ Նա ոչ միայն հիթ է դարձել[27], այլև Իլեանային թույլ է տվել գեղեցկությունից բացի նաև դերասանական հմտություններ ցուցադրել[28][29]։ Այնուհետև հաջորդել են Նիտինի «Գողությունը», որը ձախողվել է[27], և նույնքան անհաջող Saleem-ը՝ Վիշնա Մանչուի հետ[30]։ Իլեանայի բոլոր ջանքերը չէին կարող շտկել երկու ֆիլմերի թույլ սցենարները[31][32]։

2010 թվականին նրա միակ աշխատանքը դարձել է Huduga Hudugi ֆիլմի երաժշտական համարում որպես կամեո հայտնվելը Կանադայում[7]։ Հաջորդ տարվա գարնանը նա երկրորդ անգամ «Շակտի ուժը» ֆենթզի մարտաֆիլմում եղել է Մեհեր Ռամեշի խաղընկերը՝ խաղալով նախարարի քմահաճ դստեր դերը, որը փախել էր տնից։ Ֆիլմը Թոլլիվուդի համար ունեցել է 450 մլն ռուփի[33] և ագրեսիվ գովազդային արշավ, սակայն սթափությամբ ձախողվել է վարձույթում[30][34]։ Քննադատները հիացած չեն թե ֆիլմից, թե Իլեանայի խաղից։ Rediff.com գրել է, որ նա «ոչինչ չի անում, բացի գեղեցիկ տեսք ունենալուց և կրկնում է մի քանի ստանդարտ արտահայտություններ»[35]։ «Ես քո վհուկն եմ» ֆիլմում ռեժիսոր Պուրի Ջագանաթխի հետ համագործակցության կրկնակի փորձը և Դագուբատի Ռանայի հետ դուետը նույնպես հաջողություն չեն ունեցել[30][36]։ The Times Of India-ն նրա մասին ասել է. «նա այնքան շշմեցնող տեսք ուներ ամբողջ ֆիլմի ընթացքում, որ կարելի է անտեսել նրա միջին դերասանական հմտությունները»[37]։ Նույն թվականին մամուլում նաև տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ դերասանուհին Ռաջնիկանտի հետ կխաղա Կ. Ս. Ռավիկումարի նոր ֆիլմում, սակայն տեղեկատվությունը չի հաստատվել[38], իսկ ֆիլմն ի վերջո վարձույթի է հանվել այլ դերասանուհիների մասնակցությամբ։

 
Իլեանան, Պրիյանկան և Ռանբիրը

Հաջողությունը նրան ժպտացել է 2012 թվականին՝ թամիլական «Երեք ապուշներ» ֆիլմի ռեմեյքի՝ «Ընկեր» ֆիլմի թողարկմամբ, որը դարձել է տարվա խոշորագույն հիթերից մեկը[39]։ Նկարահանումների ժամանակ դերասանուհին ձգել է ազդրի մկանը, ինչի պատճառով չի կարողացել 4 օր քայլել, բայց հետո շարունակել է նկարահանումները[40]։ Times Of India-ն նշել է, որ Իլեանան ֆիլմում «Վիջայի հետ հիանալի փոխգործակցություն ունի, իսկ այն տեսարանը, որտեղ նա ներխուժում է հանրակացարանի սենյակ, հարբած վիճակում շատ ավելի լավ է, քան բնօրինակ ֆիլմում համանման տեսարանը՝ Կարինա Կապուրի հետ»[41]։ Ֆիլմի համար 15 միլիոն ռուփի ստացած հոնորարը դե Քրուզին դարձրել է Հարավային Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։ Նրա երկրորդ ֆիլմը, որի ռեժիսորը Տրիվիկրամ Շրինիվասն է, նույնպես անսովոր հաջողություն է ունեցել վարձույթում[42]։ Բայց երրորդ Devudu Chesina Manushulu ֆիլմը, որտեղ նկարահանվել է Փուրի Ջագանաթհի, Ռավի Թեջայի հետ և խաղացել է տաքսու վարորդի դեր, ձախողվել է[36]։ 2012 թվականի վերջին թողարկումն Իլեանայի համար դարձել է նրա դեբյուտային Բարֆի հինդի ֆիլմը, որի ռեժիսորն Անուրագա Բասուն է, իսկ գլխավոր դերերը խաղացել են Ռամբիր Կապուրը և Պրիյանկա Չոպրան։ Նրանց հետ էկրանին ներդաշնակ լինելու համար Դե Քրուզը ստիպված է եղել 6 կիլոգրամ նիհարել։ Թարան Ադրաշը Bollywood Hungama -ից դերասանուհում մասին գրել է. «Նա ամեն ինչ անում է հեշտությամբ, վստահությամբ, շքեղությամբ և պարկեշտությամբ, և դա դժվար գործ է ցանկացած չափանիշով»[43]։ Իր դերի համար Իլեանան առաջադրվել է Filmfare Award մրցանակի երկրորդ պլանի լավագույն կանանց դերի համար[44] և լավագույն դեբյուտի համար ստացել է մի քանի մրցանակ։

Բոլիվուդում խմբագրել

«Բարֆիում» հաջողությունիվ հետո դերասանուհին ամբողջությամբ կենտրոնացել է Բոլիվուդում աշխատանքի վրա։ 2013 թվականին նա նկարահանվել է «Հերոսը պաստառի վրայից» ֆիլմում Շահիդ Կապուրի հետ։ 2014 թվականին նկարահանվել է «Ես քո հերոսն եմ» ֆիլմում՝ Վարուն Դհավանի և «Երջանիկ ավարտ» ֆիլմում՝ Սաիֆ Ալի Խանի հետ։ Վերջինս, ստանալով քննադատների խառը կարծիքը, ընկել է վարձույթի մեջ[45]։ Հաղորդումներ են եղել այն մասին, որ նա կվերադառնա Տելուգուի կինեմատոգրաֆ՝ հայտնվելով Սատյամուրտի որդին ֆիլմի item-համարում, սակայն դա տեղի չի ունեցել[46]։ Չի հաստատվել նաև այն տեղեկությունը, որ դերասանուհին Շահրուխ Խանի հետ կհայտնվի «Երկրպագու» ֆիլմում[47][48]։ Իլեանի այլ հաղորդագրությունների համաձայն՝ Ջեքի Չանի նոր ֆիլմում պետք է գլխավոր դերերում խաղար կնոջ դեր։ Ի վերջո, նա էկրան է վերադարձել 2016 թվականի օգոստոսին Rustom քրեական թրիլերում Ակշայ Կումարի գլխավոր դերում[49][50]։ Քննադատները համաձայնել են, որ նա վատ չէր, բայց նրա դերը սահմանափակվում էր «գեղեցկության և զղջման արցունքների» ցուցադրությամբ[51][52]։

 
Աջայ Դևգանը և Իլեանան Baadshah ֆիլմի մեկնարկի ժամանակ

2017 թվականին նա խաղացել է երկվորյակներից մեկի սիրեցյալի՝ Արջուն Կապուրի դերը, Mubarakan կատակերգությունում և թագավորական ընտանիքի ժառանգորդուհի՝ Baadshaho մարտաֆիլմում Աջայ Դևգանի հետ։ Երկու ֆիլմերն էլ ձախողվել են վարձույթում և ստացել քննադատների խառը գնահատականը[53]։ Такy Bollywood Hungama-ն նշել է, որ Իլեանան «գլամուրային է և վստահորեն կատարում է իր դերը»[54] և «հեշտությամբ գերիշխում է ֆիլմի առաջին կեսին»[55]։ Դերասանուհին նաև համաձայնել է Batti Gul Meter Chalu ֆիլմի գլխավոր դերակատարությանը Շահիդ Կապուրի հետ, սակայն հեռացել է նախագծից՝ գրաֆիկում անհամապատասխանությունների պատճառով, իսկ նրա տեղը զբաղեցրել է Յամի Գաուտամը[56]։

2018 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է Ռեյդ ֆիլմը, որում նա կրկին խաղացել է Աջայ Դևգանի հետ։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն է ունեցել և արժանացել քննադատների դրական գնահատականին[57][58][59]։ Նույն թվականին Իլեանան նկարահանվել է «Amar Akbar Anthony» ֆիլմում՝ մարմնավորելով անձի երկատում ունեցող մի աղջկա։ Այս ֆիլմը նրա համար դարձել է վեց տարվա ընդմիջումից հետո «Telugu» ֆիլմ վերադառնալու և Ռավի Թաջայի հետ աշխատանքի չորրորդ փորձը[60][61]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Դևդաս Devadasu Բհանումաթի
2006 ֆ Զինված և շատ վտանգավոր է Pokiri Շրութի
2006 ֆ Kedi(թամիլ.) Արթի
2006 ֆ Khatarnak Նաքշաթրա
2006 ֆ Ռաքհի Rakhi Տրիփուրա
2007 ֆ Մունա Munna Նադհի
2007 ֆ Խաղ Aata Սաթյա
2008 ֆ Զվարճանք Jalsa Բհագյամաթի
2008 ֆ Ավազակներ Bhale Dongalu Ջոթի/Ջուլիետա
2009 ֆ Հուզմունք փնտրողը Kick Նայնա
2009 ֆ Գողություն Rechipo Կրիշնավենի
2009 ֆ Saleem Սաթյավարթի
2010 ֆ Huduga Hudugi կամեո
2011 ֆ Շաքթի Shakti Այշվարիա
2011 ֆ Ես քո վհուկն եմ Nenu Naa Rakshasi Մանաքշի և Շրավիյա
2012 ֆ Ընկեր Nanban(թամիլ.) Ռիյա Սանթանամ
2012 ֆ Անբան Julai Մադհու
2012 ֆ Devudu Chesina Manushulu Իլեանա
2012 ֆ Բարֆի Barfi!(հինդի) Շրութի Գհոշ
2013 ֆ Հերոսը պաստառի վրայից Phata Poster Nikla Hero(հինդի) Քաջալ
2014 ֆ Ես քո հերոսն եմ Main Tera Hero(հինդի) Սունայնա
2014 ֆ Երջանիկ ավարտ Happy Ending(հինդի) Անչալ Ռեդի
2016 ֆ Rustom(հինդի) Սանթիյա Պավրի
2017 ֆ Baadshaho(հինդի) Ռանի Գիթանջալի Դեվի
2017 ֆ Mubrakan(հինդի) Սվիթի
2018 ֆ Ռեյդ Raid(հինդի) Մալինի Պատնաիկ
2018 ֆ Amar Akbar Anthony Այշվարիյա/ Փուջա
2019 ֆ Pagalpanti (հինդի) Սանջանա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Speeches - Embassy of India, Lisbon, PortugalLisbon: Embassy of India, Lisbon, 2014.
  2. Lipika Varma (2014 թ․ հոկտեմբերի 29). «In B'town, you get to be more involved: Ileana D'Cruz». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Neha Mujumdar (2013 թ․ մարտի 25). «First steps». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Sonal Chawla (2012 թ․ հունիսի 5). «Parents shift to city for Ileana». Mumbai Mirror (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 Priya Gupta (2013 թ․ սեպտեմբերի 29). «No one can contain me: Ileana D'Cruz». The Times of India (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 «PIX: Know more about Barfi!'s GORGEOUS Ileana!» (անգլերեն). Rediff.com. 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  7. 7,0 7,1 Y Sunita Chowdhary (2011 թ․ մարտի 6). «Ileana calls the shots». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Krishna Jyothi (2011 թ․ օգոստոսի 26). «Ileana accepts 'Idiot 2'». The New Indian Express (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «Ileana unveils her Princess avatar». The Times of India (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  10. 10,0 10,1 10,2 Radhika Rajamani (2006 թ․ օգոստոսի 23). «Telugu cinema's hottest heroine» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  11. Jeevi (2006 թ․ հունվարի 11). «Movie review — Devadasu» (անգլերեն). Idlebrain.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին.
  12. «Devadasu Movie Review — Power of love». IndiaGlitz (անգլերեն). 2006 թ․ հունվարի 12. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  13. «Filmfare awards special news» (անգլերեն). Idlebrain.com. 2007 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  14. K.V.S. Madhav (2007 թ․ մայիսի 2). «`Pokiri' crosses magical 365-day mark». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  15. Jeevi (2006 թ․ ապրիլի 28). «Movie review — Pokiri» (անգլերեն). Idlebrain.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  16. «Pokiri Movie Review — Slick action». IndiaGlitz (անգլերեն). 2006 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  17. Shyam Balasubramanian (2006 թ․ սեպտեմբերի 26). «Watch Kedi for Tamanna and Ileana» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  18. Jeevi (2006 թ․ դեկտեմբերի 26). «Telugu Movie review — Rakhee» (անգլերեն). Idlebrain.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  19. Jeevi (2007 թ․ ապրիլի 27). «Telugu Movie review — Munna» (անգլերեն). Idlebrain.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «2007's Top Telugu Films so far» (անգլերեն). Rediff.com. 2007 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  21. Jeevi (2007 թ․ մայիսի 9). «Telugu Movie review — Aata» (անգլերեն). Idlebrain.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  22. Vanaparthy Ranganath (2008 թ․ դեկտեմբերի 31). «TOP 14 MOVIES OF 2008» (անգլերեն). Idlebrain.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  23. «Jalsa Movie Review — Of comedy, emotions and more…». IndiaGlitz (անգլերեն). 2008 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  24. «Santosham Awards 2009» (անգլերեն). Idlebrain.com. 209-08-21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  25. Jeevi (2008 թ․ ապրիլի 11). «Telugu Movie review — Bhale Dongalu» (անգլերեն). Idlebrain.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  26. «Bhale Dongalu Movie Review — An above average or near hit for Tarun at last». IndiaGlitz (անգլերեն). 2008 թ․ ապրիլի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  27. 27,0 27,1 B V S Prakash (2009 թ․ դեկտեմբերի 27). «Tollywood's report card of 2009». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  28. Radhika Rajamani (2009 թ․ մայիսի 8). «Kick is light-hearted» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  29. B V S Prakash (2009 թ․ մայիսի 9). «Kick Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  30. 30,0 30,1 30,2 «Allu Arjun rejects Ileana». IndiaGlitz (անգլերեն). 2011 թ․ հունիսի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  31. Radhika Rajamani (2009 թ․ սեպտեմբերի 25). «Recchipo is a wasteful effort» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  32. Radhika Rajamani (2009 թ․ դեկտեմբերի 14). «Watch Saleem at your own risk» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  33. «Pooja Bedi returns to Tollywood». The New Indian Express (անգլերեն). 2011 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  34. «Tollywood's poor show hits distributors hard». The Times of India (անգլերեն). 2011 թ․ հունիսի 5. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  35. Radhika Rajamani (2011 թ․ ապրիլի 1). «Review: Shakti is a wasted effort» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  36. 36,0 36,1 «NTR puts pressure on Director?» (անգլերեն). Gulte.com. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  37. Suresh Kavirayani (2011 թ․ ապրիլի 30). «Nenu Naa Rakshasi Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  38. V Lakshmi (2011 թ․ սեպտեմբերի 17). «Ileana in Rana». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  39. «2012: Year of small films at southern box-office» (անգլերեն). CNN-IBN. 2012 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  40. Kathika Kandpal (2012 թ․ օգոստոսի 13). «"Priyanka Chopra is a warm person" - Ileana D'Cruz». Filmfare (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  41. Venkateswaran Narayanan (2012 թ․ հունվարի 15). «Nanban Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  42. «Julayi to join 40 crore club» (անգլերեն). Idlebrain.com. 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  43. Taran Adarsh (2012 թ․ սեպտեմբերի 12). «Barfi! - Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  44. «58th Idea Filmfare Awards nominations are here!» (անգլերեն). Filmfare.com. 2013 թ․ հունվարի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  45. Ankita Mehta (2014 թ․ դեկտեմբերի 18). «From 'Bewakoofiyan' to 'Happy Ending': Top Films that Flopped at the Box Office in 2014». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  46. Shekhar H Hooli (2015 թ․ փետրվարի 23). «Ileana D'Cruz Turns Item Girl for Allu Arjun's 'S/o Satya Moorti'?». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  47. «Ileana D'Cruz can never imagine Ranbir Kapoor as her brother». The Times of India (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  48. «Ileana D'Cruz: I am on a Small Break» (անգլերեն). NDTV. 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  49. «Ileana D'Cruz to star opposite Jackie Chan in 'Kung Fu Yoga'». Deccan Chronicle (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  50. Subhash K. Jha (2015 թ․ հոկտեմբերի 2). «Ileana D'Cruz sneaks off too Dubai to play the lead opposite Jackie Chan» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  51. «Movie Review: Rustom» (անգլերեն). Bollywood Hungama. 2016 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  52. Rachit Gupta (2016 թ․ օգոստոսի 12). «Movie Review: Rustom». Filmfare (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  53. «Ileana D'Cruz» (անգլերեն). Box Office India. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  54. «Movie Review: Mubarakan» (անգլերեն). Bollywood Hungama. 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  55. «Movie Review: Baadshaho» (անգլերեն). Bollywood Hungama. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  56. «BREAKING: Vaani Kapoor signs Shahid Kapoor-starrer Batti Gul Meter Chalu». The Free Press Journal (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  57. Kumar Shyam (2018 թ․ մարտի 16). «Review: Raid is a non-taxing sting operation on the conscience». The National (UAE) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  58. Shilpa Jamkhandikar (2018 թ․ մարտի 16). «Movie Review: Raid». Reuters (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  59. Rachit Gupta (2018 թ․ մարտի 26). «Raid Movie Review». Times of India (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  60. Ileana to replace Anu Emmanuel in Amar Akbar Anthony — Times of India
  61. Ileana D'Cruz will return to Telugu films after six years opposite Kick co-star Ravi Teja in Amar Akbar Anthony

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլեանա Դե Քրուզ» հոդվածին։